Արգելոց (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգելոց
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակՍերգեյ Դովլաթով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1977

«Արգելոց» (ռուս.՝ «Заповедник»), խորհրդային-ամերիկյան գրող Սերգեյ Դովլաթովի վիպակը, որն առաջին անգամ հրատարակվել է 1983 թվականին «Էրմիտաժ» հրատարակչության կողմից (Էնն Արբոր, ԱՄՆ)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի կենտրոնում լենինգրադցի մտավորական Բորիս (Բոբ) Ալիխանովն է, որն ամռանն աշխատանքի է տեղավորվում որպես էքսկուրսավար Սլեքսանդր Պուշկինի Միխայլովսկոյե արգելոց-թանգարանում (Պսկովի մարզ, Պուշկինոգորսկի շրջան

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների մեծ մասում, «Արգելոց» վիպակի գլխավոր կերպարի նախատիպը հենց հեղինակն է, որն աշխատել է Ա. Պուշկինի «Միխայլովսկոյե» արգելոց-թանգարանում 1976-1977 թվականներին։ Ընդ որում, ի տարբերություն գրողի բազմաթիվ այլ վիպակների ու շարքերի, կերպարին տրվել է հորինված ազգանուն։ Որպես մեկ այլ հավանական նախատիպ համարել են Իոսիֆ Բրոդսկուն, որը փորձել է աշխատանքի տեղավորվել «Միխայլովսկոյեում» որպես գրադարանավար։

Ստեղծագործության առաջին տարբերակը Դովլաթովը գրել է 1977-1978 թվականներին Լենինգրադում։ Վերջնական տարբերակն ավարտվել է 1983 թվականին Նյու Յորքում։ Առաջին անգամ այն հրատարակվել է «Էրմիտաժ» հրատարակչության կողմից Էնն Արբոր քաղաքում (Միչիգան նահանգում, ԱՄՆ) նույն 1983 թվականին։

2016 թվականի սեպտեմբերի 30-ին Հելսինկիում ներկայացվել է վիպակի ֆիններեն թարգմանությունը՝ «Ulkomuseo», որը կատարել է Պաուլի Տապիոն, և որը հրատարակվել է «Idiootti» հրատարակչության կողմից[1]։

Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես թերթում էի Ալեքսեյ Վուլֆի «Օրագրերը»։ Պուշկինի մասին խոսվել է բարեկամաբար, երբեմն ներողամտորեն։ Ահա այն, տեսողության համար վնասակար մտերմությունը։ Բոլորին պարզ է, որ հանճարները պետք է ծանոթներ ունենան։ Բայց ով կհավատա, որ իր ծանոթը հանճար է։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դիպլոմային ներկայացումներ «Արգելոց» վիպակը բազմիցս բեմադրվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտում 2010 թվականին, 2014-2015 թվականներին (ռեժ.՝ Ռոման Դրոբոտ) և 2016-2017 թվականներին (ռեժ.՝ Ռոդիոն Օվչիննիկով)։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 – «Արգելոց», ռեժիսոր Աննա Մատիսոնի ռուսական գեղարվեստական ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարել է Սերգեյ Բեզռուկովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вышел четвёртый перевод Довлатова на финский язык. — Сегодня состоится презентация перевода повести «Заповедник»» (ռուսերեն). Финская государственная телерадиокомпания «Yle» // yle.fi. 30 сентября 2016 года. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.