Արդյունաբերական հասարակություն
| Ենթակատեգորիա | classification of societies | |
|---|---|---|
| Հաջորդ | • post-industrial society • leisure society • post-work society | |
| Պատճառ | Արդյունաբերացում | |

Արդյունաբերական հասարակություն (անգլ.՝ industrial society), տեխնոլոգիաների և մեքենաների օգտագործմամբ առաջնորդվող հասարակությունը։
Նման հասարակությունը ձևավորվել է Արևմտյան աշխարհում Արդյունաբերական հեղափոխությանը հաջորդած ժամանակաշրջանում և փոխարինել է նախաարդյունաբերական հասարակություններին։ Արդյունաբերական հասարակությունները, ընդհանուր առմամբ, զանգվածային հասարակություններ են, և նրանց կարող է հաջորդել տեղեկատվական հասարակությունը: Դրանք հաճախ հակադրվում են ավանդական հասարակություններին[1]:
Արդյունաբերական հասարակություններն օգտագործում են արտաքին էներգիայի աղբյուրներ, ինչպիսիք են օրգանական հանածո վառելիքը՝ արտադրության արագությունն ու մասշտաբը բարձրացնելու համար[2]:
Արդյունաբերության զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև արդյունաբերական հեղափոխությունը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում տնտեսությունների մեծ մասը հիմնականում ագրարային էր։ Հիմնական անհրաժեշտությունները հաճախ արտադրվում էին տնային պայմաններում, իսկ մնացած արտադրանքը պատրաստվում էր փոքր արհեստանոցներում՝ սահմանափակ մասնագիտացմամբ կամ մեքենայացվածության աստիճանով[3]։
Եվրոպայում, ուշ միջնադարում, բազմաթիվ քաղաքների արհեստավորներ ստեղծել էին արհեստակցական գիլդիաներ՝ իրենց մասնագիտությունները ինքնակարգավորելու և համատեղ բիզնես շահեր հետապնդելու նպատակով։ Տնտեսական պատմաբան Շեյլա Օգիլվին նշում է, որ գիլդիաները հավելյալ սահմանափակել են արտադրության որակը և արդյունավետությունը։ Այնուամենայնիվ, կան որոշ ապացույցներ, որ նույնիսկ հնագույն ժամանակներում, օրինակ՝ Հռոմեական կայսրությունում կամ չինական Հան դինաստիայի օրոք, որոշ ոլորտների համար կային գործարաններ՝ կենտրոնացված արտադրության համար[4][5]։
Արդյունաբերական հեղափոխության արդյունքում արտադրական ոլորտը դարձել է եվրոպական և հյուսիսամերիկյան տնտեսությունների հիմնական մասը՝ ինչպես աշխատուժի, այնպես էլ արտադրության առումով՝ կազմելով ընդհանուր տնտեսական գործունեության մեկ երրորդը։ Տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգահեռ, ինչպիսիք է զանգվածային պողպատի արտադրությունը, նոր արդյունաբերական արտադրությունը արմատապես վերափոխել է նախկին առևտրական և ավատատիրական տնտեսությունները։ Նույնիսկ այսօր արդյունաբերական արտադրությունը շարունակում է կարևոր դեր ունենալ բազմաթիվ զարգացած և կիսազարգացած տնտեսություններում։
Ապաինդուստրիալիզացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմականորեն որոշ արտադրական արդյունաբերություններ անկում են ապրել տարբեր տնտեսական գործոնների պատճառով, ներառյալ փոխարինող տեխնոլոգիաների զարգացումը կամ մրցակցային առավելությունների կորուստը: Առաջինի օրինակն է վագոնների արտադրության անկումը, երբ կար ավտոմոբիլների զանգվածային արտադրություն:
Վերջին միտումը եղել է արդյունաբերական զարգացած երկրների միգրացիան դեպի հետինդուստրիալ հասարակություն: Դա տեղի է ունեցել աշխատանքի և արտադրության մեծ տեղաշարժով, որը հեռացել է արտադրությունից դեպի սպասարկման ոլորտ[6][7]: Բացի այդ, 20-րդ դարի վերջից կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների արագ փոփոխությունները թույլ են տվել որոշ տնտեսությունների հատվածներին մասնագիտանալ գիտելիքի և տեղեկատվության վրա հիմնված ծառայություններում:
