Արաքս (ամսագիր, Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արաքս (ամսագիր)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արաքս (այլ կիրառումներ)

«Արաքս», մանկա-պատանեկան ամսաթերթ։ Հրատարակվել է 1952–55-ին, Փարիզում։ Խմբագիր՝ Շ. Տեր-Մելքոնյան։ Տպագրել է հայ գրողների (Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ա. Խնկոյան) մանկական ստեղծագործությունները, առակներ, երգեր, պատկեր-պատմվածքներ, բանաստեղծություններ։ «Արաքս» աշխատել է իր մանուկ ընթերցողներին դաստիարակել հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացումներով, տպագրել է տեղեկություններ Սովետական Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png