Jump to content

Արեոսինքրոն ուղեծիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արեոսինքրոն ուղեծիրը արհեստական արբանյակների սինքրոն ուղեծրերն Մարս մոլորակի շուրջ։ Դրանք Երկրի մոտ գտնվող գեոսինքրոն ուղեծրերի մարսյան համարժեքն են։ Արեո նախածանցը ծագում է Արես բառից, որը հռոմեական Մարս աստծո հունական համարժեքն է։

Ինչպես բոլոր սինքրոն ուղեծրերի դեպքում, արեոսինքրոն ուղեծիրն ունի ուղեծրային պարբերություն, որը հավասար է կենտրոնական մարմնի (Մարսի) աստղային օրվան։ Արեոսինքրոն ուղեծրում գտնվող արբանյակը պարտադիր չէ, որ պահպանի ֆիքսված տեսանելի դիրք Մարսի երկնքում. սակայն նման արբանյակը կվերադառնա նույն տեսանելի դիրքին ամեն մարսյան օր։

Արեոսինքրոն ուղեծիրը պահպանելու համար անհրաժեշտ ուղեծրային բարձրությունը մոտավորապես 17,000 կիլոմետր է։ Եթե ​​արեոսինքրոն ուղեծրում գտնվող արբանյակը օգտագործվեր որպես կապի ռելեային արբանյակ, այն «կունենար 17,000-ից մինչև 20,000 կիլոմետր կապի հեռավորություն» տեսանելի լինելով Մարսի մակերևույթի տարբեր կետերից[1]:

Հասարակածային (Մարսի հասարակածի հետ նույն հարթության վրա գտնվող), շրջանաձև և ուղիղ շարժման (Մարսի առանցքի շուրջ պտտվող մոլորակի մակերեսի հետ նույն ուղղությամբ) արեոսինքրոն ուղեծիրը հայտնի է որպես արեոհաստատուն ուղեծիր: Մարսի մակերևույթին գտնվող դիտորդի համար արեոհաստատուն ուղեծրում գտնվող արբանյակի դիրքը կթվա երկնքում ֆիքսված հաստատուն դիրքում: Արեոհաստատուն ուղեծիրը նման է Երկրի շուրջ գեոհաստատուն ուղեծրին:

Չնայած ներկայումս ոչ մի արբանյակ չի զբաղեցնում արեոսինքրոն կամ արեոհաստատուն ուղեծիր, որոշ գիտնականներ կանխատեսում են Մարսի ուսումնասիրության համար հեռահաղորդակցության ցանց, որտեղ էլ կարող են կիրառվել այս ուղեծրերը[2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lay, N.; C. Cheetum; H. Mojaradi; J. Neal (2001 թ․ նոյեմբերի 15). «Developing Low-Power Transceiver Technologies for In Situ Communication Applications» (PDF). IPN Progress Report 42-147. 42 (147): 22. Bibcode:2001IPNPR.147A...1L. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 9-ին.
  2. Badi, Deborah; Farmer, Jeffery; Martin, Gary; Garn, Paul (1989 թ․ հունվարի 9). «Conceptual design of a communications system for Mars exploration missions». 27th Aerospace Sciences Meeting. AIAA 89-0516. Bibcode:1989aiaa.meetQR...B. doi:10.2514/6.1989-516.