Այս փոփոխության հետ կապված է արտադրվող արտադրանքի որակի բարձրացումը։ Թեև հնարավոր է ցածր տեխնոլոգիական արտադրանք արտադրել ցածր որակավորում ունեցող աշխատուժով, բարձր տեխնոլոգիական արտադրանք լավ արտադրելու ունակությունը կախված է բարձր որակավորում ունեցող անձնակազմից[8]:
Արդյունաբերական քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ արդյունաբերությունն արդեն կարևոր մաս է կազմում շատ հասարակությունների և ազգերի համար, բազմաթիվ կառավարություններ ունեն գործիքակազմեր արդյունաբերության պլանավորման և կարգավորման գործում։ Սա կարող է ներառել հարցեր, ինչպիսիք են արդյունաբերական աղտոտումը, ֆինանսավորումը, մասնագիտական կրթությունը և աշխատանքային իրավունքի[9]։
Արդյունաբերական աշխատուժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերական հասարակությունում արդյունաբերությունում ոլորտում աշխատում են բնակչության մեծ մասը: Սա սովորաբար տեղի է ունենում արտադրական ոլորտում: Արհմիությունը աշխատողների իրավունքները պաշտպանող կազմակերպություն է, որոնք միավորվել են՝ հասնելու ընդհանուր նպատակներին այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են աշխատավարձը, ժամերը և աշխատանքային այլ պայմանները[10]: Արհմիությունն իր ղեկավարության միջոցով աշխատանքային պայմանագրերի շուրջ բանակցում է գործատուների հետ[11]: Այս շարժումը առաջին անգամ բարձրացել է բանվորականների շրջանում:
Ազդեցությունը ստրկության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Միջերկրական ծովի մշակույթները ամբողջությամբ հենվում էին ստրկության վրա։ Մինչդեռ ճորտատիրությունը հիմնականում փոխարինել է այդ պրակտիկային միջնադարյան Եվրոպայում, սակայն մի քանի եվրոպական ուժեր նորից վերականգնել են ստրկությունը նոր ժամանակներում, հատկապես իրենց գաղութներում ամենախիստ աշխատանքների համար։ Արդյունաբերական հեղափոխությունը կարևոր դեր է խաղացել ստրկության վերջնական վերացման գործում[12][13]։
Պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերական հեղափոխությունը պատերազմներում օգտագործվող զանգվածային սպառազինությունը, պաշարները, ընդհանուր պատերազմի հայեցակարգը և զանգվածային ոչնչացման զենքերը։ Արդյունաբերական ժամանակաշրջանի պատերազմի վաղ դեպքերն էին Ղրիմի պատերազմը և Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, բայց դրա ամբողջ ներուժը դրսևորվել է համաշխարհային պատերազմների ժամանակ։
20-րդ դարի սոցիալական գիտություններում և քաղաքականությունում օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արդյունաբերական հասարակություն» եզրույթը ավելի կոնկրետ նշանակություն է ձեռք բերել Երկրորդ աշխարհամարտից հետո։
Խորհրդային Միության՝ որպես համաշխարհային տերության, դիրքի ամրապնդումը ոգեշնչել է խորհրդածություն այն մասին, թե արդյոք կապիտալիզմի հետ բարձր զարգացած արդյունաբերական տնտեսությունների սոցիոլոգիական ասոցիացիան թարմացում է պահանջում[14]:
1950-ականներին և 1960-ականներին «արդյունաբերական հասարակություն» պարադիգման կտրուկ նշանավորվում էր Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում և Միացյալ Նահանգներում առկա աննախադեպ տնտեսական աճով, և այն մեծապես հենվում էր Քոլին Կլարկի, Ջոն Քենեթ Գալբրեյթի, Ուոլտ Ուիթմեն Ռոստոուի, Ժան Ֆուրաստիեի տնտեսագիտական աշխատանքների վրա[15][16][17]:
Ֆրանսիացի սոցիոլոգ Ռեյմոն Արոնը, որը 1950-ականներին տվել է «արդյունաբերական հասարակություն» հասկացության առավել զարգացած սահմանումը, օգտագործել էր Արևմտյան կապիտալիստական և ԽՍՀՄ կոմունիստական հասարակություններին համեմատելու եղանակը: Մյուս սոցիոլոգները՝ Դանիել Բելը, Ռեյնհարդ Բենդիկսը, Ռալֆ Դահրենդորֆը, Ժորժ Ֆրիդմանը, Սեյմուր Մարտին Լիպսեթը և Ալեն Տուրենը, օգտագործել են նման գաղափարներ իրենց աշխատանքներում, սակայն երբեմն տարբեր սահմանումներով և ընդգծումներով[18][19][20]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ S. Langlois, Traditions: Social, In: Neil J. Smelser and Paul B. Baltes, Editor(s)-in-Chief, International Encyclopedia of the Social & Behavioral Sciences, Pergamon, Oxford, 2001, pages 15829-15833, 978-0-08-043076-8, . Online
