Արդի դրամական տեսություն
| Ենթադաս | Հետերոդոքս տնտեսագիտություն, Մակրոէկոնոմիկա | |
|---|---|---|
Արդի դրամական տեսություն (ԱԴՏ) կամ արդի փողային տեսություն, ոչ ավանդական[1] մակրոտնտեսական տեսություն, որը նկարագրում է փողի[2] բնույթը, ֆիատ (fiat՝ հրամանագիր, ցուցում բառից), և լողացող փոխարժույթի համակարգում[3]։ Այս տեսությունը հիմնվում է Ջորջ Ֆրիդրիխ Կնապպի փողի պետական տեսության (խարտալիզմի), Ալֆրեդ Միտչել-Իննեսի վարկային փողի տեսության, Աբբա Լերների ֆունկցիոնալ ֆինանսներ առաջարկների, Հիման Մինսկի բանկային համակարգի տեսակետի[4] և ինչպես նաև Վիննի Գոդլի սեկտորալ հաշվեկշռի մոտեցումների[5]։ Խարտալիզմի գաղափարի վերակենդանացման, որպես փողի ստեղծման բացատրություն, գլխավոր պատասխանատուներն են տնտեսագետներ Ուորեն Մոլսերը, Լ․ Ռենդալ Ռեյը, Սթեֆանի Քելթոնը[6], Բիլ Միթչերը և Պավլինա Ռ. Չեռնաևը։
Արդի դրամական տեսությունը պնդում է՝ հարկերի մակարդակը, որը կապակցված է պետության ծախսերի(պետության բյուջեի դեֆիցիտ կամ ավելցուկ) հետ, իրականում դա քաղաքականության գործիք է, որով կարգավորում են ինֆլացիան և գործազրկությունը, այլ ոչ թե պետական գործունեության ֆինանսավորման միջոց է ինքնին։ Համաձայն ԱԴՏ-ի, պետությունը համարվում է ազգային արժույթի թողարկման մենաշնորհ և հետևաբար պարտավոր է ծախսի այդ արժույթը շրջանառության մեջ մինչ որևէ եկամտահարկի հավաքում[1]։.Պետությունը ծախսում է ազգային արժույթը շրջանառության մեջ ներդնելով և հարկվող մարմինները օգտագործում են այն իրենց պարտավորվածությունները պետությանը վճարելու համար[2]։ Դա նշանակում է, որ հարկերը չեն կարող դառնալ հանրային ծախսերի միջոց[3], քանի որ պետությունը չի կարող հավաքել գումարը հարկերի տեսքով, մինչ նրանք գտնվում են շրջանառության մեջ։ Այսպիսով, այս դրամական համակարգում պետությունը երբեք սահմանափակված չէ վճարման հնարավորություններում[3], իսկ միայն սահամանափակում կարելի է դիտարկել այդ պետության իրական ռեսուրսներն են, որոնք հասանելի են տվյալ արժույթով գնման համար[3]։
Ըստ ԱԴՏ-ի, հիմնական ռիսկը այն է, երբ տնտեսությունը հասնում է լիարժեք զբաղվածության մակարդակի, խթանում է պահանջարկով պայմանավորված ինֆլացիան, որը հանդիսանում է ծախսերի միակ սահմանափակող գործոնը։ ԱԴՏ-ն նաև պնդում է, որ մասնավոր ոլորտի բոլոր մասնակիցների բարձր հարկման պարագայում կարելի է կառավարել ինֆլացիան՝ մասնակիցների ծախսելու ունակության մակարդակի իջեցմամբ[2][7]։
ԱԴՏ-ն հակադրվում է մակրոտնտեսագիտության ընդունված տեսություններին և այդ պատճառով պարբերաբար քննադատվել է մի քանի տնտեսագետների կողմից[8][9][10][11]։ Արդի դրամական տեսությունը մերժվել է նաև Տնտեսագիտությայն Ավստրիական դպրոցի կողմից[12]։ ԱԴՏ-ի կիրառությունը հնարավորությունները տարբերվում են կախված դրամական սուվերենության աստիճանից, ունենալով տարբեր հետևանքներ ԱՄՆ-ի, Եվրոպական Միության անդամների կամ արտարժույթը, ազգայինի փոխարեն օգտագործող երկրների համար[13]։
Սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդի դրամական տեսության գլխավոր սկզբունքներն այն են, որ պետությունը տնօրինում է իր սեփական ֆիատ փողերը.
- ստեղծում է արժույթ ցանկացած և բոլոր տեսակի պետական ծախսերով[14]
- էֆֆեկտիվորեն ոչնչացնում է արժույթը հարկման միջոցով[14]
- չի կարող հարկադրաբար ճանաչվել դեֆոլտ իր ազգային արժույթով պարտավորվածություններում[2]
- սահմանափակված է միայն պահանջարկի աճով պայմանավորված ինֆլիացիայով, որն առաջանում է իրական ռեսուրսների լիակատար օգտագործման և լիարժեք զբաղվածության պարագաններում։
- հարկավոր է ուժեղացնել ավտոմատ կայունացնող գործիքները՝ վերահսկելու ինֆլյացիայի մակարդակը[15], այլ ոչ թե ապավինել կամայական հարկային փոփոխություններին
- պարտատոմսեր թողարկելու հնարավորություն՝ ուղղված մասնավոր ոլորտի խնայողություններին կամ քաղաքականության գործիք։ Պարտատոմսերը չեն կարող դիտարկվել որպես հանրային ծախսեր և պետությունը կարող է սահմանել պարտատոմսի այն գինը, որը նա նախընտրում է[14]։
- օգտագործում է հարկումը՝ ֆինանսական տարածություն ապահովելու համար, առանց առաջացնելու ինֆլյացիա և խթանելով արժույթի նկատմամբ պահանջարկը։
Այս սկզբունքներից երրորդից մինչև հինգերորդը չեն հակադրվում տնտեսագիտության ընդունված սկզբունքներին։ Այնուամենայնիվ ԱԴՏ-ի հետևորդ տնտեսագետները համաձայն չեն տնտեսագիտությունում ընդունված պետական բյուջեի դեֆիցիտի ազդեցությունը կենտրոնական բանկի տոկոսադրույքի վրա[5][14][16][17][18]։
