Արա Պարսեղյան
![]() | |||
Ազգությունը | ամերիկահայ | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 21, 1923[1][2] | ||
Ծննդավայր | Ակրոն, Օհայո, ԱՄՆ[1] | ||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 2, 2017[1][2] (94 տարեկան) | ||
Մահվան վայր | Granger, Սենտ Ջոզեֆ շրջան, Ինդիանա, ԱՄՆ[1] | ||
Դիրք | halfback | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Արա Ռաուլի Պարսեղյան (անգլ.՝ Ara Raoul Parseghian, մայիսի 21, 1923, Ակրոն - օգոստոսի 9, 2017) [3]) , ամերիկահայ պրոֆեսիոնալ ամերիկյան ֆուտբոլիստ, մարզիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արայի հայրը Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայից գաղթվել է ԱՄՆ։ Մայրը եղել է ֆրանսուհի[4]։ Արան եղել է երեք երեխաներից ամենակրտսերը։ Նա վաղ տարիքից զբաղվել է սպորտով, եղել է դասարանի ամենաակտիվ աշակերտը, 8-րդ դասարանում նրան դպրոց էին տեղափոխում պարեկային մեքենայով։ Որոշ ժամանակ զբաղվել է բասկետբոլով, իսկ ավելի ուշ՝ ֆուտբոլով։ 1942 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել ինստիտուտ։ Հետագայում ուսումը շարունակում է զինվորական նավատորմում և միաժամանակ զբաղվում սպորտով հայտնի մարզիչ Պոլ Բրաունի մոտ, ինչի արդյունքում հասնում է մեծ հաջողությունների[5]։ Ծառայությունից հետո Արան ուսումը շարունակել է Մայամիի համալսարանում։ Նրա հեղինականությունը ավելի բարձրացավ, երբ ընդգրկվեց համալսարանի թիմում։ Նրանով սկսեցին հետաքրքրվել Կլիվլենդ Բրաունս և Փիթսբուրգ Ստիլերս ակումբները։ Արան թողեց համալսարանը և պայմանագիր կնքեց Կլիվլենդ Բրաունս ակումբի հետ, որի մարզիչը Պոլ Բրաունն էր։ Առաջին մրցաշրջանի ժամանակ նա ցուցաբերեց լավ արդյունքներ, սակայն ստացած լուրջ վնասվածքի պատճառով Արան թողնում է ֆուտբոլը և դառնում մարզիչ։
Մարզչի իր կարիերան սկսել է Մայամիի համալսարանում։ Ստանձնելով նոր մարզչի դերը, նրա թիմը կարճ ժամանակահատվածում, Էն Սի Էյ Էյ-ի 1950 և 1951 թվականների առաջնություններում ցուցաբերեց լավագույն արդյունքներ։
1955 թվականին նա տեղափոխվում է մարզելու Էվանստոնի համալսարանի թիմը։ Այստեղ Արայի մարզած թիմը նույնպես հաջողություններ է ձեռք բերում, սակայ համալսարանի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացումից հետո նա տեղափոխվում է մարզելու Սաութ-Բենդ քաղաքի Նոթր Դամի համալսարանի թիմը[6]։
1980 թվականին Արա Պարսեղյանը ընդգրկվել է ամերիկյան ֆուտբոլի փառքի սրահում[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.nytimes.com/2017/08/02/sports/football/notre-dame-coach-ara-parseghian-dead-at-94.html
- ↑ 2,0 2,1 Find A Grave — 1995.
- ↑ Biography imdb Ara Parseghian
- ↑ Ara Parseghian: Biography
- ↑ PARSEGHIAN, ARA
- ↑ Pagna Tom (1976)։ Notre Dame's Era of Ara։ South Bend, IN: Diamond Communications, Inc.։ ISBN 978-0-896-51557-4
- ↑ «Hall of Fame - Inductee Detail»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-02-ին։ Վերցված է 2017-08-10
|