- ↑ «Chapter 1: Energy Fundamentals, Energy Use in an Industrial Society» (PDF). Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Industrial Revolution - Facts & Summary - HISTORY.com». HISTORY.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին. «Before the advent of the Industrial Revolution, [...] [m]ost manufacturing was done in homes or small, rural shops, using hand tools or simple machines.»
- ↑ Ogilvie, Sheilagh (2004 թ․ մայիս). «Guilds, efficiency, and social capital: evidence from German proto-industry» (PDF). Economic History Review. 57 (2): 286–333. doi:10.1111/j.1468-0289.2004.00279.x. hdl:10419/76314. S2CID 154328341. «The empirical findings cast doubt on views that guilds existed because they were efficient institutional solutions to market failures relating to product quality, training, and innovation.»
- ↑ McCormick, Michael, ed. (2002), «Late Roman industry: case studies in decline», Origins of the European Economy: Communications and Commerce AD 300–900, Cambridge: Cambridge University Press, էջեր 42–63, doi:10.1017/CBO9781107050693.004, ISBN 978-0-521-66102-7, Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին
- ↑ Betzelt, Sigrid (2001). The Third Sector as a Job Machine?: Conditions, Potentials, and Policies for Job Creation in German Nonprofit Organizations. European University Studies: Economics and Management – ISSN 0531-7339. Vol. 2805. Peter Lang. էջ 52. ISBN 9780820454306. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին. «'Tertiarization', the quantitative shift of economic relevance from agricultural and especially industrial production [...].»
- ↑ Pujolar, Joan (2018). «Post-Nationalism and Language Commodification». In Tollefson, James W.; Pérez-Milans, Miguel (eds.). The Oxford Handbook of Language Policy and Planning. New York: Oxford University Press. էջ 487. ISBN 9780190458898. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին. «Tertiarization refers to the dominance of so-called third- or tertiary-sector production in the economy.»
- ↑ «Importance of vision mission goal and objectives in strategic management - Brainly.in». brainly.in (Indian English). 2018 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2025 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Issues (2002 թ․ ապրիլի 1). «Environmental Policy for Developing Countries». Issues in Science and Technology (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Labour Unions | Industrial Relations and Human Resources Library». cirhr.library.utoronto.ca. Վերցված է 2025 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Trade union | Definition, History, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). 2025 թ․ հունվարի 11. Վերցված է 2025 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Lagerlöf, Nils-Petter (2006 թ․ օգոստոսի 30). «Slavery and other property rights» (PDF) (անգլերեն). «Some argue that slavery died out due to the rise of industrial production modes, involving a larger number of work tasks, thus making slavery more costly in terms of supervision.»