Տեսական մոտեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուվերեն ֆինանսական համակարգերում բանկերը կարող են ստեղծել գումար, սակայն այս տեսակի «հորիզոնական» գործարքները չեն ավելացնում մաքուր ֆիանսական ակտիվները, քանի որ ակտիվները հավասարակշռվում են պարտավորություններին։ Ըստ ԱԴՏ-ի կողմնակիցների «Կառավարության հաշվեկշռի ակտիվների կողմում ներքին դրամական գործիքներ ներառված չեն, այն չի տիրապետում դրամական միջոցների։ Կառավարության կողմից թողարկված բոլոր դրամական գործիքները գտնվում են պարտավորությունների կողմում և ստեղծվում ու ոչնչացվում են ծախսերի, հարկման կամ պարտատոմսերի թողարկման միջոցով»[19]։ Համաձայն ԱԴՏ-ի «ուղղահայաց գումարները» մուտք են գործում շրջանառության մեջ պետական ծախսերի միջոցով։ Հարկումը և այլ օրինական վճարամիջոցները հնարավորություն են տալիս մարել պարտքերը և հաստատել ֆիատ գումարը որպես արժույթ՝ նրան արժեք տալով մասնավոր հարկային պարտավորության ձևով, ստեղծելով պահանջարկ։ Բացի այդ, տուգանքները, պետական տուրքերը և լիցենզիաները նույնպես ստեղծում են պահանաջարկ արժույթի հանդեպ։ Այս արժույթը կարող է թողարկվել պետության կողմից կամ կարող է օգտագործվել ընդունված արտարժույթ[3][20]։ Շարունակական հարկային պարտավորությունները՝ համաձայնեցված մասնավոր ոլորտի վստահության և ընդունելությունը արժույթի ընդունման հետ, կազմում են արժույթի արժեքի հիմքերը։
Քանի որ կառավարությունը կարող է իր սեփական արժույթը թողարկել ըստ ցանկության, պետական ծախսերի (կառավարության դեֆիցիտային ծախսերը կամ բյուջեի ավելցուկը) նկատմամբ հարկման մակարդակը իրականում քաղաքականության գործիք է, որը կարգավորում է գնաճը և գործազրկությունը, և ոչ թե կառավարության գործունեությունը ինքնուրույն ֆինանսավորելու միջոց: MMT-ի մոտեցումը սովորաբար շրջում է պետական խնայողության տեսությունները: Երկուսի քաղաքականության հետևանքները նույնպես սովորաբար հակառակն են:
Ուղղահայց գործարքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱԴՏ-ն բաժանում է գործարքները պետական մարմնի (հանրային ոլորտ) և ոչ պետական մարմնի (մասնավոր ոլորտի) միջև որպես «ուղղահայաց գործարքներ»: Պետական ոլորտը ընդգրկում է պետության հիմնադրամները և կենտրոնական բանկը։ Ոչ պետական ոլորտը ընդգրկում է տնային տնտեսությունները և օտարերկրյա մասնավոր ընկերությունները, անհատները, ինչպես նաև արժույթի գնորդները ու վաճառողները[22]։
Պետության և բանկային ոլորտի հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդի դրամական տեսությունը հիմնված է պետության, կենտրոնական բանկի և կոմերցիոն բանկային ոլորտի միջև հարաբերությունների «օպերացիոն իրականությունների» վրա, որտեղ կողմնակիցներից մեկը՝ Սքոթ Ֆուլվիլերը, ընդգծում է, որ պահուստների հաշվառման ըմբռնումը կարևոր է դրամական քաղաքականության ընտրությունները հասկանալու համար[23]։
Սուվերեն պետությունը հիմնականում ունենում է օպերացիոն հաշվառում երկրի կենտրոնական բանկում։ Այդ հաշվառումից, պետությունը կարող է ծախսել և ինչպես նաև ստանալ հարկեր և այլ եկամուտներ[24]։ Ամեն կոմերցիոն բանկ նույնպես ունի հաշվառում կենտրոնական բանկում, որի շնորհիվ նա կարգավորում է իր պահուստները[25]։
Երբ պետությունը ծախսում է գումար, կենտրոնական բանկը դեբետավորում է բյուջեի գործառնական հաշիվը և կրեդիտավորում է կոմերցիոն բանկերի պահուստային հաշիվները։ Վերջնական ստացողի կոմերցիոն բանկը ապա կրեդիտավորում է ստացողի ավանդային հաշիվը՝ թողարկելով բանկային գումար։ Այս ծախսը բարձրացնում է առևտրային բանկային ոլորտի ընդհանուր պահուստային ավանդները։ Հարկումը գործում է հակառակ ուղղությամբ՝ հարկ վճարողներն իրենց բանկային ավանդային հաշիվներից գումար են հանում, միաժամանակ դեբետավորվում է նաև նրանց բանկերի պահուստային հաշիվը՝ կառավարությանը վճարելու համար։ Հետևաբար, կոմերցիոն բանկային հատվածի ավանդները նվազում են[14]։
Պարտատոմսերի և տոկոսադրույքի օժանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրթե բոլոր կենտրոնական բանկերը սահմանում են տոկոսադրույքի նպատակային մակարդակ և շատերը հաստատում են ադմինիստրատիվ տոկոսադրույք, որոքն ծառայում են կարճաժամկետ՝ գիշերային տոկոսադրույքի համար։ Այս ադմինիստրատիվ տոկոսադրույքները ընդգրկում են՝ ուղղակիորեն վճարվող տոկոսադրույք կոմերցիոն բանկերի պահուստային հաշվին, կրճատված տոկոսադրույք, որը գանձվում է բանկերից, երբ նրանք ուղղակի վարկ են վերցնում կենտրոնական բանկից և գիշերային հակադարձ վարկառման (ON RRP) գործիքին վճարվող տոկոսադրույքը, երբ բանկերը ժամանակավորապես հրաժարվում են իրենց պահուստներից՝ փոխարենը ստանալով պետական արժեթղթեր[26]։ Վերջինը բաց շուկայական օպերացիաների տեսակ է, որը օգնում է պահպանել տոկոսադրույքը նպատակային մակարդակում։ Ըստ ԱԴՏ-ի, պարարտատոմսերի թողարկումը ներկայիս ամենալավ օպերացիան է՝ կառավարության ծախսերը վերջնարդյունքում նվազեցնելու համար, ոչ թե որպես ֆինանսական անհրաժեշտություն[23]։
Շատ երկրների կոմերցիոն բանկերի պահուստային հաշիվը կենտրոնական բանկում պարտավոր է ամեն օրվա ավարտին ունենալ դրական բալանս, Այս չափաբաժինը որոշվում է որոշ երկրներում, որպես բանկի պարտավորությունների որոշակի տոկոս, որն անվանում են պահուստային անհրաժեշտություն։ Ամեն օրվա ավարտին կոմերցիոն բանկը պարտավոր է ստուգել իր պահուստային հաշվի կարգավիճակը։ Նրանց ովքեր ունեն դեֆիցիտ տրվում է հնարավորություն անհրաժեշտ գումարը փոխառնել կենտրոնական բանկից՝ վճարելով վարկի տոկոսադրույք։ Մյուս կողմից, բանկերը, որոնք ունեն հավելյալ պահուստներ, կարող են այն տրամադրել կենտրոնական բանկին և դրա դիմաց ստանալ աջակցող տոկոսադրույք։ Սակայն որոշ երկրներ, ինչպիսին է Ճապոնիան, ունեն զրոյական աջակցողական տոկոսադրույք[27]։
