Արաքսի միջլեռնային իջվածք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաքս (այլ կիրառումներ)
Արաքսի միջլեռնային իջվածք | |
---|---|
Տեսակ | միջլեռնային իջվածք |
Երկիր | Հայաստան և Ադրբեջան |
Երկարություն | մոտ 200 կմ[1] |
Լայնություն | մոտ 33 կմ[1] |
Աշխարհագրական տեղադրություն | Փոքր Կովկաս[1] |
Արաքսի միջլեռնային իջվածք, տեկտոնական և լեռնագրական խոշոր միավոր Հայկական լեռնաշխարհում։ Ձգվում Է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ Արաքսի միջին հոսանքի երկարությամբ՝ Ախուրյանի գետաբերանից մինչև Ջուլֆայի կամարածալք բարձրացումը։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարությունը 200 կմ է, լայնությունը՝ 30-35 կմ։ Իջվածքի կազմավորումն սկսվել Է օլիգոցենում, ձևավորվել նեոգենանթրոպոգենում, որոնց ծովային, լճային ու հրաբխային նստվածքները ծածկում են իջվածքի հիմքը։ Իջվածքը կազմված Է թաղված բարձրացումներից ու մի շարք ճկվածքներից։
Նորագույն տեկտոնական շարժումների ընթացքում Փոքր Կովկասի ընդհանուր բարձրացումն ուղեկցվել է Արաքսի միջլեռնային իջվածքի հարաբերական իջեցումով։ Ցայսօր շարունակվող տեկտոնական շարժումների հետևանքով իջվածքում տեղի են ունեցել ուժգին երկրաշարժեր (Դվինի՝ 893, Գառնու՝ 1679, Մասիսի՝ 1840, Երևանի՝ 1932)։ Արաքսի միջլեռնային իջվածքում կան քարաղի, շինանյութերի, հանքային և արտեզյան ջրերի հարուստ պաշարներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 704)։ |