Արդա Մանդիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արդա Մանդիկյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1924(1924-09-01)[1][2]
ԾննդավայրԻզմիր, Թուրքիա[3]
Մահացել էնոյեմբերի 8, 2009(2009-11-08)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
Մասնագիտություներգչուհի, օպերային երգչուհի և կոմպոզիտոր

Արդա Մանդիկյան (սեպտեմբերի 1, 1924(1924-09-01)[1][2], Իզմիր, Թուրքիա[3] - նոյեմբերի 8, 2009(2009-11-08)[1][2], Աթենք, Հունաստան), հույն-հայ սոպրանո օպերային երգչուհի: Մանդիկյանն իր կարիերան սկսել է Անգլիայում: Գլխավոր դերեր է ստանձնել Լոնդոնում և Էդինբուրգում: 1980-ականներին դարձել է Հունաստանի ազգային օպերայի ռեժիսորի օգնական:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդիկյանը ծնվել է 1924 թվականին Թուրքիայի Իզմիր քաղաքում: Մանդիկեանի ծնողները՝ Գրիգոր Մանդիկյանն ու Բեատրիկե Անանյանը, Հայոց ցեղասպանությունը վերապրածներ էին[4]: Ընտանիքը տեղափոխվել է Հունաստան՝ Աթենք, իսկ Մանդիկյանին ուղարկել են Աթենքի կոնսերվատորիա, որտեղ սովորել է Էլվիրա դե Իդալգոյի մոտ[4]: Երբ եղել է 15 տարեկան հասակում իր օպերային առաջնաելույթն է ունեցել Մարիա Կալասի հետ: 1948 թվականին մեկնել է Բրիտանիա՝ հանդիպելու գիտնական և կոմպոզիտոր Էգոն Ուելեսին: Ուելեսը նրա համար համերգ է կազմակերպել, որտեղ հնչել են ավելի քան երկու հազար տարի առաջ գրված հունական երաժշտություններ[5]: 1953 թվականին գլխավոր դերեր է ունեցել ինչպես Փարիզի, այնպես էլ Լոնդոնի օպերաներում[4]: Նույն թվականին Լոնդոնի Քովենթ Գարդենում երգել է Բենջամին Բրիտենի "«Փիթեր Գրեյմս» պիեսում, իսկ 1954 թվականին կրկին երգել Ռիմսկի-Կորսակովի «Կոկ Դ 'Օր» Թագավորական օպերային թատրոնում[6]:

1960-ականներին նրա մայրը հիվանդացել է, և Արդան վերադարձել է նրան խնամելու: Մինչ վերադառնում էր Հունաստան, այնտեղ իշխանությունը զավթել է ռազմական խունտան, և Մանդիկյանը հանդես է եկել նրանց դեմ։ Չէր կարող երգել օպերայում, քանի որ չի ցանկացել աշխատել Հունաստանում: Հունական խունտայի բռնապետությունն ավարտվել է 1974 թվականին: 1971-980 թվականներին Մանդիկյանը եղել է Հունաստանի ազգային օպերայի ռեժիսորի օգնականը: Աշխատել է Քրիստոս Լամբրակիսի հետ[7]:

Մանդիկյանը մահացել է Աթենքում 2009 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #128735740 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find a Grave — 1995.
  3. 3,0 3,1 3,2 https://dspace.mmb.org.gr/mmb/handle/123456789/6765
  4. 4,0 4,1 4,2 «Arda Mandikian»։ The Telegraph (en-GB)։ Վերցված է 2020-10-05 
  5. John Warrack, ‘Mandikian, Arda (1924?–2009)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, Jan 2013 accessed 7 Sept 2015
  6. Arda Mandikian, Naxos.com, Retrieved 7 September 2015
  7. Arda Mandikian obituary, The Guardian, Retrieved 7 September 2015