Այն բանկերը, որոնք ունեն պահուստների ավելցուկ կարող են այն վարկի ձևով տալ այլ բանկերին որոնք ունեն պահուստային պակաս՝ միջբանկային վարկավորման շուկայում։ Ավելցուկով բանկերը կցանկանան վաստակել ավելին բարձր տոկոսադրույքով, քան առաջարկում է կենտրոնական բանկը, ինչպես նաև դեֆիցիտային բանկերը կցանկանան վճարել ավելի ցածր տոկոսադրույքով, քան առաջարկում է նույն կենտրոնական բանկը։ Այսպիսով նրանք վարկեր կտրամադրեն այնքան ժամանակ մինչև ամեն բանկ չի հասնի իր պահուստային անհրաժեշտությանը։ Հավասարակշռված համակարգում, որտեղ կան բավարար պահուստներ բոլորի պահանջները հոգալու համար, միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքը կլինի աջակցող տոկոսադրույքի և կրճատման տոկոսադրույքների միջակայքում[27]։
ԱԴՏ-ի շրջանակներում, երբ պետական ծախսերը ներմուծում են նոր պահուստներ, իսկ հարկերը դուրս են բերում դրանք կոմերցիոն բանկային համակարգից, պետության գործունեույթունը կունենա անմիջական արդյունք միջբանկային վարկավորման վրա։ Եթե պետությունը որոշի ծախսել ավելի քան նա հավաքում է հարկերից, ապա պահուստները կավելանան բանկային համակարգին։ Այս գործողությունները կհանգեցնեն պահուստների ավելցուկի, որի արդյուքում բանկերը կսկսեն մրցել միմյանց հետ միաժամանակ իջեցնելով կարճաժամկետ տոկոսադրույքը աջակցող մակարդակի կամ զրոյի՝ եթե չկա որևէ աջակցող տոկոսադրույք։ Այս կետում, բանկերը պարզապես պահում են իրենց ավելցուկային պահուստները և վաստակում են գումար աջակցող տոկոսադրույքից[28]։
Հակառակ դեպքում, երբ պետությունը գանձում է ավելի հարկ, քան ծախսում է, այն առաջացնում է պահուստների դեֆիցիտ։ Այս պարագայում ավելցուկային պահուստները կունենան պահանջարկ միջբանկային շուկայում և արդյուքում կարճաժամկետ տոկոսադրույքները կբարձրանա դեպի կրճատման տոկոսադրույքի մակարդակ: Այսպիսով, եթե կենտրոնական բանկը ցանկանում է պահել նպատակային տոկոսադրույքը աջակցող և կրճատման տոկոսադրույքների միջև, ապա նա պետք է կառավարի համակարգի հոսունությունը՝ ապահովելով ճիշտ պահուստների քանակ բանկային համակարգում[14]։
Կենտրոնական բանկը պահում է հոսունությունը գնելով և վաճառելով պարարտատոմսեր բաց շուկայում։ Երբ ավելցուկային պահուստները բանկային համակարգում են, կենտրոնական բանկը վաճառում է պարտատոմսերը՝ վերացնելով բանկային համակարգից պահուստները, քանի որ մասնավոր ոլորտի մասնակիցները արդեն վճարում են այդ պարտատոմսերի համար։ Երբ պահուստները անբավարար են կենտրոնական բանկը գնում է պարտատոմսերը մասնավոր ոլորտից՝ ավելացնելով այն բանկային համակարգում։
Կենտրոնական բանկը գնում է պարտատոմսեր պարզապես փող ստեղծելով՝ առանց դրանց ֆինանսավորման որևէ այլ աղբյուրից[29]։ Դա բանկային համակարգում պահուստների զուտ ներարկում է: Այսպիսով եթե կենտրոնական բանկը ցանկանում է պահպանել նպատակային տոկոսադրույքը, ապա պարտավոր է բաց շուկայում գնման և վաճառքի միջոցով պահել բանկային համակարգում պահուստների ճիշտ քանակը[30]։
Հորիզոնական գործարքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԴՏ-ի տնտեսագետները բացատրում են որևէ գործարք մասնավոր ոլորտում, որպես «հորիզոնական» գործարքներ, ներառյալ լայն դրամական առաջարկի ընդլայնումը՝ բանկերի կողմից վարկ տրամադրելով։
ԱԴՏ-ի կողմնակիցները դիտարկում են նաև «դրամական բազմապատկիչի» եզրույթը՝ ըստ որի բանկը ամբողջությամբ սահմանափակված է իր տրամադրած վարկերի մեջ միայն իր ավանդների և կապիտալի պահանջով, համարում են մոլորեցնող[31][32]։ Բացի այդ վարկավորման միայն սահմանափակումն այն չէ, թե բանկը որքան ավանդ ունի, այլ այն, թե ինչ արժե դրա համար գումար փոխառնելը միջբանկային շուկայից կամ կենտրոնական բանկից։ Այստեղ հայտնվում է շահութաբերության հարցը, երբ մասնավոր բանկը վարկ է տրամադրում իր պահուստային կամ կապիտալի պահանջներից ավելին։ Զբաղվածության վրա ազդեցությունը սովորաբար հանդիսանում է ապացույց, որ արժույթ թողարկող մենաշնորհը չափազանց սահմանափակում է այն ֆինանսական առաջարկները, որոնք հարկ վճարելու և խնայողության պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ են[19][33]։
ԱԴՏ-ի համաձայն՝ բանկային վարկը պետք է դիտարկել որպես դրամական բազայի «լծակավորում» և չպետք է համարել, որ այն ավելացնում է տնտեսության զուտ ֆինանսական ակտիվները։ Միայն կառավարությունը կամ կենտրոնական բանկն են ունակ թողարկել «բարձր հզորության» դրամ՝ առանց համապատասխան պարտավորության։ Սթեֆանի Քելթոնը նշել է, որ բանկային գումարը սովորաբար ընդունվում է պարտքերի և հարկերի մարումներում պետական երաշխիքների շնորհիվ, սակայն պետության թողարկած բարձր հզորության դրամը գտնվում է «դրամի հիերարխիայի» գագաթին[34]։
Արտաքին ոլորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներմուծում և արտահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԴՏ-ի կողմնակիցներից Ուորեն Մոսլերը ասել է, որ առևտրային դեֆիցիտը դիմակայուն և արտոնյալ է կարճաժամկետ հեռանկարում[35]։ Ներմուծում, տնտեսական արտոնություն է ներկրող երկրի համար, քանի որ դրանք մատակարարում են իրական բարիքներ սպառողներին։ Արտահանումը, տնտեսական ծախս է դիտարկվում արտահանող երկրի համար քանի որ այն կարող էր սպառվել երկրի ներսում[36]։ Արժույթը տրվել է արտաքին ոլորտին և ներկայացնում է ապագա գերակշռությունը բարիքի՝ մարդկանց նկատմամբ[37]։
