Արթուր Աղասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Արթուր Աղասյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 24, 1987(1987-06-24)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178
Քաշ 72
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2005 Հայաստան Փյունիկ ? (2)
2004 Հայաստան Փյունիկ 2 27 (16)
2005 Հայաստան Փյունիկ 2 ? (15)
2006 Հայաստան Ուլիս 3 (1)
2008—2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենտուրա Կաունտի ֆյուժն 28 (11)
2011 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեալ Սոլտ Լեյկ 4 (0)
2011 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Բլյուզ 6 (0)
2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալ
2013—ն.ժ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենտուրա Կաունտի Ֆյուժն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արթուր Աղասյան (հունիսի 24, 1987(1987-06-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հանդես է գալիս հարձակվողի դիրքում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու մրցաշրջան հանդես է եկել Հայաստանի առաջին առաջնությունում, «Փյունիկ 2-ի» կազմում, մրցաշրջաններում դարձել է 31 գոլի հեղինակ: 2005 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում նույնպես դարձել է 2 գոլի հեղինակ, իսկ նրա թիմը դարձել է առաջնության հաղթող: 2006 թվականին «Փյունիկը» Արթուրի հետ միասին մասնակցեց ԱՊՀ երկրների առաջնությանը, Արթուրը 2 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ, իսկ Հայաստանի առաջնությունում, «Ուլիսի» կազմում, դարձել է 1 գոլի հեղինակ:

Երկու մրցաշրջան հանդես է եկել Կալիֆոռնիայի «Վենտուրա Կաունտի Ֆյուժի» ֆուտբոլային ակումբում: Մասնակցել է USL Premier Development League-յին: 2009 թվականին «Վենտուրա Կաունտի Ֆյուժի»-ի կազմում դարձել է առաջնության հաղթող: Հետագայում փորձաշրջան է անցել ամերիկյան «Չուվաս ԱՄՆ» ֆուտբոլային ակումբում: 2011 մրցաշրջանում «Ռեալ Սոլտ Լեյք» ֆուտբոլային ակումբի կազմում խաղացել է 4 խաղ: 2012 թվականին, լինելով կալիֆոռնիական «Կալ» ֆուտբոլային ակումբի խաղացող, մասնակցեց սիրողական մի առաջնության, որտեղ 4 խաղերում դարձավ 3 գոլի հեղինակ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.