Արդարության երթ (2017)
Արդարության քայլերթ | |||
---|---|---|---|
Մաս Հեղաշրջման փորձին հաջորդող իրադարձություններ | |||
![]() 450 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհը, որը իրար է կապում Անկարան և Ստամբուլը
|
|||
Ամսաթիվ | 2017 թվականի հունիսի 15-ից մինչև 2017 թվականի հուլիսի 9 | ||
Վայր | Ստամբուլ, Անկարա, Բոլու, Դյուզջե, Քոջայելի, Ադապազար | ||
Պատճառ | Ցույցեր ընդդեմ կառավարության կողմից իրականացվող գործողությունների | ||
Նպատակ | Օրենքի գերիշխանություն, դատական բարեփոխումներ, ազատ մամուլ, ազատ խոսքի իրավունք | ||
Մեթոդ | Անկարայից Ստամբուլ 450 կիլոմետր երկարությամբ ճանապարհով խաղաղ քայլերթ, որն ավարտվել է Ստամբուլի Մալթեփե շրջանում | ||
Արդյունք | Հազարավոր մարդիկ մասնակցել են քայլերթին | ||
Հակամարտող կողմեր | |||
|
|||
Ղեկավարներ | |||
|
|||
Թվաքանակ | |||
|
|||
Կորուստներ | |||
Զոհեր | հայտարարվել է, որ մեկ մարդ մահացել է սրտի կաթվածից |
Արդարության քայլերթ (թուրք.՝ Adalet yürüyüşü), խաղաղ քայլերթ Թուրքիայում, որը սկսվել է 2017 թվականի հունիսի 15-ին և ավարտվել 2017 թվականի հուլիսի 15-ին: Քայլերթը սկսվել է Անկարայում և ավարտվել Ստամբուլի Մալթեփե շրջանում: Քայլերթի նպատակը հասարակ քաղաքացիների բողոքի արտահայտումն էր, ընդդեմ կառավարության կողմից իրականացվող գործողությունների՝ հատկապետ հեղաշրջման անհաջող փորձի արդյունքում իրականացվող ձերբակալությունների: Հեղաշրջման փորձից հետո իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կազմից ձևավորված կառավարությունը հայտարարել էր արտակարգ դրություն: Դրանից հետո ավելի քան 50 000 մարդ ձերբակալվել է, իսկ մոտ 140 000 մարդ հեռացվել է աշխատանքից: Բողոքի երթը ղեկավարել է թուրք քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուն, ի պատասխան նրա, որ ձերբակալվել էր Էնիս Բերբերօղլուն: Վերջինս ԶԼՄ-ներին էր փոխանցել մի տեսագրություն, որտեղ երևում էր, թե ինչպես են թուրքական հատուկ ծառայությունները զենք և զինամթերք ուղարկում Սիրիա: Քայլերթը ավարտվել է Ստամբուլում, որտեղ տեղի է ունեցել հանրահավաք: Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել Քեմալ Քըլըչդարօղլուն՝ նշելով, թե ինչ մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարությունը երկրի դատական համակարգի վրա[1]:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քայլերթը անօրինական է[2][3]: Քայլերթի ժամանակ, վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նախագահ Էրդողանը քայլերթը համեմատել են հեղաշրջման անհաջող փորձի հետ և մեղադրել Քըլըչդարօղլուին և նրա կողմնակիցներին՝ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա կողմնակիցներին սատարելու մեջ, ովքեր, ըստ թուրքական կառավարության, կանգնած են հեղաշրջման փորձի ետևում: ԱԶԿ-ի կողմնակիցներն էլ հակացույցեր են կազմակերպել: Ոստիկանները ապահովել են քայլերթի մասնակիցների անվտանությունը: Քայլերթը ավարտվել է Ստամբուլի Մալթեփե շրջանում, որտեղ ձերբակալվել էր Բերբերօղլուն: Ցուցարարները հասել են մինչև Մալթեփեյի բանտ:
Նախքան երթի մեկնարկը Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում, որ բանտերում լրագրողներ և ուսուցիչներ լինեն: Նա հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիները չեն ցանկանում բնակվել մի երկրում, որտեղ չկա արդարություն: Նա հավելել էր, որ ժամանակն է վերջ տալու այս ամենին[4]:
Թուրքական «Hürriyet» օրաթերթը երթը համեմատել է 1930 թվականին տեղի ունեցած Մահաթմա Գանդիի Աղի երթի հետ[5][6]: Հարյուր հազարավոր մարդիկ ընթացքում միացել են երթին՝ վանկարկելով «ադալեթ» (թուրքերեն նշանակում է արդարություն), «իրավունքներ, օրենք, արդարություն»: Երթին մասնակցել են քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, արհմիությունների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ[7]: 2017 թվականի հուլիսի 6-ին ամերիկյան «Bloomberg» գործակալությունը հայտարարել է, որ այդ պահին երթին մասնակցել է 30 000 մարդ[8]: Երթի մասնակիցները քայլել են ծանր պայմաններում, օրական մոտ 20 կիլոմետր՝ շոգ եղանակի և անձրևի պայմաններում: Հաղորդվում է, որ մեկ մարդ մահացել է՝ սրտի կաթվածից: Երթի մասնակիցները գիշերել են վրաններում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Thousands gather in Istanbul to protest against President Erdogan following 'justice march'»։ The Independent (en-GB)։ 2017-07-09։ Վերցված է 2017-07-11
- ↑ «Spotlight: Turkey's opposition-sponsored march for justice continues amid tensions - Xinhua | English.news.cn»։ news.xinhuanet.com։ Վերցված է 2017-07-12
- ↑ «Main opposition CHP leader defies gov"t calls to end "justice march" - POLITICS»։ Hürriyet Daily News | LEADING NEWS SOURCE FOR TURKEY AND THE REGION։ Վերցված է 2017-07-12
- ↑ «Թուրքիայի ընդդիմությունը սկսել է «Արդարության երթը»»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Վերցված է 2017-07-13
- ↑ «The Justice March is changing Turkey – MURAT YETKİN»։ Hürriyet Daily News։ Վերցված է 2017-07-09
- ↑ Kingsley Patrick (2017-06-15)։ «Erdogan Adversary Begins 250-Mile Protest March in Turkey»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-07-09
- ↑ «Turkey’s opposition head leads march for justice»։ Վերցված է 2017-07-08
- ↑ «On 250-Mile March, Turkey Opposition Starts to Find Its Way»։ Bloomberg.com։ 2017-07-05։ Վերցված է 2017-07-08