Արեգ Թոթոլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արեգ Թոթոլյան
ռուս.՝ Арег Артёмович Тотолян
Ծնվել էդեկտեմբերի 27, 1958(1958-12-27) (61 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Ալմա մատերԻ․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ՀայրԱրտյոմ Թոթոլյան

Արեգ Թոթոլյան (դեկտեմբերի 27, 1958(1958-12-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս բժշկական գիտնական, իմունոլոգ, զբաղվում է կլինիկական իմունոլոգիայի, իմունոախտորոշման և իմունոթերապիայի մի շարք հիվանդությունների հարցերով (ալերգիկ, աուտոիմուն, ուռուցքաբանական և վարակիչ): Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս (2016), ՌԳԱ թղթակից անդամ (2011 թվականից), գիտնական Արտյոմ Թոթոլյանի որդին։

Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (2016 թվականից) և նրա մոլեկուլային իմունոլոգիայի լաբորատորիայի ղեկավարը (2008 թվականից): Սանկտ Պետերբուրգի Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի իմունոլոգիայի ամբիոնի վարիչ (2015 թվականից), որի շրջանավարտ է և որի պատերի ներսում աշխատում է ավելի քան քառորդ դար: Սանկտ Պետերբուրգի կառավարության, առողջապահության կոմիտեի գլխավոր արտահաստիքային ալերգոլոգ-իմունոլոգ[1]։ Պարգևատրվել է Ռուսաստանի իմունոլոգների գիտական ընկերության ոսկե մեդալով (2013 թվական):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լենինգրադի Ի․ Պավլովի անվան 1-ին բժշկական ինստիտուտը (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան) (1981) մասնագիտությունը՝ բուժական գործ։ Միաժամանակ 1977 թվականից աշխատել է նույն վայրում՝ մինչև 2008 թվականը, սովորել է ասպիրանտուրայում, ղեկավարել կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիան (եղել է դրա կազմակերպիչը 1986 թվականին և ղեկավարը մինչև 2000 թվականը), եղել է Ռուսաստանի առողջապահության նախարարության մոլեկուլային բժշկության գիտամեթոդական կենտրոնի տնօրենը և հետբուհական ուսուցման մոլեկուլային բժշկության ամբիոնի վարիչը:

2008 թվականից մոլեկուլային իմունոլոգիայի լաբորատորիայի վարիչ, միաժամանակ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 2015 թվականից Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ԳԻ տնօրեն[2]։ Նաև դասավանդել է մայր բուհում, 2013 թվականից ղեկավարել է կլինիկական իմունոլոգիայի դասընթացը, 2015 թվականից ղեկավարում է իմունոլոգիայի ամբիոնը[3][4]։

Ռուսաստանի ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների ասոցիացիայի տարածաշրջանային բաժանմունքի վարչության նախագահի տեղակալ, այս բաժանմունքի ստեղծման մասնակից, իմունոլոգների ռուսական գիտական միության և միկրոկենսաբանների, համաճարակաբանների և մակաբույծների Համառուսաստանյան գիտական ընկերության վարչությունների նախագահության անդամ, լաբորատոր ախտորոշման ռուսական գիտական ընկերության վարչության անդամ:

1993-1995 թվականներին վերապատրաստվել է Հռոմում՝ ինֆեկցիոն իմունոլոգիայի ոլորտում։ 1987 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ թոքաբանության և իմունոլոգիայի գծով, իսկ 1997 թվականին՝ իմունոլոգիայի դոկտորական ատենախոսություն (նվիրված է հիվանդությունների լաբորատոր իմունաբանական ախտորոշման մոտեցումների և մեթոդաբանության մշակմանը՝ հիմնարար իմունոլոգիայի, իմունաքիմիական և մոլեկուլային տեխնոլոգիաների ձեռքբերումների հիման վրա): Նրա ղեկավարությամբ պաշտպանվում են 26 թեկնածուական և մեկ դոկտորական ատենախոսություններ։

Ավելի քան 400 գիտական աշխատանքների և 13 արտոնագրերի հեղինակ է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]