Արբեն Մորինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արբեն Մորինա
Arben Morina
Ծնվել էօգոստոսի 10, 1956(1956-08-10) (67 տարեկան)
Քաղաքացիություն Ալբանիա
Մասնագիտություննկարիչ

Արբեն Մորինա (ալբ․՝ Arben Morina, օգոստոսի 10, 1956(1956-08-10), Տիրանա), ալբանացի նկարիչ, ապրում և ստեղծագործում է Իտալիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արբեն Մորինան ծնվել է 1956 թվականին, Տիրանայում։ Ստեղծագործում է դիմանկարների, հատկապես մանկական դիմանկարներ, և գյուղական բնանկարների ժանրերում։ Նրա ներկապնակը հիշեցնում է 16-17-րդ դարերի Արևմտյան գեղանկարչությունը՝ արտաքին տեսքի և հոգևոր իրականության հավասարակշռության վրա՝ միահյուսված նրա աշխատանքների բանաստեղծական տեսլականով[1][2]։

Մորինան ստեղծագործել է Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում, բնակվում է Ֆլորենցիայում և ստեղծագործում ազնվական ընտանիքների համար, միևնույն ժամանակ նրա գեղանկարներն ու գծանկարները հասանելի են հանրությանը։

Մրցանակներ Տիրանայի արվեստի ակադեմիայից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 թվական - 1-ին մրցանակ դիմանկարների համար
  • 1981 թվական - 1-ին մրցանակ դիմանկարների համար
  • 1984 թվական - Ազգային պարգև
  • 1987 թվական - Ազգային պարգև
  • 1988 թվական - Ազգային պարգև
  • 1989 թվական - Ազգային պարգև
  • 1999 թվական - Փիթսֆորդ գյուղի գեղարվեստի օրերի համար մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  2. Արբեն Մորինայի գործերը Artslant WorldWide կայքում(չաշխատող հղում)