Արեգ (թերթ, Մարսել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արեգ (Մարսել)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգ (այլ կիրառումներ)
Արեգ
Արեգ
Arec (1932-1933).jpg
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհուլիսի 23, 1932
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ԳրասենյակՄարսել

Արեգ, քաղաքական և տնտեսական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1932-1933 թվականներին, Մարսելում։ Տնօրեն-խմբագիր՝ Թ. Խաչիկյան։ Տպագրել է նյութեր ու հաղորդագրություններ միջազգային կյանքի, ֆրանս-խորհրդային մերձեցման, կապիտալիստական երկրների տնտեսական ճգնաժամի ու նրա հետևանքների մասին։ Լայն տեղ է տվել Մարսելի ու շրջակայքի հայ գաղութի կյանքին, Սովետական Հայաստանի նվաճումների լուսաբանմանը, հանդես եկել հօգուտ սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման։ Լինելով ներգաղթի եռանդուն կողմնակից՝ Արեգ-ը պաշտպանել է ՀՕԿ-ի, հայրենակցական-վերաշինաց միությունների գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png