Արբանա Ջարա
Արբանա Ջարա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Կոսովո |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լրագրող |
Կուսակցություն | Կոսովոյի դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Արբանա Ջարա (ալբ․՝ Arbana Xharra), ալբանացի հետաքննող լրագրող Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետությունից։ Իր պրոֆեսիոնալ աշխատանքի համար բազմիցս արժանացել է մրցանակների։ 2015 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից արժանացել է «Խիզախ կանայք միջազգային մրցանակին»։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արբանա Ջարան որպես լրագրող հանդես է գալիս 2001 թվականից[1]։ 2006-2007 թվականներին աշխատել է Կոսովոյում ստեղծված առաջին անկախ Koha Ditore թերթում[2]։ Ջարան եղել է Balkan Insight հրապարակման հեղինակը, Zëri թերթի կոսովական հրատարակման գլխավոր խմբագիրը։
Հետաքննող լրագրող[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Արբան Ջարայի՝ ժողովրդավարության զարգացումն անհնար է առանց լրատվամիջոցների սոցիալական կարևոր խնդիրները հետաքննելու իրավունքի[3]։ Այսպիսով, նա իր աշխատանքում անդրադառնում է առկա բազմաթիվ հարցերի։ 2006 թվականին Ջարան ուսումնասիրել է կառավարության ծախսային հաշվետվությունները և ֆինանսական մեքենայությունները[4], 2007 թվականին ուսումնասիրել է գնաճի և սննդի պակասի պատճառները[5], 2010 թվականին ստուգել է Telecomi i Kosovës պետական հեռահաղորդակցային ընկերության ակտիվների օգտագործումը։ Նրա ուշադրության կենտրոնում են նաև եղել բիզնեսի և քաղաքականության հարաբերությունները։ 2012 թվականին Ջարան ներգրավվել է դատական գործընթացում, երբ հրապարակել է կառավարությունում կոռուպցիայի մասին հաշվետվությունը, տեղական բիզնեսի կապերը քաղաքական գործիչների հետ[6]։ Դատարանն արդարացրել է նրան՝ նշելով, որ հետևել է Կոսովոյի տպագիր լրատվամիջոցների էթիկայի կանոններին[7]։
18 ամսվա ընթացքում՝ սկսած 2012 թվականից, Ջարան նախկին Հարավսլավիայում ուսումնասիրել է սոցիալիստական վարչակարգի անկումից հետո կրոնական գործունեության աճը[8]։ Նա հաղորդել է կրոնական ծայրահեղականության և հասարակության վրա դրա ազդեցության մասին։ Ջարան հայտնաբերել է Կոսովոյում իսլամական ծայրահեղականների կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Գործառնական և ֆինանսական կապերի բացահայտումը օգնեց կառավարությանը այդ խնդիրը հաղթահարելու համար, սակայն Ջարան բախվել է սպառնալիքների և իր հեղինակության համար հանրային հարձակումների։ Ջարան դրանց մասին տեղեկացրել է ոստիկանությանը, սակայն դա չի հանգեցրել պատշաճ արդյունքի[9]։
2017 թվականի մայիսի 13-ին Արբանա Ջարան հարձակման է ենթարկվել, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի վաղ հաղորդվել էր նույն տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին լրագրողի Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունից ընտրվելու մտադրության մասին[10]։
Քաղաքական միավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մայիսի 9-ին Ջարան հրաժարական է տվել Zëri-ից և դարձել Կոսովոյի դեմոկրատական կուսակցության անդամ։
Պարգևներ և մրցանականեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արբանա Ջարանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մրցանակի եռակի հաղթող է Կոսովոյում կոռուպցիայի վերաբերյալ իր հոդվածների համար (2006, 2007 և 2008 թվականներին)։ 2012 թվականին Բալկանյան լրագրողական համայնքի կողմից պարգևատրվել է Կոսովոյում իսլամի հանդեպ փոփոխվող վերաբերմունքի ուսումնասիրման և լրագրողական հմտությունների համար[11]։ 2013 թվականին KOHA խմբի կողմից արժանացել է «Rexhai Surroi» մրցանակի ծայրահեղականության մասին հոդվածների համար և INPO Ferizaj կողմից Stirring Up Debate մրցանակի[12][13] կրոնական ծայրահեղության վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպման համար։ 2015 թվականին դարձել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Խիզախ կանայք միջազգային մրցանակի» դափնեկիր[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Flet gazetarja Arbana Xharra: Ekstremistet islamike më kanë kërcënuar me djemtë e mi»։ Koha Jone։ 10 марта 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-11-ին։ Վերցված է 21 марта 2017
- ↑ «KOHA Ditore Online»։ online.koha.net։ KOHAnet։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-03-ին։ Վերցված է 21 марта 2017
- ↑ «Wave of threats against print media journalists»։ Reporters Without Borders։ 10 марта 2010։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 21 марта 2017
- ↑ Xharra Arbana (17 октября 2006)։ «Kosovo report lifts lid on officials' lavish lifestyle»։ Balkan Insight։ Վերցված է 21 марта 2017
- ↑ Leviev-Sawyer Clive (23 ноября 2007)։ «INSIGHT: The Kosovo formula?»։ Sofia, Bulgaria: The Sofia Echo։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 21 марта 2017
- ↑ «Returning to the lawsuit against Arbana Xharra»։ Reporters Without Borders։ 16 октября 2012։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-21-ին։ Վերցված է 21 марта 2017
- ↑ Hoxha Donjetë (հունվարի 21, 2013)։ «Zhugolli Humb Gjyqin Ndaj Gazetares Arbana Xharra»։ Jeta në Kosovë։ Վերցված է 21 марта 2017
- ↑ Xharra Arbana (24 декабря 2012)։ «Fissures in the Faith: Rise of Conservative Islamists Alarms Kosovans»։ Balkan Insight։ Վերցված է 21 марта 2017
- ↑ Human Rights Watch, "A Difficult Profession.
- ↑ «В Приштине избита косовская журналистка Арбана Ксарра»։ Радио «Свобода»։ 13.5.2017
- ↑ «Balkan Fellowship for Journalistic Excellence: 2012 Fellows»։ birn.eu.com։ birn.eu.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 21 марта 2017
- ↑ «Two Awards for BIRN Fellowship Alumna Arbana Xharra»։ Balkan Fellowship for Journalistic Excellence։ 27 декабря 2013։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 21 марта 2017
- ↑ «Historiku»։ http://inpo-ks.org։ Progress Initiative։ Վերցված է 21 марта 2017
- ↑ «Arbana Xharra, wins the Secretary of State’s IWOC award»։ RTK Live։ March 2015։ Վերցված է 21 марта 2017