Արա (խմիչք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա
Ենթատեսակալկոհոլային խմիչք

Արա կամ արագ (ձոնգքհա՝ ཨ་རག), Բութանում տարածված ավանդական ալկոհոլային խմիչք։ Այն արտադրվում է բրնձից, եգիպտացորենից, կորեկից կամ ցորենից խմորման կամ թորման եղանակով։ Խմիչքը սովորաբար թափանցիկ է, սերուցքային կամ սպիտակ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արան ամենից հաճախ պատրաստում են բրնձից կամ եգիպտացորենից մասնավոր տներում կամ ֆերմերային տնտեսություններում[1]։ Խմիչքի արտադրությունը չի վերահսկվում, և դրա վաճառքն արգելված է Բութանում։ Նախկինում, չնայած արգելքին, մասնավոր անձինք խանութպանների միջոցով վաճառում էին խմիչքը, բայց բախվում էին կառավարության խիստ միջոցառումներին։ Այնուամենայնիվ, քանի որ արան շատ ավելի մեծ շահույթ էր բերում, քան եգիպտացորենի այլ արտադրանքները, ֆերմերներն սկսեցին պահանջել օրինականացնել դրա արտադրությունն ու վաճառքը[2]։ Մինչդեռ կառավարությունը կանխամտածված կերպով խանգարում էր ալկոհոլի ավելցուկային սպառումը՝ ավելացնելով ալկոհոլի հարկերը և կանոնակարգելով դրա վաճառքը[3][4]։

Արան արտադրվել է նաև կրոնական նպատակներով, հատկապես արևելյան Բութանում, որտեղ այն ծառայում է որպես նվիրաբերություն աստծուն[5]։ Երեխաները հաճախ թուրմով լի շիշ են կրում, քանի որ բութանցիները կարծում են, որ այս ըմպելիքի հոտը հեռու է վանում օձերին[6]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արան, որպես կանոն, խմում են տաք վիճակում։ Այն մատուցվում է առանձին թեթև նախուտեստներից (պաշոտ ձու, սերուցքային կարագ, ձվածեղ, բրինձ)։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sam Mowe. (2011 թ․ հունիսի 2). «Making Moonshine: How to make Bhutanese rice wine» (անգլերեն). Tricycle online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  2. Tempa Wangdi. (2011 թ․ հունվարի 27). «Ara production and sale should be legalized, farmers say» (անգլերեն). Bhutan Observer online. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  3. Gyembo Namgyal. (2011 թ․ մարտի 15). «Reduce alcohol abuse, Lyonchhen urges local leaders» (անգլերեն). Bhutan Observer online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  4. Gyembo Namgyal. (2011 թ․ հուլիսի 18). «Alcohol price hike doesn't quite discourage drinking» (անգլերեն). Bhutan Observer online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  5. Gyembo Namgyal. (2008 թ․ հունվարի 19). «It is lhasoel time in the east» (անգլերեն). Bhutan Observer online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  6. Tashi Dema. (4 June, 2007). «Feature: Trongsa: slithering with snakes» (անգլերեն). Kuensel online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.