Էժան ներմուծումը կարող է լինել ներքին շուկայի մասնակիցների համար սպառնալիք՝ մատակարարելով նմանատիպ բարիքներ ավելի ցածր գնով և առաջացնելով գործազորկություն, բայց ԱԴՏ-ի կողմնակիցները գնահատում են որպես սուբյեկտիվ արժեքների վրա հիմնված դիտարկում, այլ ոչ թե հիմնված տնտեսագիտության։ Այսինքն՝ յուրաքանչյուր երկրի գործն է, որոշել՝ արդյո՞ք ավելի գնահատում է էժան ներմուծումը որպես առավելություն, քան տվյալ ոլորտում զբաղվածությունը[36]։ Նմանապես, երկրի բացարձակ կախվածությունը ներկրումից կարող է դեմ առնել առաջարկի շոկի, եթե փոխարժեքը զգալիորեն նվազի, թեև կենտրոնական բանկը կարող է առևտուր կատարել արտաքին շուկայում՝ փոխարժեքի շոկից խուսափելու համար[38]։
Արտաքին ոլորտ և պետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԴՏ-ն պնդում է, որ քանի դեռ գոյություն ունի պահանջարկ թողարկողի արժույթի նկատմամբ, անկախ նրանից՝ պարտատոմսի սեփականատերը օտարերկրացի է, թե ոչ, պետությունները չեն կարող դառնալ անպարտունակ, եթե իրենց պարտքային պարտավորությունները նշված են սեփական արժույթով։ Դա պայմանավորված է նրանով, որ պետությունը սահմանափակում չունի իր սեփական ֆիատ արժույթը ստեղծելու հարցում (թեև պարտատոմսի սեփականատերը կարող է ազդել փոխարժեքի վրա՝ այն փոխարկելով տեղական արժույթի)[39]։
ԱԴՏ-ն համաձայն է հիմնական տնտեսական մոտեցման հետ, որ օտար արժույթով պարտքը ֆինանսական ռիսկ է կառավարությունների համար, քանի որ պարտավոր կառավարությունը չի կարող ստեղծել օտար արժույթ։ Այս դեպքում կառավարությունը կարող է վերադարձնել իր արտաքին պարտքը միայն այն դեպքում, եթե ապահովի, որ իր արժույթը մշտապես բարձր պահանջարկ ունենա օտարերկրացիների կողմից այն ամբողջ ժամանակահատվածում, երբ ցանկանում է մարել պարտքը։ Փոխարժեքի կտրուկ անկումը կարող է բազմապատկել պարտքի չափը անգամ երկրաչափական պրոգրեսիայով՝ այն դարձնելով գործնականում չվերադարձվող։ Այդ իրավիճակում կառավարությունը կարող է դեֆոլտ հայտարարել կամ փորձել անցնել արտահանումով ղեկավարվող ռազմավարության, կամ բարձրացնել տոկոսադրույքները՝ արժույթում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ Երկու դեպքում էլ տնտեսությունը կկրի բացասական հետևանքներ[40]։
Միջազգային կիրառություններ և սահմանափակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամական սուվերենության սպեկտր
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԴՍ-ի տնտեսագետները ընդունում են, որ գոյություն ունի դրամական սուվերենության սպեկտր, այլ ոչ թե երկբաշխ պայման:[13]՝
Ամբողջական դրամական սուվերենություն՝ երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա և Կանադան, որոնք թողարկում են սեփական լողացող արժույթները կարող են ամենաընդարձակ ձևով կիրառել ԱԴՍ-ի առաջարկությունները։ Ճապոնիայի փորձը՝ ցածր տոկոսադրույքների և բարձր պարտք/ՀՆԱ հարաբերակցության պայմաններում, հաճախ մեջբերվում է ԱԴՏ-ի տնտեսագետների կողմից[41]։
Սահմանափակված դրամական սուվերենություն՝ Եվրոգուտու անդամները կիսում են միասնական արժույթ, բայց բացակայում է անհատական դրամական վերահսկողությունը[42]։ ԱԴՏ-ի տնտեսագետները ասում են, որ Եվրագոտու երկրները բախվում են ֆինանսական սահմանափակումների, որոնք նման են ԱՄՆ նահանգների սահմանափակումներին[43]։
Կաշկանդված դրամական սուվերենություն՝ բարձր օտարարժույթային պարտք ունեցող կամ արժույթային ճգնաժամերում գտնվող պետությունները, օրինակ՝ Արգենտինան[44], կաշկանդված դրամական սուվերենություն[45]։
Միջազգային քաղաքական քննարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիա․ քաղաքական գործիչները խոսել են բազմիցս ԱԴՏ-ի սկզբունքենրից, ներառյալ՝ պետության բարձր պարտքի մակարդկակի կայունությունը[46], «զրոյական ստորին սահմանում» դրամական քաղաքականության արդյունավետությունը[47], ինչպես նաև սպառողական հարկերը[48]։
Եվրոպական Միություն․ ԱԴՏ-ի կիրառելիությունը քննարկվել է եվրագոտու հարկաբյուջետային քաղաքականության և COVID-19-ի արձագանքի համատեքստում[49], ինչպես նաև օրդոլիբերալիզմի և Հարավային Եվրոպայի պետական ֆինանսավորման տարբեր մոտեցումները[50]։
Զարգացող երկրներ․ ներմուծումներից կախվածությունը և օտարարժութային սահմանափակումները սահմանափակել են ԱԴՏ-ի կիրառելիությունը[51]։ Հնդկաստանում քննարկվել է քաղաքական ազատության (policy space) հարցը[52], իսկ Չինաստանում՝ ենթակառուցվածքային ներդրումները[53]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիկագոյի համալսարանի Բութի «Գլոբալ շուկաների նախաձեռնության» կողմից 2019 թ․ անցկացված առաջատար տնտեսագետների հարցումը ցույց տվեց, որ միաձայն մերժվել են այն պնդումները, որոնք հարցման մեջ վերագրվել էին Արդի դրամական տեսությանը (ԱԴՏ)․ «Երկրները, որոնք վարկեր են վերցնում սեփական արժույթով, չպետք է անհանգստանան պետական դեֆիցիտների մասին, քանի որ նրանք միշտ կարող են ստեղծել փող իրենց պարտքը ֆինանսավորելու համար» և «Երկրները, որոնք վարկեր են վերցնում սեփական արժույթով, կարող են ֆինանսավորել այնքան իրական պետական ծախս, որքան ուզում են, փող ստեղծելով»[54][55]։ ԱԴՏ տնտեսագետ Ուիլյամ Ք․ Բլեքը, արձագանքելով հարցմանը, ասել է․ «ԱԴՏ գիտնականները նման պնդումներ չեն անում և չեն պաշտպանում»[56]։ Մի քանի ԱԴՏ-ի ակադեմիկոսներ այդ վերագրումները համարում են զրպարտություն[57]։
