Արգիճիի դաշտ
| Արգիճիի դաշտ | |
|---|---|
| Տեսակ | հովիտ, գոգավորություն և դաշտ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Գեղարքունիքի մարզ |
| ԲԾՄ | 2200 մետր |
| Մասն է | Սևանի ավազան |
| Անվանված է | Արգիճի |
![]() | |
![]() | |
Արգիճիի դաշտ, միջլեռնային ընդարձակ գոգավորություն Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Վարդենիսի լեռների արևմտյան մասի և Գեղամա լեռնաշղթայի միջև[1]: Ընդգրկում է Սևանի գոգավորության հարավ-արևմտյան մասը[1], որտեղով անցնում է Արգիճի գետի վերին հոսանքը և նրա վտակները[2]:
Աշխարհագրական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրադիր (2100-2225 մ) և ընդարձակ լեռնադաշտ է՝ ծածկված լճագետային նստվածքներով[1]: Առանձին լեզվակներով տարածվում է դեպի արևմուտք և հարավ, որոնցով հոսում է Արգիճի գետն՝ իր վտակներով[1]: Ծածկված է բարեբեր վարելահողերով ու մարգագետիններով[1][2]: Արգիճիի դաշտի հյուսիսում երկու լեռնաշղթաների սահմանագլխին բարձրանում է Արմաղան սարը[1]:
Արգիճիի դաշտի տեղում նախկինում եղել է լիճ, որը առաջացել է Արմաղանից արտավիժած հրաբխային լավայի պատճառով, երբ լավան փակել է Արգիճի գետի հունը միջին հոսանքում[2]։ Գետի ջրերը կուտակվել ու ծածկել են ամբողջ դաշտը, առաջացնելով լիճ[2]։ Հետագայում, լճից սկիզբ առնող գետը ժամանակի ընթացքում քայքայել է լավային ամբարտակը՝ առաջացնելով բավականին խորը կիրճ, որով դուրս է հոսել կուտակված ջուրը և լիճը դադարել է գոյություն ունենալ[2]։ Արգիճի գետը սրընթաց անցնելով կիրճով՝ դուրս է գալիս մերձլճային հարթություն[2]։ Հոսանքի արագության նվազման հետևանքով գետը այդ հարթությունում կուտակել է մեծ քանակությամբ լավային բեկորներ[2]։ Այդ վայրերում էլ տարածված են ճահիճները, որի գոյությանը նպաստում է ոչ միայն գետը, այլ նաև Գեղամա և Վարդենիսի լեռների բարձունքների մեջ ներծծված և լավային ծածկույթի տակից դուրս եկող ջրերը, որոնք առանձնապես հորդաբուխ են Ներքին Գետաշենի գյուղի շրջակայքում[2]։ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով այստեղի ճահիճները զգալի չափով պակասել են[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 405 — 1008 էջ։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Յառաջ» օրաթերթ, սեպտեմբեր 12, 1979, Փարիզ։

