Արգենտիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արգենտիտ
Argentite-unit-cell-3D-balls.png
Ընդհանուր
Բանաձև
(կրկնվող միավորը)
Ag₂S
Ենթակատեգորիաsulfide class of minerals?
Acanthite-Argentite-acn-03a.jpg

Արգենտիտ (լատ.՝ argentum - արծաթ), արծաթի փայլ, միներալ (Ag2S)։ Պարունակում է 87,1% արծաթ և 12,9% ծծումբ։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Գույնը՝ կապարամոխրագույն։ Կարծրությունը՝ 2—2,5, խտությունը՝ 7200—7400 կգ/մ³։ Կռելի է։ Հանդիպում է բնածին արծաթի, գալենիտի և այլ միներալների հետ բազմամետաղային հանքավայրերում։ Հանքավայրեր կան Ռուսաստանում՝ Ալթայում, Արևելյան Անդրբայկալում, Նորվեգիայում, Չեխիայում և այլն։ Արգենտիտն արծաթի գլխավոր հանքանյութերից մեկն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png