Արեշ-Հավարիքի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արեշ-Հավարիքի բարբառ, հայերենի միջճյուղային բարբառ։

Խոսել են Ադրբեջանական ԽՍՀ Արեշի շրջանի (հետո՝ Խալդան) վեց գյուղեր (Քյանդակ, Հավարիք, Արեշ, Մամեդթավա, Խանավադ, Մազրղա

Բաղաձայնական համակարգը եռաստիճան է, անտեղաշարժ։ Ունի գրական լեզվի բոլոր ձայնավորներից բացի, նաև ä, ö, ü ձայնավորները. երկբարբառները վերածվել են պարզ հնչյունների. հոգնակիներն են՝ էր, էք (նար բազմավանկ բառերի համար)։ Ունի յոթ հոլով. ներկայի առաջին դեմքը կազմվում է գրական հայերենի անկատար դերբայի երկրորդական ձևով և օժանդակ բայով (գյիրէլիս ըմ). մնացած դեպքերում ում վերջավորությունը դրվում է անորոշ դերբայի վրա (գյիրէլում ըս և այլն)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 35.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Տեր-Պողոսյան, Հավարիքի բարբառը, Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի, գիրք Ա և Բ, էջ 160-175։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 23