Արա Արուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արա Արուշ
Ara-Arush.jpg
Ծնվել էհունվարի 7, 1974(1974-01-07) (45 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Գործունեության տարիներ1999-ից մինչ օրս
ԱզգությունՀայ
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
ԱմուսինԱննա Արուշ
IMDbID 5608260

Արա Արուշ (հունվարի 7, 1974(1974-01-07), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ 1999 թվականից նկարահանել է տեսահոլովակներ։ Հիմնադրել է «Digidez Studio» և «KenigArts Pictures» ընկերությունները։ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արա Արուշը ծնվել է 1974 թվականին՝Ստեփանակերտում։ 1999-ից նկարահանել է տեսահոլովակներ։ Հիմնադրել է «Digidez Studio» և «KenigArts Pictures» ընկերությունները։ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ «Որսորդը» նրա ռեժիսորական դեբյուտն է, որը ցուցադրվել է մի շարք հայտնի կինոփառատոներում, այդ թվում՝ 66-րդ Կաննի միջազգային կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում (2013 թ.), Մումբայի «Ջագրան» (Հնդկաստան, 2013 թ.), Մերիլենդի «Ֆրեդերիկ» (ԱՄՆ, 2013 թ.), երևանյան «Ոսկե ծիրան» (Հայաստան, 2013 թ.), իսպանական «Բադալոնա» («Լավագույն դերասան» մրցանակ, 2013 թ.), Հնդկաստանի «Լեյքսիթի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն» («Լավագույն արտասահմանյան կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգ, 2013 թ.), Մանհեթենի միջազգային (2014 թ.) և Ֆլորիդայի Tally Shorts (ֆավորիտ ֆիլմերի 2-րդ մրցանակ, 2014 թ.) կինոփառատոներում և Փարիզում «European Independent Film Festival»-ում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարական աշխատանք`[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Որսորդ», կարճամետրաժ ֆիլմ, դրամա
  • «Русский лось», կարճամետրաժ ֆիլմ, պատերազմական դրամա, տրագիկոմեդիա
  • «Հատուցում», լիամետրաժ ֆիլմ, էքշն, սև կատակերգություն .
  • «Վերադարձ», լիամետրաժ ֆիլմ, ֆենտեզի, դրամա
  • «ЗГД-9», լիամետրաժ ֆիլմ, թրիլեր, սարսափ (2006 թ.-ին «Սինոփսիս» ամսագրի կողմից արժանացել է «Լավագույն սցենար» մրցանակին),
  • «Братство пятиконечной звезды», հեռուստաֆիլմ.
  • «Բումերանգ», լիամետրաժ ֆիլմ, կոմիքս, էքշն, մարտարվեստ
  • «Բաշիբոզուկ», լիամետրաժ ֆիլմ, պատմական դրամա, էքշն
  • «Փոքրիկ վիշապ», լիամետրաժ ֆիլմ, էքշն, մարտարվեստ, սպորտային, մանկական
  • «Նշանադրություն» - լիամետրաժ ֆիլմ, կատակերգություն

Ռեժիսորական աշխատանք`[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Որսրոդ», կարճամետրաժ ֆիլմ
  • «Փոքրիկ վիշապ», ընթացիկ նախագիծ
  • «Վերադարձ», անավարտ աշխատանք
  • «Հատուցում», անավարտ աշխատանք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase Data DumpsGoogle.