Արաքսյա Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաքսյա Անանյան
Ծնվել էմարտի 30, 1908(1908-03-30)
Բաքու, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էանհայտ
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1933)
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Արաքսյա Ոսկանի Անանյան (մարտի 30, 1908(1908-03-30), Բաքու, Ռուսական կայսրություն - անհայտ, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ օպերային երգչուհի (կոնտրալտո), բեմադրիչ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1939):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսյա Անանյանը ծնվել է 1908 թվականին, Բաքվում։ 1933 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1930-ական թվականների սկզբից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադիր կազմում, նախ եղել է մեներգչուհի, ապա՝ 1960-ական թվականներից, թատրոնի ռեժիսոր[1]։ Թատրոնի առաջին ներկայացման՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ժամանակ կատարել է Գայանեի դերերգը։ Հանդես է եկել տարբեր օպերային ներկայացումներում, այդ թվում՝ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օլգա), Շառլ Գունոյի «Ֆաուստ» (Զիբել), Ջակոմո Պուչինիի «Չիո-Չիո-Սան» (Սուզուկի) և այլն։ Երաժշտական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաև բեմադրական աշխատանքով։ Բեմադրել է Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ», Ցեզար Կյուիի «Կոշկավոր կատուն» և այլ օպերաներ, մասնակցել է Արմեն Տիգրանյանի «Անուշ», Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ռիխարդ Վագների «Տանհոյզեր» օպերաների բեմադրական աշխատանքներին[2]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Օպերա Դերերգ
Ալեքսանդր Սպենդիարյան «Ալմաստ» Գայանե
Պյոտր Չայկովսկի «Եվգենի Օնեգին» Օլգա
Շառլ Գունո «Ֆաուստ» Զիբել
Ջակոմո Պուչինի «Չիո-Չիո-Սան» Սուզուկի

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1939
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ, 1939[3]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արաքսյա Անանյանի մասին kino-teatr.ru կայքում
  2. «Արաքսյա Անանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. http://opac.nekrasovka.ru/books/NEWSPAPERS/KP/1939/KP_1939_255.pdf