Արա (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա (այլ կիրառումներ)
Արա
Արա
Տեսակարական անձնանուն
Նշանակությունանտառ, արտ
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Արա» սկսվող էջեր
 Ara (given name) Վիքիպահեստում

Արա, հայկական արական անձնանուն։ Հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին։ Ծագել է գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստծո անունից, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական ժողովուրդների մեջ[2]։ Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է աքքադա-շումերական լեզուներից և նմանեցնում է խեթական Ara բույսերի աստվածությանը։ Թարգմանաբար նշանակում է անտառ, արտ[3]։ Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ «արա» մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն)։ Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների)։ Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել, իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին։ Այժմ Արա անձնանունը լայն տարածում ունի։

Հայտնի անվանակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան
  3. Գ. Ղափանցյան, «Արա Գեղեցիկի պաշտամունքը». ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, № 1 . pp. 89-97.