Արսիանի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արզիանից)
Արսիանի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Վրաստան և  Թուրքիա
Վարչատարածքային միավորԱջարիա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Արդահանի մարզ և Արդվինի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրություն (ԲԾՄ)3165 մետր
Երկարություն150 կմ
Մեծագույն գագաթԱրսիան

Արսիանի լեռնաշղթա (Արսյաց լեռներ[1], Արզիան[2], վրաց.՝ არსიანის ქედი, թուրքերեն՝ Yalnızçam Dağları), լեռնաշղթա Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսում։ Ձգվում է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք։ Երկարությունը մոտ 150 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3165 մ (Արսիան լեռ)։

Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, տեղ-տեղ՝ հրաբխային ապարներից։ Արևմտյան մասը խիստ կտրտված է Ճորոխի վտակներով, արևելյան լանջերն աստիճանաբար ձուլվում են Արդահանի գոգավորությանը։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը՝ խստաշունչ ու ձնառատ, ամառը՝ զով, տարեկան տեղումները՝ 500-900 մմ։ Լանջերն անտառածածկ են, ավելի բարձր՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններ։

Ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ չհաշված մի քանի փոքրիկ աղեղները, որ նա գոյացնում է իր կենտրոնական մասում։ Սկսվում է Աճարայի լեռներից և ձգվում հարավ մինչև Բաշքեյ սարահարթը, Կաղզվանի արևմտյան մասում։ Ունի բեկորային կառուցվածք, և կազմում է Պոնտական բեկորի արևելյան բարձրացած թևը։ Նրա արևելյան զառիթափ են, իսկ արևմտյանը՝ մեղմաթեք։ Մեծ մասամբ անտառապատ է։ Հյուսիսային հատվածը՝ Աճարայի լեռներից մինչև Ալաաբգար գագաթը կոչվում է Արսիանի լանջ, իսկ հարավայինը՝ Սողանլուղ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ 86 — 992 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 434 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսիանի լեռնաշղթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 114