Արախնոֆոբիա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արաքնոֆոբիա (ֆիլմ)ից)
Արախնոֆոբիա
անգլ.՝ Arachnophobia
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, ֆանտաստիկ ֆիլմ, կինոկատակերգություն և սարսափ ֆիլմ
Թեմասարդ
Թվականհուլիսի 18, 1990[1], հունվարի 10, 1991[2] և հունվարի 4, 1991[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենկ Մարշալ[1][4]
ՊրոդյուսերՔեթլին Քենեդի և Սթիվեն Սփիլբերգ
Սցենարի հեղինակՈւեսլի Սթրիք
ԴերակատարներՋեֆ Դենիելս[4][5], Ջուլիան Սենդս[5], Ջոն Գուդմեն[4][5], Մարկ Լ․ Թեյլոր[5], Հենրի Ջոնս[5], Գարեթ Ռաթլիֆ Հենսոն[5], Բրենդի Նորվուդ[5], Ֆրենսիս Բեյ[5], Հարլի Ջեյն Կոզակ[5], Բրայան ՄակՆամարա[5], Ջեյմս Հենդի[5], Քեթի Քիննի[5], Ռոյ Բրոքսմիթ[5] և Ստյուարտ Պենկին[5]
ՕպերատորՄիքայել Սալոմոն
ԵրաժշտությունԹրևոր Ջոնս
ՄոնտաժՄայքլ Քան
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա, Վենեսուելա և Սան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո և Կալիֆոռնիա
ԿինոընկերությունHollywood Pictures և Amblin Entertainment
Տևողություն105 րոպե
Բյուջե22 000 000 $
Շահույթ53 208 180 $[6]

Արախնոֆոբիա (անգլ.՝ Arachnophobia, այլ անվանումներ՝ «Վախի սարդոստայնում», «Վախ սարդերից», ռեժիսոր Ֆրենկ Մարշալի 1990 թվականի ամերիկյան ծաղրապատճենման սարսափ ֆիլմ[7]։ Գործադիր պրոդյուսերը Սթիվեն Սփիլբերգն է[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելայի ամազոնյան սելվայում ամերիկացի բնագետ է մահանում սարդի խայթոցից։ Նրա մարմինը դագաղով ուղարկում են Միացյալ նահանգներ` այնտեղ բարձրացած սարդի հետ միասին։ Հայտնվելով Կալիֆոռնիայի Կանաիմա քաղաքում՝ սարդը արագորեն հարմարվում է և սկսում բազմանալ։

Երիտասարդ բժիշկ Ռոս Ջենինգսը տեղափոխվում է քաղաք և ներկայացնում է իր մասնավոր պրակտիկան։ Տեղի բնակիչները վստահություն չեն դրսևորում նորեկի նկատմամբ, հատկապես այն բանից հետո, երբ նրա ձեռքերի վրա անհայտ պատճառով մի քանի խնամառու մահանում են։ Սակայն շուտով «համաճարակի» հաջորդ զոհը դառնում է նրա մրցակիցը՝ ծեր բժիշկ Սեմը։ Ռոսին հաջողվում է պարզել, որ բազմաթիվ մահերի պատճառը իրենց տարածքում սարդերի մեծ քանակությունն է։ Չնայած դաժան արաքնոֆոբիային, Ռոսը, այլ կամավորների հետ միասին, սկսում է պայքարել վտանգավոր հատվածոտանիների դեմ և, ի վերջո, սպանում է նրանց թագուհուն՝ նրան հայտնաբերելով իր իսկ տանը։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջեֆ Դելիելս բժիշկ Ռոս Ջեննինգս բժիշկ Ռոս Ջեննինգս
Հարլի Ջեյն Կոզակ Մոլլի Ջեննինգս Մոլլի Ջեննինգս
Ջոն Գուդմեն Դեմբլերտ Մակկլինտոն Դեմբլերտ Մակկլինտոն
Ջուլիան Սենձ բժիշկ Ջեյմս Ատերտոն բժիշկ Ջեյմս Ատերտոն
Ստյուարդ Պանկին շերիֆ Լլոյդ Պարսոնս շերիֆ Լլոյդ Պարսոնս
Բրայան Մակնամարա Քրիս Կոլլինա Քրիս Կոլլինա
Մարկ Լ․ Թեյլոր Ջերի Մենլի Ջերի Մենլի
Հենրի Ջոնս բժիշկ Սեմ Մետկալֆ բժիշկ Սեմ Մետկալֆ
Փիթեր Ջեյսոն Հենրի Բիկվուդ Հենրի Բիկվուդ
Ջեյմս Հենդի Միլտոն Բրիգզ Միլտոն Բրիգզ

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Delena cancerides ափի մեջ
  • Հարավամերիկյան տեսարանները նկարահանվել են Վենեսուելայում։
  • Չարագույժ մարդասպան սարդերի դերում նկարահանվել են Delena cancerides տեսակի սարդերը (374 նմուշ), որոնք իրականում սոցիալական սարդերի տեսակին են պատկանում, բայց էուսոցիալականություն չեն ցուցաբերում։ Այս սարդերը մարդու համար անվտանգ են։ Սարդերի այս տեսակը նկարահանվել է նաև «Սարդ-մարդը» (2002) ֆիլմում։

Քննադատություն և շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արաքնոֆոբիա»-ն ռեժիսուրայի և դերասանների խաղի մասին հիմնականում դրական արձագանք է ստացել։ Այս ամենի հետ ֆիլմը քննադատել են ծայրահեղ ստանդարտության և սարսափ ֆիլմերի բոլոր քայլերի օգտագործման համար։ Մյուս քննադատներ սա ընդունել էին որպես ստանդարտության կրկնօրինակում։

Ֆիլմը, 31000000 դոլար բյուջետով կինոթատրոններից ստացել է 53000000 դոլար շահույթ[7], և էլի 30000000 դոլար տեսանյութերի վաճառքից՝ գրանցելով մեծ ֆինանսական հաջողություն։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սատուրն» մրցանակ, 1991 թվական։

  • Լավագույն սարսափ ֆիլմ - հաղթանակ
  • Լավագույն տղամարդու դեր (Ջեֆ Դենիելս)՝ հաղթանակ
  • Լավագույն ռեժիսուրա (Ֆրենկ Մարշալ)՝ առաջադրում
  • Լավագույն սցենար (Դոն Ջակոբի, Ուելսի Սթրիք)՝ առաջադրում
  • Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր (Ջոն Գուդման)՝ առաջադրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]