Ֆրայվիրտշաֆտի տնտեսագետ Ֆելիքս Ֆուդերսը պնդում է, որ արդի դրամական տեսության կողմից ստեղծված աճի անհրաժեշտությունը վնասակար է շրջակա միջավայրի, հոգեբանական և սոցիալական տեսանկյունից[58]։ Նա եզրակացրել է, որ անհնար է էականորեն լուծել ոչ կայուն աճի խնդիրը կամ իրականացնել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները առանց ամբողջովին վերափոխելու դրամական համակարգը՝ այն փոխարինելով «դեմյուրաժ» արժույթով[59]։
Հետքեյնսյան տնտեսագետ Թոմաս Փալլին հայտարարել է, որ ԱԴՏ-ն հիմնականում Կեյնսյան տնտեսագիտության տարրական վերաշարադրանք է, բայց հակված է «չափազանց պարզեցված վերլուծության» և թերագնահատում է իր քաղաքականության հետևանքների ռիսկերը[60]։ Նա համաձայն չէ ԱԴՏ-ի կողմնակիցների այն պնդման հետ, թե ստանդարտ կեյնսյան վերլուծությունը լիովին չի արտացոլում պետական հաշվետվական հավասարումները և սեփական արժույթ թողարկող պետության ֆինանսական սահմանափակումները։ Փալլին կարծում է, որ այդ ամենը լավ ներկայացված է ստանդարտ կեյնսյան IS-LM մոդելներում, և այդ գաղափարները հայտնի են տնտեսագետներին տասնամյակներով[61]։ Նա նաև պնդում է, որ ԱԴՏ-ն անտեսում է «ֆիսկալ–դրամական կոնֆլիկտի» խնդիրը՝ այն իրավիճակը, երբ պետական բյուջեն կազմող մարմինը (օրինակ՝ օրենսդիրը) կարող է չհամագործակցել դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմնի (օրինակ՝ կենտրոնական բանկի) հետ։ Նրա կարծիքով, ԱԴՏ-ի առաջարկած քաղաքականությունը լուրջ ֆինանսական անկայունություն կառաջացնի բաց տնտեսությունում՝ ճկուն փոխարժեքների դեպքում, իսկ ֆիքսված փոխարժեքների դեպքում՝ կվերականգնվեն ֆինանսական խիստ սահմանափակումները, ինչը կհակասեր ԱԴՏ-ի հիմնական պնդումը, թե սուվերեն արժույթը ազատում է կառավարություններին շուկայի ստանդարտ սահմանափակումներից։ Նա նաև նշում է, որ ԱԴՏ-ն չունի համոզիչ ինֆլացիայի տեսություն, հատկապես՝ «վերջին հույսի գործատուի» քաղաքականության համատեքստում, թերագնահատում է զրոյական տոկոսադրույքների երկարաժամկետ ազդեցությունը ֆինանսական կայունության վրա և գերագնահատում է կառավարության կողմից ստեղծվող փողի դերը։ Վերջում Փալլին եզրակացնում է, որ ԱԴՏ-ն դրամական տեսության մասին նոր գաղափար չի տալիս, բայց անում է չապացուցված պնդումներ մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ և ուշադրության է արժանացել հիմնականում որպես «քաղաքական մանիֆեստ՝ ընկճված ժամանակների համար»[61]։
Մարկ Լավուան նշել է, որ նեոխարտալիստական մոտեցումը «էականորեն ճիշտ» է, սակայն դրա հակաինտուիտիվ պնդումների մեծ մասը հիմնված է «շփոթեցնող» և «ֆիկտիվ» պետության և կենտրոնական բանկի գործառույթների միավորման վրա[18]՝ այն, ինչ Փալլին անվանում է «ֆիսկալ–դրամական կոնֆլիկտ»[61]։
Նոբելյան մրցանակակիր Նոր-կեյնսյան տնտեսագետ Փոլ Քրուգմանը պնդում է, որ ԱԴՏ-ն չափից դուրս է գնում պետական դեֆիցիտների պաշտպանությունում և անտեսում է աճող տնտեսությունում բյուջետային դեֆիցիտի պահպանման ինֆլիացիոն հետևանքները։ Կրուգմանը ԱԴՏ-ի կողմնակիցներին մեղադրել է «քելվինբոլ» խաղալու մեջ՝ հղում անելով Calvin and Hobbes կոմիքսի խաղին, որտեղ խաղացողները կամայականորեն փոխում են կանոնները[6]։ Ավստրիական դպրոցի տնտեսագետ Ռոբերտ Պ․ Մերֆին հայտարարել է, որ ԱԴՏ-ն «մահացու սխալ» է և չի արդարացնում իր խոստումները[62]։ Նրա կարծիքով, ԱԴՏ-ի պնդումը, թե պետական դեֆիցիտի կրճատումը քայքայում է մասնավոր խնայողությունները, ճիշտ է միայն այն մասով, որը չի ներդրվում, և նույն հաշվետվական հավասարումները կարելի է օգտագործել նաև այն պնդելու համար, որ պետական դեֆիցիտները դուրս են մղում մասնավոր ներդրումները[62]։
Խարտալիստական տեսությունը և ԱԴՏ-ի շեշտադրումը հարկերի դերի վրա փողի արժեքի ապահովման գործում նույնպես քննադատության են ենթարկվել[18]։ 2015 թ․ ԱԴՏ տնտեսագետներ Սքոթ Ֆուլվայլերը, Ստեֆանի Քելթոնը և Ռենդալ Ռեյը արձագանքել են հիմնական քննադատություններին[5]։
Փաստական մարտահրավերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական հիպերինֆլացիայի դեպքերը ներառում են Վայմարյան հանրապետությունը[63], Զիմբաբվե[64], Վենեսուելա[65] և այլ երկրներ։
1946 թ․ Ճապոնիայում գործազրկությունը կազմում էր 13 միլիոն մարդ[66]։ Ընդհակառակը ԱԴՏ-ի դրամական ֆինանսավորման պնդումներին[67], Ճապոնիան չկարողացավ վերահսկել հիպերինֆլյացիան, չնայած գույքահարկի բարձրացմանն ու խնայողությունների բռնագրավմանը «բեյլ-ինի» միջոցով[68]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2
- Chohan, Usman W. (6 April 2020). «Modern Monetary Theory (MMT): A General Introduction». CASS Working Papers on Economics & National Affairs. Social Science Research Network. SSRN 3569416. EC017UC (2020).
