Արդար դատավորը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդար դատավորը
ԺանրՀեքիաթ
ՀեղինակՀայկական ժողովրդական

Արդար դատավորը, հայկական ժողովորդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական հեքիաթը պատմում է երկու հովվի մասին, ովքեր դաշտի մեջ իրար հետ կռվելիս տեսնում են, որ իրենց հասակին մի տղա է անցնում։ Հովիվները մոտենում են տղային և խնդրում, որ նա իրենց հաշտեցնի։ Տղան պատվիրում է իր աչքերը կապել, որ ես չտեսնի կռվողներին ու կողմնապահություն չանի։ Հովիվները բերում տղայի աչքերը կապում են։ Տղան դատավճիռ է կայացնում, հաշտեցնում հովիվներին և լուրը տարածվում է։ Մի օր երկրի դատավորը մահանում է։ Բնակիչները որոշում են, որ երկրի դատավորը լինի տղան։ Գնում են տղայի տուն[1]։ Տղան ասում է, որ եթե ուզում են, որ ինքը դատավոր դառնա, իր երկու աչքս էլ պիտի հանեն, որ ինքը կողնապահություն չանի։ Մարդիկ տղայի աչքերը ստիպված հանում են, և տղան դառնում է դատավոր։ Առաջին օրը երկու օտարերկրացի գալիս են դատարան և բողոքում` պահանջելով իրենց հարստությունը. նրանք ցանկանում էին վերադառնալ իրենց հայրենիք։ Իսկ տեղացիները չեն ցանկանում հետ տալ հարստությունը, ասելով, որ այն ստեղծվել է իրենց երկրում։ Դատավորը հարցնում է տեղացիներից, թե այդ մարդիկ քանի տարեկան էին, որ եկան այս երկիր։ Նրանք պատասխանում են` մոտ 20-25 տարեկան։ Դատավորը պատասխանում է, որ նրանք այժմ 40-45 տարեկան են, և եթե բնակիչները վերադարձնեն նրանց կյանքը 20 տարին, կարող են իրենց պահել հաստությունը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու հովիվ
  • Տղա, որ դառնում է դատավոր
  • Բնակիչներ
  • Երկու օտարական

Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արդար դատավորը» վերնագրով կան այլ առակներ ու հեքիաթներ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, Երևան, 2004, էջ 40-41
  2. Արդար դատավորը (առակ)