Արաքսյա Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաքսյա Կարապետյան
Ծնվել էօգոստոսի 27, 1982(1982-08-27) (41 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան
Մասնագիտությունհաղորդավար և հեռուստալրագրող

Արաքսյա Կարապետյան (օգոստոսի 27, 1982(1982-08-27), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկահայ հեռուստալրագրող, հաղորդավար, FOX News հեռուստաընկերության մեկնաբան, KTTV FOX11-ի Good Day L.A.-ի հաղորդավար[1], Էմմի մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսյա Կարապետյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 27-ին, Գյումրիում։ Վերապրել է 1988 թվականի երկրաշարժը[2][3]։ 1990 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ։ Արաքսյան մեծացել է Կալիֆոռնիայի Պալոս Վերդես Էստատես քաղաքում[1][1][2]։

Ավարտել է Սիրաքյուսի համալսարանի Հանրային հաղորդակցման Էս. Այ. Նյուհաուզ դպրոցը՝ ստանալով միջազգային հարաբերություններ և հեռուստալրագրություն մասնագիտությունները[1]։ Հեռուստատեսային կարիերան սկսել է Լոս Անջելեսի KABC-TV հեռուստաընկերությունում և Բըրբանքի KFI 640 AM ռադիոյում։ Այդահո Ֆոլսի KIDK-TV-ում եղել է հաղորդավար, պրոդյուսեր, Պորտլանդում՝ որպես KOIN-TV-ի հաղորդավար և մեկնաբան, CitiCABLE-ի հաղորդավար[1]։

Կարապետյանը տիրապետում է անգլերենի, հայերենի, խոսակցական մակարդակում՝ ռուսերենի և իսպաներենի[1]։ Ամուսնացած է իրանցի Ամիր Յուսեֆիի հետ։ Զույգն ունի 2 դուստր՝ Սևանն ու Սոնան[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Araksya Karapetyan». myfoxla.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  2. 2,0 2,1 Tchekmedyian, Alene (2012 թ․ ապրիլի 30). «Araksya Karapetyan – The story behind FOX's new face». easyreadernews.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  3. Karapetyan, Araksya (2014 թ․ մարտի 17). «Earthquake: It Shakes Up The Past...». my9nj.com. Secaucus, New Jersey. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Ոչ թե «չիըրզ, այլ կենաց». ամերիկահայ հեռուստահաղորդավարուհու դուստրը ուղղել է մայրիկին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]