Jump to content

Արենա դե Ամազոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արենա դե Ամազոնիա
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՄանաուս և Ամազոնաս
Երկիր Բրազիլիա[1]
Հիմնադրվածմարտի 9, 2014
Բացվածմարտի 9, 2014
ՃարտարապետԳերկ, Մարգ և ընկերներ
ՍեփականատերԱմազոնաս
Տարողություն42 924
Տնային թիմNacional Futebol Clube? և América Futebol Clube?
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքarenadaamazonia.com.br
Քարտեզ
Քարտեզ
 Arena Amazônia Վիքիպահեստում

«Արենա դե Ամազոնիա»[2] (պորտ.՝ Arena da Amazônia), ֆուտբոլային մարզադաշտ Բրազիլիա քաղաք Մանաուսում։ Ստադիոնում անց է կացվել 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության 4 հանդիպում։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 31-ին հայտնի է դարձել, որ 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի մի մասը տեղի կունենա Մանաուսում։ Այդ կապակցությամբ քաղաքում որոշվել է կառուցել նոր մարզադաշտ Վիվալդան մարզադաշտի տեղում: Նոր մարզադաշտի նախագծումը հանձնարարվել է գերմանական «GMP Architekten» ընկերությանը[3]։ «Ամազոնիա» նախագիծը ստեղծելիս կարևոր դեր է խաղացել բնապահպանական գործոնը։ Այսպիսով, նախատեսվում է անձրևաջրերի հավաքում՝ հետագայաում մարզադաշտի կարիքները հոգալու համար, իսկ մարզադաշտի էներգիայի մատակարարումը մասամբ կիրականացվեր արևային մարտկոցների հաշվին[4]։

Շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի կառուցապատումը սկսվել է 2010 թվականի հուլիսի 12-ից[5]։ Շինարարության բյուջեն սկզբում գնահատվում էր 550 միլիոն բրազիլական ռեալ, սակայն հետո Ամազոնաս նահանգի կառավարությունը սուբսիդավորեց ևս 54 միլիոն։

  • 2013 թվականի սեպտեմբերի վերջին, երբ մարզադաշտի պատրաստվածությունը գնահատվում էր 84%, սկսվեց ֆուտբոլի դաշտում խոտածածկ փռելը։ Դրան զուգահեռ բրազիլացի և իսպանացի մասնագետների ղեկավարությամբ իրականացվել են ոռոգման և վակուումային դրենաժային համակարգերի տեղադրում[6]։
    • 2013 թվականի դեկտեմբերի 14-ին մարզադաշտի շինարարության ժամանակ մահացել է երկու աշխատող՝ շինարարության անվտանգության չափանիշներին չհամապատասխանելու և աշխատանքային ծանր պայմանների պատճառով[7]։

Աշխարհի առաջնություն 2014

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտում կայացել են 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 4 հանդիպումներ․

Ամսաթիվ Ժամանակ (UTC-04) Թիմ #1 Счет Թիմ #2 Փուլ Հանդիսատես
Հունիսի 14, 2014 թվական18:00Անգլիա Անգլիա1:2Իտալիա ԻտալիաԽումբ D39,800
Հունիսի 18, 2014 թվական18:00Կամերուն Կամերուն0:4Խորվաթիա ԽորվաթիաԽումբ A39,982
Հունիսի 22, 2014 թվական18:00Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ2:2Պորտուգալիա ՊորտուգալիաԽումբ G40,123
Հունիսի 25, 2014 թվական16:00Հոնդուրաս Հոնդուրաս0:3Շվեյցարիա ՇվեյցարիաԽումբ E40,322

Աշխարհի առաջնությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը կդառնա տնային Մանաուսի ակումբային «Նասոնալ», «Ամերիկա» և «Ռիո Նեգրո» թիմերի համար[3]։ Այս ակումբներից առաջինը 2013 թվականին հանդես է գալիս Բրազիլիայի առաջնության չորրորդ դիվիզիոնում, մյուս երկուսն ընդհանրապես չեն խաղում ազգային առաջնությունում՝ սահմանափակվելով Ամազոնաս նահանգի առաջնությունով։

Արենան կօգտագործվի նաև համերգների և մշակութային այլ միջոցառումների համար[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. «Арена да Амазония» / Фролова Н. И. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. 1 2 «Stadiumdb.com» (անգլերեն) — Профиль стадиона. Արխիվացված օրիգինալից 2013-10-05-ին.
  4. 1 2 «Официальный сайт ФИФА» (անգլերեն) — Профиль стадиона. Արխիվացված է օրիգինալից 2014-06-12-ին.
  5. Stadiumdb.com (англ.). — Профиль стадиона. Архивировано 5 октября 2013 года.
  6. «Официальный сайт стадиона» (պորտուգալերեն) — „Начинается посадка газона арены «Амазония»“. Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին.
  7. «allstadium.org» (ռուսերեն) — „Строители стадионов в Бразилии готовятся к забастовке“. Արխիվացված է օրիգինալից 2013-12-15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արենա դե Ամազոնիա» հոդվածին։