Արգեոս I Մակեդոնացի
| Արգեոս I Մակեդոնացի հունարեն՝ Ἀργαῖος, Ἀrgaῖos | |||
| |||
|---|---|---|---|
| անհայտ | |||
| Նախորդող | Պերդիկկաս I | ||
| Հաջորդող | Փիլիպոս I | ||
| Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
| Ազգություն | մակեդոնացի | ||
| Դավանանք | բազմաստվածությունը | ||
| Ծննդյան օր | մ.թ.ա. 7-րդ դար | ||
| Վախճանի օր | մ.թ.ա. 7-րդ դար | ||
| Վախճանի վայր | Հին Մակեդոնիա | ||
| Դինաստիա | Արգեադոսների հարստություն | ||
| Հայր | Պերդիկկաս I | ||
| Մայր | անհայտ | ||
| Զավակներ | Փիլիպոսա I | ||
Արգեոս I (հունարեն՝ Ἀργαῖος, Ἀrgaῖos) կամ Արաեոս[1], ըստ մ․թ․ա 5-րդ դարի պատմիչ Հերոդոտոսի՝ Հին Մակեդոնիայի վաղ ժամանակաշրջանի արքաներից և Ալեքսանդր I Մակեդոնացու (մ․թ․ա․ 498–454) նախնիների մեկը[2]։ Ըստ հերթականության՝ Ալեքսանդի նախնիներն էին Ամյունտասը, Ալկետասը, Աերոպոսը, Փիլիպոս I-ը, Արգեոսը և Պերդիկկաս I-ը[3]։ Արգեոսը Արգեադոսների հարստության ներկայցուցիչ էր։ Ըստ Տիտոս Լիվիոսի, Պավսանիասի, Սուդայի, Մարկոս Յուստինոսի, Մակեդոնիայի հիմնադիրը եղել է ոչ թե Արգեոսի հայրը՝ Պերդիկկասը, այլ Կարանոսը[1][2]։

Ըստ 2-րդ դարի պատմիչ Պոլիանոսի՝ Արգեոսը եղել է Հին Մակեդոնիայի առաջին արքան, որը խորամանկությամբ հաղթանակի է հասել իր թշնամիների՝ տավլանտների արքա Գալաուրոսի[5] նկատմամբ՝ օգտագործելով կանանց, որոնք հագնվել էին տղամարդկանց պես և կրում էին ծաղկեպսակներ ու գավազաններ, ինչը սերտորեն կապված է Դիոնիսոսի պաշտամունքի հետ[6][7]։ Հաղթանակից հետո Արգեոսը հիմնադրում է տաճար, որը նվիրված էր Պսևդանորին (Կեղծ-մարդ)[7]։
Միայն Ալեքսանդր I-ի հոր՝ Ամյունտասի մասին են մնացել պատմական արձանագրություններ[2]։ Արգեոսը կառավարել է մ․թ․ա․ 678 թվականին[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Isaac Newton; Larry Pierce; Marion Pierce (2009 թ․ փետրվարի 1). Newton's Revised History of Ancient Kingdoms: A Complete Chronology. New Leaf Publishing Group. էջ 48. ISBN 978-0-89051-556-3.
- 1 2 3 Michael Gagarin (2009 թ․ դեկտեմբերի 31). The Oxford Encyclopedia of Ancient Greece and Rome. Oxford University Press. էջ 229. ISBN 978-0-19-517072-6.
- ↑ Հերոդոտոս, 8․ 139
- ↑ Thomas H. Carpenter; Christopher A. Faraone (1993). Masks of Dionysus. Cornell University Press. էջ 262. ISBN 978-0-8014-2779-4.
- ↑ Polyaenus (1994). Stratagems of War: Books I-V. Ares. էջ 315.
- ↑ Joseph Roisman; Ian Worthington (2011 թ․ հուլիսի 7). A Companion to Ancient Macedonia. John Wiley & Sons. էջեր 432–. ISBN 978-1-4443-5163-7.
- 1 2 Mark William Padilla (1999). Rites of Passage in Ancient Greece: Literature, Religion, Society. Bucknell University Press. էջեր 185–. ISBN 978-0-8387-5418-4.
- ↑ The Lincoln Library of Essential Information. Frontier Press. 1949. էջ 585. «678»
- ↑ Synchronology of the Principal Events in Sacred and Prefane History: From the Creation of Man, to the Present Time. S. Hawes. 1869. էջ 39. «678 Argaeus, first king of Macedon.»
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոդոտոս Պատմություններ viii, 139
|
| Նախորդող՝ Պերդիկկաս I |
Արգեոս I Մակեդոնիայի արքա թվերն անհայտ են |
Հաջորդող: Փիլիպոս I |
