Արեգ (թերթ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Արեգ (թերթ, Մարսել)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգ (այլ կիրառումներ)
Արեգ | |
---|---|
![]() | |
Տեսակ | շաբաթաթերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | հուլիսի 23, 1932 |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Մարսել |
Գրասենյակ | Մարսել[1] |
Լուծարվել է | 1933[1] |
ISSN | 1967-9599 |
«Արեգ», քաղաքական և տնտեսական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1932-1933 թվականներին, Մարսելում։ Տնօրեն-խմբագիր՝ Թ. Խաչիկյան։
Կոմունիստական գաղափարախոսության դիրքերից, տպագրել է նյութեր ու հաղորդագրություններ միջազգային կյանքի, ֆրանս-խորհրդային հարաբերությունների, կապիտալիստական երկրների տնտեսական ճգնաժամի ու նրա հետևանքների մասին։ Լայն տեղ է տվել Մարսելի ու շրջակայքի հայ գաղութի կյանքին, Սովետական Հայաստանի անցուդարձի լուսաբանմանը, հանդես եկել հօգուտ սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման։
Լինելով ներգաղթի եռանդուն կողմնակից՝ պաշտպանել է ՀՕԿ-ի, հայրենակցական-վերաշինաց միությունների գործունեությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 18)։ ![]() |