- Edwards, Sebastian (2019). «Modern monetary theory: Cautionary tales from Latin America». Cato Journal. 39 (3): 529. doi:10.36009/CJ.39.3.3. S2CID 195792372.
- Kosaka, Norihiko (2019 թ․ օգոստոսի 6). «The Heterodox Modern Monetary Theory and Its Challenges for Japan». Nippon. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- Krugman, Paul (2019 թ․ փետրվարի 12). «How Much Does Heterodoxy Help Progressives? (Wonkish)» (Opinion). The New York Times. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- Raposo, Ines Goncalves (2019 թ․ հունիսի 11). «On Modern Monetary Theory». Bruegel. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- 1 2 3 4 Wray, L. Randall (2015). Modern Money Theory: A Primer on Macroeconomics for Sovereign Monetary Systems. Houndmills, Basingstoke, Hampshire New York, NY: Palgrave Macmillan. էջեր 12–13, 137–141, 160–161, 199–206, 248–266. ISBN 978-1-137-53990-8.
- 1 2 3 4 5 «Soft Currency Economics». Mosler Economics / Modern Monetary Theory (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Minsky, Hyman: Stabilizing an Unstable Economy, McGraw-Hill, 2008 (originally published 1986), 978-0-07-159299-4
- 1 2 3 Fullwiler, Scott; Kelton, Stephanie; Wray, L. Randall (2012 թ․ հունվար), «Modern Money Theory: A Response to Critics», Working Paper Series: Modern Monetary Theory – A Debate (PDF), Amherst, Massachusetts: Political Economy Research Institute, էջեր 17–26, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 9-ին, Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին
- 1 2 «Is modern monetary theory nutty or essential?». The Economist. 2019 թ․ մարտի 12. ISSN 0013-0613. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
- ↑ Coy, Peter; Dmitrieva, Katia; Boesler, Matthew (2019 թ․ մարտի 21). «Warren Buffett Hates It. AOC Is for It. A Beginner's Guide to Modern Monetary Theory». Bloomberg Businessweek.
- ↑ Krugmann, Paul (2019 թ․ փետրվարի 25). «Running on MMT (wonkish)». The New York Times.
- ↑ Mankiw, N. Gregory (2020). «A Skeptic's Guide to Modern Monetary Theory». AEA Papers and Proceedings. 110: 141–44. doi:10.1257/pandp.20201102. ISSN 2574-0768. S2CID 219804544.
- ↑ Cohen, Patricia (2019 թ․ ապրիլի 5). «Modern Monetary Theory Finds an Embrace in an Unexpected Place: Wall Street». The New York Times. «To many mainstream economists, though, M.M.T. is a confused mishmash that proponents use to support their political objectives, whether big government programs like "Medicare for all" and the Green New Deal or smaller taxes. ... From this perspective, M.M.T. is a version of free-lunchonomics, leaving the next generation to pay for this generation's profligacy. Although several prominent mainstream economists have recently revised their thinking about the risks of large government debt, they continue to reject other tenets of M.M.T. At some point, they insist, if the government just creates money to pay the bills, hyperinflation will kick in.»
- ↑ Smialek, Jeanna (2019 թ․ փետրվարի 6). «Is This What Winning Looks Like?». The New York Times. «The theory picked up some fervent followers but limited popular acceptance, charitably, and outright derision, uncharitably. Mainstream economists panned it as overly simplistic. Many were confused about what it was arguing. "I have heard pretty extreme claims attributed to that framework and I don't know whether that's fair or not," Jerome H. Powell, the Fed chair, said in 2019. "The idea that deficits don't matter for countries that can borrow in their own currency is just wrong."»
- ↑ Carney, John (2011 թ․ դեկտեմբերի 27). «Modern Monetary Theory and Austrian Economics». CNBC. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- 1 2 Espinosa, Eduardo Garzón (2024 թ․ մարտի 5). Modern Monetary Theory: A Comprehensive and Constructive Criticism (անգլերեն). Taylor & Francis. ISBN 978-1-003-86028-0.
- 1 2 3 4 5 6 Bell, Stephanie (2000). «Do Taxes and Bonds Finance Government Spending?». Journal of Economic Issues. 34 (3): 603–620. doi:10.1080/00213624.2000.11506296. ISSN 0021-3624. JSTOR 4227588. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 1-ին. Alt URL
- ↑ Fullwiler, Scott; Grey, Rohan; Tankus, Nathan (2019 թ․ մարտի 1). «An MMT response on what causes inflation». FT Alphaville. The Financial Times Ltd. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Sharpe, Timothy P. (2013 թ․ հոկտեմբերի 13). «A Modern Money Perspective on Financial Crowding-out». Review of Political Economy (անգլերեն). 25 (4): 586–606. doi:10.1080/09538259.2013.837325. ISSN 0953-8259.
- ↑ Fullwiler, Scott T. (2016) "The Debt Ratio and Sustainable Macroeconomic Policy", World Economic Review 7:12–42
- 1 2 3 Marc Lavoie. «The monetary and fiscal nexus of neo-chartalism» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 10-ին.
