Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Գևորգի Ալեքսանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Սպիտակ արջ[1]
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝Հունահռոմեական ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 22, 1991 (32 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան Գյումրի, Հայաստան
1,9 մետր
Քաշ՝98 կիլոգրամ

Արթուր Գևորգի Ալեքսանյան (հոկտեմբերի 21, 1991(1991-10-21), Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի քառակի չեմպիոն (2014[2], 2015[3], 2017[4], 2022), Եվրոպայի յոթակի չեմպիոն (2012[5], 2013[6], 2014[7], 2019[8], 2020[9], 2023, 2024), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012), 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 2020 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն (2019)[10][11][12][13][14]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեականըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր[15][16] և աշխարհի չեմպիոն[17] պատանիների 84 կգ քաշային կարգում։

2011 թվականին Արթուրը տեղափոխվեց ավելի ծանր քաշային կարգ։ Հայաստանի առաջնությունում հաղթելուց հետո նա համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը (2011 թվականին նաև Հայաստանի սպորտի վարպետի կոչմանն է արժանացել)։ Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց բելառուս Մատվեյ Ձեյնիչենկոյին[18]։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ։ Այդ առաջնության ընթացքում նա հաղթեց 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր։ Ապա Արթուրը հաղթեց Սոֆիայի լիցենզիոն առաջնությունում և ստացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։ Կիսաեզրափակչում նա պարտվեց ապագա օլիմպիական չեմպիոն Ռեզաի Գասեմին (Իրան), բայց հետագայում, հաղթելով Թուրքիան և Կուբան ներկայացնող մարզիկներին, նվաճեց բրոնզե մեդալ[19]։

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թվականների լավագույն մարզիկ[20]։ Նույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

«Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ[21]

2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ[22]։ Գրեթե չորս ամիս անց՝ օգոստոսի 8-ին, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն[3]։ 2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը (Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանի նվաճած ոսկուց հետո)։

Բելգրադում ընթացող 2022 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը[23]։

2023 թվականին Խորվաթիայում դարձել է Եվրոպայի վեցակի չեմպիոն 97 կգ քաշային կարգում, հաղթել է բուլղարացի Կիրիլ Միլովին[24]։

2023 թվականին Բելգրադում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ և 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր[25]։

2024 թվականին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուրը, եզրափակիչ գոտեմարտում 6։3 հաշվով հաղթելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին (հանդես էր գալիս որպես անհատ չեզոք մարզիկ), դարձել է աշխարհամասի յոթակի չեմպիոն[26]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գյումրիի հրապարակում, ի պատիվ Արթուր Ալեքսանյանի, սպիտակ արջ է տեղադրվել (ֆոտո)
  2. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Օլիվեր Հասսլերի դեմ
  3. 3,0 3,1 «Արթուր Ալեքսանյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն, Ջուլֆալակյանն ու Հարությունյանը մնացին առանց մեդալի». Sport.news.am. 2015 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «Փարիզ-2017. Արթուր Ալեքսանյանը` Աշխարհի եռակի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  5. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Մինդաուգաս Էզերկսիսի դեմ
  6. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Վլադիսլավ Մետոդիևի դեմ
  7. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Ցելկ Իլդեմի դեմ
  8. [1]
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  10. «Հայ մարզիկները Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը նվաճեցին 4 ոսկե և 1 արծաթե մեդալ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  11. «Արթուր Ալեքսանյանը Մինսկում կայացած Եվրոպական խաղերում նվաճել է չեմպիոնի տիտղոսը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  12. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
  13. «Մինսկ-2019. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  14. «Սպիտակ Արջը» իր չեմպիոնական մեդալների հավաքածուում ևս մեկ ոսկե մեդալ ավելացրեց։
  15. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Նիկիտա Մելնիկովի դեմ
  16. «2010 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության արդյունքները» (PDF). fila-official.com. 2010 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7–ին-ին.
  17. «2010 թվականի աշխարհի պատանեկան առաջնության արդյունքները» (PDF). fila-official.com. 2010 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7–ին-ին.
  18. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Մատվեյ Ձեյնիչենկոյի դեմ
  19. «Artur Aleksanyan». www.london2012.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  20. 2014 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել Արթուր Ալեքսանյանը
  21. Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան
  22. NEWS.am (2015 թ․ ապրիլի 25). «Արթուր Ալեքսանյանը նույնպես ոսկե մեդալ նվաճեց Սոֆիայում». Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին. «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցակցությունից դուրս էր Սոֆիայում անցկացվող «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում։»
  23. Արթուր Ալեքսանյանն՝ աշխարհի քառակի չեմպիոն
  24. «Արթուր Ալեքսանյանը վեցերորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն». Առավոտ – Լուրեր Հայաստանից — նորություններ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  25. «ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը ծանր գոտեմարտում բավարարվեց արծաթե մեդալով (ֆոտո)». NEWS.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  26. «Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  27. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  28. Ա. Գ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  29. Ա. Գ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  30. «Արթուր Ալեքսանյանին Գյումրու ավագանին շնորհեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը». Վերցված է 2016 Հոկտեմբեր 6-ին.
  31. «Երևանի ավագանին հաստատեց Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Ռաֆայել Քոթանջյանին և Սառա Եսայանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագծերը». Վերցված է 2016 Հոկտեմբեր 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)» հոդվածին։