Արա Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Մխիթարյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1934(1934-09-11) (89 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1959)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1982)
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան

Արա Անուշավանի Մխիթարյան (սեպտեմբերի 11, 1934(1934-09-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, մեխանիկոս։ Տնտեսագիտության դոկտոր (1982), պրոֆեսոր (1991): Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի համաշխարհային տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Մխիթարյանը ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 11-ին, Երևանում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1981 թվականներին եղել է պետպլանի Պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի, 1981-1984 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, 1984-1995 թվականներին՝ փոխտնօրեն, 1995-1996 թվականներին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տնտեսական հարցերի գծով խորհրդական, 1996 թվականից՝ ՀՀ առևտրային ներկայացուցիչ ՌԴ-ում[2]։

Աշխատանքները վերաբերում են արդյունաբերության արդյունավետության, երկրորդային հումքի օգտագործման, տնտեսական մեխանիզմի արմատական վերափոխումների, արտադրության տեխնիկական զարգացման, վերջնական արդյունքների կառավարման հարցերին[3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդային ռեսուրսների օգտագործումը Հայկական ԽՍՀ-ում։ (Տնտեսակազմակերպական և էկոլոգիական ասպեկտներ), Ա. Ա. Մխիթարյան, Ա. Խ. Մարկոսյան, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ. հրատարակչություն, 1989 (համահեղինակ)[5]։
  • Управление конечными результатами технического развития производства, Е., 1982.
  • Глава в учебнике «Мировая экономика и международные экономические отношения». Учебник под общ. ред. Хасбулатова Р.И. В 2 т. – М.: Гардарики, 2006.
  • «Аутсортинг бизнес-процессов – предпосылка достижения предпочтительных конкурентных преимуществ». – М.: Вестник РЭА, № 2, 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мхитарян Ара Анушаванович – биография | VIPERSON». viperson.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 138։
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3:
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  5. «Կոհա առցանց քարտարան › ISBD տեսք». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Մխիթարյան» հոդվածին։