Արա Լևոնի Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արա Լևոնի Հակոբյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1962(1962-11-03) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Հայաստանի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբիզնես կառավարիչ, ֆիզիկոս
Գործունեությունհասարակական և քաղաքական գործիչ, պետական և դիվանագիտական ծառայող
Աշխատավայր«Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ
Երեխաներերեք զավակ

Արա Լևոնի Հակոբյան (նոյեմբերի 3, 1962(1962-11-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական և հասարակական գործիչ, պետական և դիվանագիտական ծառայող: «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ, համահիմնադիր:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-1984 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը: Այնուհետև 1991-1993 թվականներին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Ունի գործարար կառավարման մագիստրոսի աստիճան:

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2015 թվականներին եղել է Հնդկաստանում և Նեպալում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1] (նստավայրը՝ Նյու Դելի)։ 2010-2015 թվականներին եղել է Շրի Լանկայում[2] Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի

2011-2015 թվականներին եղել է Մալայզիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)։ 2011-2013 թվականներին եղել է Ինդոնեզիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)[3]։

Պետական Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2008 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցերով:

2003-2005 թվականներին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։ 2001-2003 թվականներին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման փոխնախարար։

1997-2000 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարությունում, 1999-2000 թվականներին նշանակվել է Միջազգային կազմակերպությունների, օրենսդրության և իրավաբանական գլխավոր վարչության պետ։

1999-1999 թվականներին եղել է Միջազգային կազմակերպություների հետ համագործակցության գլխավոր վարչության պետ, 1997-1999 թվականներին պաշտոնավարել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)՝ որպես հարցերով վարչության պետ։

1994-1997 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունում, 1996-1997 թվականներին նշանակվել է Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցության բաժնի պետ: 1994-1996 թվականներին եղել է արտաքին առևտրի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ:

1994-1994 թվականներին եղել է Արտաքին առևտրի քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ։

Աշխատանք միջազգային կազմակերպություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2001 թվականներին պաշտոնավարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում (Ժնև, Շվեյցարիա) որպես տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների վարչության տնտեսական հարցերով մասնագետ։

1998-2000 թվականներին Քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն»-ի (AEPLAC, TACIS) գործադիր տնօրենն է եղել։

Հասարակական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին հիմնադրված «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ, համահիմնադիր:

1990 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցություն հռչակված Հիմնադիր հանձնախմբի անդամներից է[4]:

1989-1990 թվականներին Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպություն խորհրդի անդամ է եղել:

1989-1990 թվականներին եղել է Անկախության բանակ ռազմաքաղաքական կազմակերպություն անդամ:

Մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը, այդ թվում՝ Երասխավանի, Նուբարաշենի, Ոսկեպարի մարտերին։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1993 թվականներին Երևանի պետական համալսարանում պաշտոնավարել է Լազերային տեխնիկայի ԳԱՄ արտադրամասը՝ որպես փոքր ձեռնարկության փոխտնօրեն, գիտական թեմայի ղեկավար:

1987-1991 թվականներին աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Քվանտային էլեկտրոդինամիկայի ամբիոնում որպես գիտաշխատող:

1986-1987 թվականներին ԵՊՀում աշխատել է նաև Կոնդենսացված միջավայրերի Ֆիզիկա ԳՀԻ ինժեներ:

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայել է Խորհրդային բանակում:

1984-1986 թվականներին աշխատել է Բաթումի տանկային գնդում։

Եղել է կապի դասակի հրամանատար, լեյտենանտ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի Պատվո շքանշանի:

2004 թվականին Արժանացել է ՀՀ վարչապետի գովասանագրի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]