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Harley, Charles (2011 թ․ սեպտեմբեր). «Slavery, the British Atlantic Economy and the Industrial Revolution» (PDF). Working Paper: 7–8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին. «As the Industrial Revolution proceeded, the main focus of economic attention shifted to the new industries created by Britain's technological prominence. These industries looked not for protection but for an opening of export markets. As the political economy shifted, the West Indian interest became vulnerable to their opponents. The slave trade was abolished in 1807 and slavery eventually abolished in 1833.»
- ↑ Aron, Raymond (1961). Dix-huit leçons sur la société industrielle. Paris: Gallimard.
- ↑ Brick, Howard (2006). Transcending Capitalism: Visions of a New Society in Modern American Thought. Ithaca, NY: Cornell University Press.
- ↑ Chirat, Alexandre (2019). «La société industrielle d'Aron et Galbraith : des regards croisés pour une vision convergente ?». Cahiers d'économie politique. 76 (1): 47–87. doi:10.3917/cep.076.0047. S2CID 199311563.
- ↑ Gilman, Nils (2003). Mandarins of the Future: Modernization Theory in Cold War America. Baltimore: Johns Hopkins University Press.
- ↑ Sassoon, Donald (1996). A Hundred Years of Socialism: The West European Left in the Twentieth Century. New York: Free Press. էջեր chapter ten.
- ↑ Scot-Smith, Giles (2002). «The Congress for Cultural Freedom, the End of Ideology and the 1955 Milan Conference: 'Defining the Parameters of Discourse'». Journal of Contemporary History. 37 (3): 437–455. doi:10.1177/00220094020370030601. S2CID 153804847.
- ↑ Giddens, Anthony (1982). Sociology: A Short But Critical Introduction. London: Macmillan Education. էջեր 31–40.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adorno, Theodor. "Late Capitalism or Industrial Society?" (1968)
- Aron, Raymond. Dix-huit leçons sur la société industrielle. Paris: Gallimard, 1961.
- Aron, Raymond. La lutte des classes: nouvelles leçons sur les sociétés industrielles. Paris: Gallimard, 1964.
- Bell, Daniel. The End of Ideology: On the Exhaustion of Political Ideas in the Fifties. New York: Free Press, 1960.
- Dahrendorf, Ralf. Class and Class Conflict in Industrial Society. Stanford: Stanford University Press, 1959.
- Gorz, André. Stratégie ouvrière et néo-capitalisme. Paris: Seuil, 1964.
- Friedmann, Georges. Le Travail en miettes. Paris: Gallimard, 1956.
- Kaczynski, Theodore J. "Industrial Society and its Future". Berkeley, CA: Jolly Roger Press, 1995.
- Kerr, Clark, et al. Industrialism and Industrial Man. Oxford: Oxford University Press, 1960.
- Lipset, Seymour Martin. Political Man: The Social Bases of Politics. Garden City, NJ: Doubleday, 1959.
- Marcuse, Herbert. One-Dimensional Man: Studies in the Ideology of Advanced Industrial Society. Boston: Beacon Press, 1964.
- Touraine, Alain. Sociologie de l'action. Paris: Seuil, 1965.
- Ազգագրություն
- Արդյունաբերական հեղափոխություն
- Արդյունաբերականացում
- Արդյունաբերության պատմություն
- Արդյունաբերություն
- Արդյունաբերություններ
- Բնակչություն
- Էկոլոգիա
- Ժողովրդագրություն
- Կապիտալիզմ
- Հասարակագիտություն
- Հասարակական համակարգեր
- Հասարակություն
- Մակրոտնտեսագիտություն
- Մարդաաշխարհագրություն
- Մշակույթ
- Նոր շրջան
- Պատմագրություն
- Պատմության տեսություններ
- Պատմության փիլիսոփայություն
- Սոցիալական պատմություն
- Սոցիալիզմ
- Սոցիոլոգիական տեսություններ
- Տնտեսական համակարգեր
- Տնտեսական պատմություն
- Տնտեսություն
- Քաղաքագիտություն