- 1 2 Tymoigne, Éric; Wray, L. Randall (November 2013). "Modern Money Theory 101: A Reply to Critics". Levy Economics Institute of Bard College. Working Paper No. 778.
- ↑ Tcherneva Pavlina R. "Chartalism and the tax-driven approach to money", in A Handbook of Alternative Monetary Economics, edited by Philip Arestis & Malcolm C. Sawyer, Elgar Publishing (2007), 978-1-84376-915-6
- ↑ "An Update to the Economic Outlook: 2018 to 2028". Congressional Budget Office. Retrieved November 12, 2018.
- ↑ Mitchell, William (2019). Macroeconomics. London: Red Globe. էջեր 84–87. ISBN 978-1-137-61066-9. OCLC 967762036.
- 1 2 Fullwiler, Scott T. (2010). «Modern Monetary Theory - A Primer on the Operational Realities of the Monetary System». SSRN 1723198.
- ↑ Bill Mitchell (2 March 2009). "Deficit Spending 101 – Part 3"
- ↑ Meulendyke, Ann-Marie (1998). U.S. Monetary Policy and Financial Markets (PDF) (Report). Federal Reserve Bank of New York.
- ↑ Ihrig, Jane (2020 թ․ օգոստոս). «The Fed's New Monetary Policy Tools». Economic Research Federal Reserve Bank of St Louis. Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
- 1 2 "Unconventional monetary policies: an appraisal" by Claudio Borio and Piti Disyatat, Bank for International Settlements, November, 2009
- ↑ Fullwiler, Scott T (2004 թ․ դեկտեմբերի 1). «Paying Interest on Reserve Balances: It's More Significant than You Think». SSRN 1723589.
- ↑ Bell, Stephanie (1999), "Functional Finance: What, Why, and How?" (Working Paper No. 287), UMKC Center for Full Employment and Price Stability
- ↑ Fullwiler, Scott T. (2007) "Interest Rates and Fiscal Sustainability," Journal of Economic Issues, 41:4, 1003–1042
- ↑ Wray, L Randall: Money and Credit in Capitalist Economies: The Endogenous Money Approach, Edward Elgar Publishing, 1990 1-85278-356-7 pp.149,179
- ↑ Lavoie, Marc: Introduction to Post-Keynesian Economics, Palgrave MacMillan, 2006 9780230626300 pp.60–73
- ↑ Warren Mosler, ME/MMT: The Currency as a Public Monopoly Արխիվացված 28 Փետրվար 2020 Wayback Machine, IT: Uni BG.
- ↑ Kelton, Stephanie (Bell) (2001), «The Role of the State and the Hierarchy of Money» (PDF), Cambridge Journal of Economics, 25 (25): 149–163, doi:10.1093/CJE/25.2.149, S2CID 28281365, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 9-ին
- ↑ Mosler, Warren (2010). Seven Deadly Innocent Frauds (PDF). Valance. էջեր 60–62. ISBN 978-0-692-00959-8.
- 1 2 "Do current account deficits matter?" Bill Mitchell, 22 June 2010
- ↑ Mitchell, William; Fazi, Thomas (2017 թ․ սեպտեմբերի 20). Reclaiming the State: A Progressive Vision of Sovereignty for a Post-Neoliberal World (անգլերեն). Pluto Books. ISBN 978-1-78680-149-4.
- ↑ Foreign Exchange Transactions and Holdings of Official Reserve Assets, Reserve Bank of Australia
- ↑ "Modern monetary theory and inflation – Part 1" Bill Mitchell, 7 July 2010
- ↑ "There is no financial crisis so deep that cannot be dealt with by public spending – still!" Bill Mitchell, 11 October 2010
- ↑ Wray, L. R.; Armstrong, Phil; Holland, Sara; Jackson-Prior, Claire; Plumridge, Prue; Wilson, Neil (2023 թ․ հունվարի 10). Modern Monetary Theory: Key Insights, Leading Thinkers (անգլերեն). Edward Elgar Publishing. ISBN 978-1-80220-809-2.
- ↑ Sweeney, Simon (2023 թ․ դեկտեմբերի 22). European Union in the Global Context (անգլերեն). Taylor & Francis. ISBN 978-1-315-29435-3.
- ↑ Espinosa, Eduardo Garzón (2024 թ․ մարտի 5). Modern Monetary Theory: A Comprehensive and Constructive Criticism (անգլերեն). Taylor & Francis. ISBN 978-1-003-86028-0.
- ↑ Cinar, Can (2025 թ․ օգոստոսի 6). Populism and Modern Monetary Theory: Exploring the Rise of Milei in Argentina (անգլերեն). Taylor & Francis. ISBN 978-1-040-41695-2.
- ↑ Chitonge, Horman (2025 թ․ ապրիլի 8). Reclaiming Economic Sovereignty in Africa: A Natural Resource-based Industrialisation Perspective (անգլերեն). Anthem Press. ISBN 978-1-83999-334-3.
- ↑ Dejuán, Óscar; Paños, Eladio Febrero; Gonzalez, Jorge Uxo (2013 թ․ օգոստոսի 21). Post-Keynesian Views of the Crisis and its Remedies (անգլերեն). Routledge. ISBN 978-1-134-05222-6.
- ↑ Sakai, Yoshikiyo (2024 թ․ ապրիլի 9). Deflation and Fiscal Deficits: Three Questions About Japanese Economic Policy (անգլերեն). Springer Nature. ISBN 978-981-97-0415-6.
- ↑ Koo, Richard C. (2022 թ․ օգոստոսի 1). Pursued Economy: Understanding and Overcoming the Challenging New Realities for Advanced Economies (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 978-1-119-98427-6.
- ↑ Vidaković, Neven; Lovrinović, Ivan (2021 թ․ հուլիսի 17). Macroeconomic Responses to the COVID-19 Pandemic: Policies from Southeast Europe (անգլերեն). Springer Nature. ISBN 978-3-030-75444-0.
- ↑ Meyer, Dirk (2022 թ․ սեպտեմբերի 1). European Union and Monetary Union in Permanent Crisis II: Scenarios for the future of the euro (անգլերեն). Springer Nature. ISBN 978-3-658-38646-7.
- ↑ Wray, L. R.; Armstrong, Phil; Holland, Sara; Jackson-Prior, Claire; Plumridge, Prue; Wilson, Neil (2023 թ․ հունվարի 10). Modern Monetary Theory: Key Insights, Leading Thinkers (անգլերեն). Edward Elgar Publishing. ISBN 978-1-80220-809-2.
