Արգելափակել ամեն ինչ
| Մասն է | Gen Z protests | |
|---|---|---|
| Երկիր | Ֆրանսիա | |
| Սկսած | Սեպտեմբեր 2025 | |
| Ավարտված | Հոկտեմբեր 2025 | |
| Պաշտոնական կայք | bloquonstout.fr | |
Արգելափակել ամեն ինչ (ֆրանսերեն՝ Bloquons tout[1]), բողոքի շարժում Ֆրանսիայում, որը ի հայտ է եկել սոցիալական ցանցերում 2025 թվականի կեսերին: Շարժումը կոչ էր անում համընդհանուր գործադուլի և համազգային արգելափակման 2025 թվականի սեպտեմբերի 10-ին՝ վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարության առաջարկած խնայողության միջոցառումների դեմ[2]:
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարժումը ծագել է Բայրուի կառավարության առաջարկած 2026 թվականի բյուջեի (հրապարակված հուլիսի 15-ին) պատասխան, որը նպատակ ուներ պետական ծախսերից 43,8 միլիարդ եվրո կրճատել: Բյուջեն ներառում էր վիճահարույց միջոցառումներ, ինչպիսիք են երկու ազգային տոների վերացումը, կենսաթոշակների սառեցումը և առողջապահության ոլորտում զգալի կրճատումները[2]: «Բոյկոտ, անհնազանդություն և համերաշխություն» (Boycott, désobéissance et solidarité) կարգախոսը սկսեց շրջանառվել սոցիալական ցանցերում, ինչպիսիք են X-ը (նախկինում՝ Թվիթթեր), ՏիկՏոկը, Տելեգրամը և Ֆեյսբուքը՝ միավորվելով #10septembre2025 և #10septembre հեշթեգերի շուրջ[2]:
Մեկնաբանները նշել են ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ «Արգելափակել ամեն ինչ»- ի և ավելի վաղ կայացած «Դեղին բաճկոնների» շարժման միջև։ Չնայած երկուսն էլ սոցիալական ցանցերում սկիզբ առած ժողովրդական շարժումներ են, սոցիոլոգ Անտուան Բրիստիելի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Արգելափակել ամեն ինչ»-ի կողմնակիցները, որպես կանոն, ավելի երիտասարդ են, ավելի կապված են քաղաքական ձախերի հետ և ավելի շատ կենտրոնացած են կոլեկտիվ շահերի և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների վրա[3]։ Շարժման երկու տասնյակ կազմակերպիչներ, որոնք կոչվում են «Les Essentiels» (անհրաժեշտները)[1] իրենց բնութագրել են որպես «ապաքաղաքական» և արհմիությունների հետ կապ չունեցող[4]։
Գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարժման հիմնական նպատակը երկրի լիակատար փակումն էր 2025 թվականի սեպտեմբերի 10-ին։ Աջակիցներին խրախուսվում էր խուսափել աշխատանքից, խոշոր մանրածախ առևտրի կետերում գնումներ կատարելուց, երեխաներին տանը պահել և մասնակցել «խորհրդանշական վայրերի խաղաղ զբաղեցմանը»[2]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արգելափակել ամեն ինչ» շարժումը ստացել է տարբեր ձախակողմյան քաղաքական գործիչների աջակցությունը, այդ թվում՝ «La France Insoum0ise»-ի Ժան-Լյուկ Մելանշոնի[2]։ Այնուամենայնիվ, խոշոր արհմիությունները սկզբում տատանվել են պաշտոնապես հաստատել սեպտեմբերի 10-ի ակցիան, չնայած նրանք կիսել են շարժման բազմաթիվ մտահոգություններ առաջարկվող բյուջեի վերաբերյալ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bertrand, Solenne (2025 թ․ հուլիսի 22). «"Un arrêt total et illimité du pays": c'est quoi ce mouvement qui appelle à bloquer la France "à partir du 10 septembre"?» ["A total and unlimited shutdown of the country": what is this movement calling for the blocking of France "from September 10"?]. Le Parisien (ֆրանսերեն).
- Bristielle, Antoine (2025 թ․ սեպտեմբերի 1). ««Bloquons tout»: tentative de portrait-robot d'un mouvement nébuleux» ["Let's block everything": an attempt at a composite sketch of a nebulous movement]. Fondation Jean-Jaurès (ֆրանսերեն).
- Conradi, Peter (2025 թ․ սեպտեմբերի 6). «Let's block everything: protesters plan to 'pull the brake' on France». The Sunday Times (անգլերեն).
- Gabel, Barbara; York, Joanna (2025 թ․ սեպտեմբերի 3). «'Block everything': What we know about the movement to shut down France on September 10». France 24 (անգլերեն).