Արեալ (տնտեսական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը տնտեսական տերմինի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արեալ (այլ կիրառումներ)։

Արեալ տնտեսական, տարածք, որն առանձնացվում է ըստ տնտեսական այս կամ այն հատկանիշի կամ հատկանիշների։ Արեալ տնտեսական հասկացությունը օգտագործվում է գերազանցապես տնտեսական աշխարհագրության ու տնտեսական քարտեզագրության մեջ՝ նշելու համար տնտեսական տարբեր երևույթների մոտավոր տարածական սահմանները։ Այն կարող է ընդգրկել ամենատարբեր բնույթի ու բարդության երևույթներ (օրինակ՝ գյուղատնտեսական որևէ բույսի տարածման արեալից սկսած մինչև քաղաքի տնտեսական ազդեցության արեալը) և տարբեր մեծության տերիտորիաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 18