- ↑ Sivramkrishna, Sashi (2019 թ․ փետրվարի 8). Maximum Government, Maximum Governance: Reframing India’s Macroeconomic Discourse (անգլերեն). Routledge. ISBN 978-0-429-52393-9.
- ↑ Ehnts, Dirk (2024 թ․ ապրիլի 5). Modern Money Theory: A Simple Guide to the Monetary System (անգլերեն). Springer Nature. ISBN 978-3-031-53537-6.
- ↑ Bryan, Bob (2019 թ․ մարտի 14). «A new survey shows that zero top US economists agreed with the basic principles of an economic theory supported by Alexandria Ocasio-Cortez». Business Insider. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Modern Monetary Theory | IGM Forum». www.igmchicago.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Black, William K. (2019 թ․ մարտի 14). «The Day Orthodox Economists Lost Their Minds and Integrity». New Economic Perspectives.
- ↑ Mitchell, Bill (2019 թ․ մարտի 19). «Fake surveys and Groupthink in the economics profession». bilbo.economicoutlook.net/blog - Bill Mitchell - Modern Monetary Theory.
- ↑ Sidman, Josh (2024 թ․ մարտի 25). "Silvio Gesell: Beyond Capitalism vs Socialism" Class #5 (Video) (English). Henry George School of Economics. Վերցված է 2025 թ․ ապրիլի 30-ին.
{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Fuders, Felix (2023 թ․ ապրիլ). How to Fulfill the UN Sustainability Goals: Rethinking the Role and Concept of Money in the Light of Sustainability. Cham, Switzerland: Springer Nature Switzerland AG. doi:10.1007/978-3-031-37768-6. ISBN 978-3-031-37767-9. Վերցված է 2025 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Thomas Palley, Money, fiscal policy, and interest rates: A critique of Modern Monetary Theory (PDF)
- 1 2 3 Thomas Palley (2014 թ․ փետրվար). «Modern money theory (MMT): the emperor still has no clothes» (PDF).
- 1 2 Robert P. Murphy (2011 թ․ մայիսի 9). «The Upside-Down World of MMT». Ludwig von Mises Institute. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Leeson, R. (2010 թ․ փետրվարի 3). David Laidler's Contributions to Economics (անգլերեն). Springer. ISBN 978-0-230-24841-0.
- ↑ Stracca, Livio (2025 թ․ հուլիսի 10). Redefining the Monetary Standard in the Digital Age: Digital Innovations and the Future of Monetary Policy (անգլերեն). Springer Nature. ISBN 978-3-031-89840-2.
- ↑ Qadri, Hussain Mohi-ud-Din; Bhatti, M. Ishaq (2021 թ․ օգոստոսի 11). Contemporary Issues in Islamic Social Finance (անգլերեն). Routledge. ISBN 978-1-000-42616-8.
- ↑ Bird, Allan (2005 թ․ հոկտեմբերի 18). Encyclopedia of Japanese Business and Management (անգլերեն). Routledge. ISBN 978-1-134-65761-2.
- ↑ Nersisyan, Yeva; Wray, L. R. (2024 թ․ օգոստոսի 6). The Elgar Companion to Modern Money Theory (անգլերեն). Edward Elgar Publishing. ISBN 978-1-78897-224-6.
- ↑ Yamaguchi, Kaoru; Yamaguchi, Yokei (2025 թ․ փետրվարի 25). Public Money: The Systems Solution to End National Debt, Banking Crisis, Built-In Inequality, Inflation and Control by CBDC (անգլերեն). Springer Nature. ISBN 978-981-97-6564-5.
Հավելյալ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mitchell, Bill; Wray, L. Randall; Watts, Martin J. (2019 թ․ փետրվար), Macroeconomics, London: Macmillan Publishers, ISBN 978-1-137-61066-9
- Innes, A. Mitchell (1913), «What is Money?», The Banking Law Journal, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին, Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին
- Lerner, Abba P. (1947), «Money as a Creature of the State», American Economic Review
- Wray, L. Randall (2000), The Neo-Chartalist Approach to Money, UMKC Center for Full Employment and Price Stability, Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին, Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին
- Wray, L. Randall (2001), The Endogenous Money Approach, UMKC Center for Full Employment and Price Stability, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին, Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին
- Febrero, Eladio (2009), «Three difficulties with neo-chartalism» (PDF), Journal of Post Keynesian Economics, 31 (3): 523–541, CiteSeerX 10.1.1.564.8770, doi:10.2753/PKE0160-3477310308, S2CID 154990728
- Mitchell, Bill (2009), The fundamental principles of modern monetary economics. Introduction to modern (as of 2009) Chartalism. in "It's Hard Being a Bear (Part Six)? Good Alternative Theory?" (PDF)
- Olk, Christopher; Schneider, Colleen; Hickel, Jason (2023 թ․ դեկտեմբեր). «How to pay for saving the world: Modern Monetary Theory for a degrowth transition». Ecological Economics. 214 107968. Bibcode:2023EcoEc.21407968O. doi:10.1016/j.ecolecon.2023.107968.
- Wray, L. Randall (2010 թ․ դեկտեմբեր), Money, Levy Economics Institute of Bard College
- Mosler, Warren (2014 թ․ մարտ), ME/MMT: The Currency as a Public Monopoly (PDF), University of Bergamo, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 28-ին, Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին
- Wray, L. Randall (2015). Modern Money Theory : A Primer on Macroeconomics for Sovereign Monetary Systems. Houndmills, Basingstoke, Hampshire New York, NY: Palgrave Macmillan. էջեր 137–141, 199–206. ISBN 978-1-137-53990-8.
- Kelton, Stephanie (2020), The Deficit Myth, John Murray, ISBN 978-1-529-35252-8
- Tcherneva, Pavlina (2020), The Case for a Job Guarantee, Polity, ISBN 978-1-509-54210-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- January 2012: Modern Monetary Theory: A Debate Արխիվացված 2020-08-23 Wayback Machine (Brett Fiebiger critiques and Scott Fullwiler, Stephanie Kelton, L. Randall Wray respond; Political Economy Research Institute, Amherst, MA)
- June 2012: Knut Wicksell and origins of modern monetary theory (Lars Pålsson Syll)
- September 2020: Degrowth and MMT: A thought Experiment (Jason Hickel)
- The Modern Money Network is currently headquartered at Columbia University in the city of New York.
- October 2023: Finding The Money(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում is a documentary film about an underdog group of MMT economists on a mission to instigate a paradigm shift by flipping our understanding of the national debt, and the nature of money, upside down.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդի դրամական տեսություն» հոդվածին։ |