Արգաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Արգաուս

Արգաուս (նաև՝ Արգաութ, Արգաս, Արգավան), քաղաք Փոքր Հայքում, Մելիտենե քաղաքից 40 կմ հյուսիս։ Արգաուսում են ապաստանել Հայաստանից հալածված աղանդավոր պավլիկյաններն ու թոնդրակյանները: Մինչև 855 թ. Արգաուսը և Աբարա (Սմարա) գյուղը Բյուզանդիայի դեմ պավլիկյանների վարած հարձակումների հենակետերն էին։ Արգաուսը կործանվել է 872 թ.՝ պավլիկյանների դեմ Բյուզանդիայի Վասիլ Ա կայսեր ձեռնարկած արշավանքների ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png