Արա Նախշքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արա Նախշքարյան
Ծնվել էհունվարի 18, 1976(1976-01-18) (43 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, լրագրող և նկարիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Գևորգյան հոգևոր ճեմարան
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Արա Մկրտչի Նախշքարյան (1976, հունվարի 18, Գյումրի), գրող, լրագրող, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Գյումրիի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում։ Ուսմանը զուգահեռ նույն դպրոցում աշխատել է որպես կերպարվեստի ուսուցիչ։ 1991-1995 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1995 թվականին աշխատել է Երևանի «Հայ Երիտասարդական Առաջադիմություն և Համագործակցություն» հասարակական-բարեգործական կազմակերպությունում, որպես «Արտաքին կապերի և լրատվության» բաժնի տնօրեն։ Գյումրիում հիմնադրել է «Հայդուկներ» մանկապատանեկան - հասարակական կազմակերպությունը, եղել է «Պայքար» թերթի խմբագիրը։ 1995 թվականին ընդունվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարան այնուհետև տեղափոխվել Շիրակի թեմի Հոգևոր Ճեմարան։ 1996 թվականին եղել է Շիրակի թեմի Հոգևոր Ճեմարանի «Ընծայարան» ամսաթերթի խմբագիրը։ 1996 թվականին համագործակցել է Գյումրու «Առաքելություն» պաշտոնաթերթին և եղել նրա «Կոմերցիոն և Իրավագիտական» բաժնի խմբագիրը։ 1997 թվականին եղել է Գյումրիում ստեղծված Շիրակի մարզային «Մարդ և Զարգացում» հասարակական կազմակերպության «Հայրենիք-Սփյուռք» հայրենակցական հանձնախմբի պատասխանատու նախագահը։

Զինված ուժերում ծառայությունից հետո որպես կերպարվեստի ուսուցիչ աշխատել է Գյումրու «Իմաստասեր Անանիա Շիրակացի» կրթահամալիրում։ 2001 թվականից աշխատում է Գյումրիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ /այժմ 3 ավագ/ դպրոցում և հանդիսանում է «Հայացք» մանկապատանեկան պարբերականի խմբագիրը[1]։

ՀՅԴ անդամ է։ 2009-2010 թվականներին եղել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի պատանեկան և երիտասարդական հարցերով Շիրակի մարզային պատասխանատուն[2]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լիսբոնի իմ ընկերները», 2013, «Լուսակն» հրատարակչություն
  • «Աստվածադուռ» հայոց արիական դիցարան, «Արտագերս» հրատարակչություն 2015[3]
  • Լիբանանի մեկ օրս 100 տարի, 2015[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅԱՑՔ» մանկապատանեկան պարբերական
  2. «Աստվածադուռ» հայոց արիական դիցարան, «Արտագերս» հրատարակչություն 2015 
  3. Աստվածադուռ. հայոց հեթանոսական դիցարան
  4. Լիբանանի մեկ օրս 100 տարի