Արաքսի Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաքսի Բաբայան
Ծնվել էմայիսի 5, 1906(1906-05-05)[1] կամ մայիսի 7 (20), 1906[2]
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 13, 1993(1993-02-13)[2] (86 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գործունեության ոլորտօրգանական քիմիա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1929)[1] և ՀԱՊՀ (1937)[1]
Կոչումպրոֆեսոր[2] և ակադեմիկոս[1][2]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[2]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արաքսի Թովմասի Բաբայան (մայիսի 5, 1906(1906-05-05)[1] կամ մայիսի 7 (20), 1906[2], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 13, 1993(1993-02-13)[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային քիմիկոս։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1968 թ., թղթակից-անդամ՝ 1956 թ.)[3]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961 թ.)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական (1929 թ.) և պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական (1937 թ.) ֆակուլտետները։ Աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, եղել օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ (1942–1956 թթ.), ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ԳՀԻ–ում որպես ամինոմիացությունների լաբորատորիայի վարիչ։

Զբաղվել է ամինների և չորրորդային ամոնիումային միացությունների հետազոտությամբ։ Սկզբնական շրջանի աշխատանքների արդյունքը եղավ Հոֆմանի ռեակցիայի գործնական կիրառության հնարավորության հայտնաբերումը։ Բաբայանը պարզաբանել է բազմահալոգենալկիլ խումբ պարունակող չորրորդային ամոնիումային աղերի ջրահիմնային ճեղքման ռեակցիայի մեխանիզմը, տվել β, γ և α, β չհագեցած խմբեր պարունակող համապատասխան աղերի վերախմբավորման-ճեղքման ռեակցիաները, որոնք կարող են օգտագործվել կետոնների, կարբոնաթթուների էսթերների և էնամինների սինթեզի համար։ Եղել է ՀԽՍՀ 2–4 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Внутримолекулярные перегруппировки солей четырехзамещенного аммония, Е., 1976[5] :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 185 CC BY-SA icon 80x15.png