Արաքս Աբրահամյան
Արաքս Աբրահամյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1959 |
Ծննդավայր | Արևածագ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 25, 1993 (34 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1983) |
Մասնագիտություն | նկարչուհի և բանաստեղծուհի |
Ժանր | ռեալիզմ |
Արաքս Աբրահամյան Վիքիքաղվածքում |
Արաքս Աշոտի Աբրահամյան (նոյեմբերի 7, 1959, Արևածագ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 1993, Երևան, Հայաստան), հայ նկարչուհի, բանաստեղծուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաքս Աբրահամյանը ծնվել է 1959 թվականին Լոռու մարզի Արևածագ գյուղում, Աշոտ և Անահիտ Աբրահամյանների ընտանիքում։
1983 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետը[1]։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հաջորդ օրը մեկնել է Գյումրի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքներին։ Դրանից հետո ստեղծել է «Տարեգրություն 88» շարքը[2]։
- 1991 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի ժուռնալիստի տանը բացվել է առաջին անհատական ցուցահանդեսը (անկախ Հայաստանում առաջին ցուցահանդեսը)
- 1991 թվականի հոկտեմբերի 26-ին անհատական ցուցահանդես է ունեցել Դսեղում
- 1991 թվականի նոյեմբերի 8-ին մասնակցել է «Բոլոր մուսաները Էջմիածնում» մշակութային փառատոնին
- 1991 թվականի նոյեմբերի 22-ին՝ անհատական ցուցահանդես Ալավերդի քաղաքում։ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրու Երիտասարդական Պալատում կայացել է նկարչուհու՝ Երկրաշարժին նվիրված ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։
Արաքս Աբրահամյանի աշխատանքները ցուցադրվել են նաև հանրապետական փառատոներում, Հալեպի, Ստամբուլի հայկական համայնքներում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արաքսյա Աբրահամյան
- ↑ Արաքս Աբրահամյանի «Տարեգրություն-88» շարքը, ահեղ երկրաշարժի անդրադարձն է ականատեսի աչքերով:
- ↑ «Արաքս Աբրահամյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 23
Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արաքս Աբրահամյան հոդվածին
- Ծանր զգացողություններից ազատվելու միակ ճանապարհը ստեղծագործելն էր - Հրապարակ
- Տեսանյութ Արաքս Աբրահամյանի մասին
- https://www.youtube.com/watch?v=tGeSimkWrX4
- http://tsayg.am/mainpage/18349-sns-88c-e-gs.html Archived 2017-04-26 at the Wayback Machine.
- https://www.youtube.com/watch?v=fC0EdrID3Wk&t=1s
- https://www.youtube.com/watch?v=YCL0C4RWry8