Արդեբիլի բժշկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդեբիլի բժշկական համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1993
Երկիր Իրան[1]
ՏեղագրությունԱրդաբիլ
Կայքarums.ac.ir
 Ardabil University of Medical Sciences Վիքիպահեստում

Արդեբիլի բժշկական համալսարան (պարս.՝ دانشگاه علوم پزشکی اردبیل), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, Իրանում բժշկական գիտությունների ուսումնական և գիտահետազոտական կենտրոն։ Տեղակայված է Արդեբիլ քաղաքում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեբիլի բժշկական համալսարանը իր պատմության հաշվարկը կատարում է 1980 թվականից որպես բժշկական դպրոց, որի հիման վրա 1993 թվականին ստեղծվել է բժշկական համալսարան։ 2016 թվականի դրությամբ համալսարանում սովորում է ավելին քան 1500 ուսանող։ Համալսարանի կառուցվածքը ներառում է 9 ֆակուլտետներ, 3 հետազոտական կենտրոններ, 10 համալսարանական հիվանդանոցներ, 10 բժշկական կենտրոններ, կենտրոնական և էլեկտրոնային գրադարաններ։ Ֆակուլտետներում և գիտահետազոտական կենտրոններում աշխատում են 690 պրոֆեսորներ և դասախոսներ[2]։

Համալսարանը ղեկավարում է Արդեբիլ քաղաքի բոլոր պետական հիվանդանոցները։ Համալսարանը տեղակայված է գեղեցիկ Շորաբիլ լճի մոտ։

2013 թվականից համալսարանի մասնաշենքում գործում է դեղագործական դպրոց։

Կրթական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի դրությամբ համալսարանում ուսումնական հիմնական գործընթացն իրականացվում է 9 ֆակուլտետներում[2]։

  1. Ինքնավար մասնաշենք
  2. Բուժական ֆակուլտետ
  3. Ստոմատոլոգիական ֆակուլտետ
  4. Դեղագործական ֆակուլտետ
  5. Հանրային առողջության ֆակուլտետ (Մեշկինշախրի մասնաճյուղ)
  6. Բժշկական գիտությունների Ֆակուլտետ (Խալխալի մասնաճյուղ)
  7. Բժշկասոցիալական փորձաքննական ֆակուլտետ
  8. Բժշկական գիտությունների ֆակուլտետ
  9. Մանկաբարձության և գինեկոլոգիայի ֆակուլտետ (Մուղանի մասնաճյուղ)

Կրթական և բուժական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեբիլի բժշկական համալսարանի կրթական և բուժական աշխատանքներն իրականացվում են 10 սեփական կլինիկաներում, ինչպես նաև օստանի Արդեբիլի բազմաթիվ խոշոր հիվանդանոցներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. 2,0 2,1 2,2 «Ardabil University of Medical Sciences Introduction». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդեբիլի բժշկական համալսարան» հոդվածին։