Արարիչ աստված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլիամ Բլեյքի «Մեծ ճարտարապետ» նկարը

Աստված - արարիչ, գերագույն էակ, աստվածություն կամ Աստված, ով ստեղծել է տիեզերքը կամ մասնակցել աշխարհի արարմանը:

Շատ դիցաբանություններում աշխարհը ստեղծվել է աստվածների կողմից:

Արարիչ աստվածների օրինակներ. եգիպտական Աթում և Պտահ, զրադաշտական Ահուրամազդան, հինդուիզմում` Վիշվաքարման, աբխազների և աբազինների մոտ` Անցվա, չերքեզների մոտ Տխհա, հայկական Արամազդը, ինկերի Վիրակոչան, Ֆինների մոտ Իլմաթար աստվածուհին, ալթայցիների մոտ` Քայրաքան:

Գերմանական դիցաբանության մեջ աստվածները աշխարհը ստեղծել են հսկա Իմիրի մարմնից՝ սպանելով նրան: Նմանատիպ սյուժե հանդիպում ենք հինդուների դիցաբանության մեջ (աշխարհի ստեղծումը Պուրուշիի մարմնից):

Օրինակներ՝ աշխարհն արարած զույգերի մասին. Իդզանագի և Իդզանամի սինտոյիզմում, Շումերում՝ Աբզու և Թիամաթ, եգիպտացիների մոտ` Գեբ և Նութ, Ռանգ և Պապա՝ Մաորիում:

Երբեմն տիեզերական առասպելների սյուժեի համար հիմք է հանդիսանում արարիչ ուժերի և ոչնչացման ուժերի հակադրությունը: Նման առասպելները բնորոշ են դուալիստական դիցաբանություններին: Այդպիսի զույգեր են՝ Ահուրամազդան և Անգրա - Մայնյուն, Իենը և Օմելը, Կուգո Յումոն և Յինը:

Հին հունական դիցաբանության մեջ Հերան է համարվում աշխարհի արարիչը, ով ծնվել է անմիջապես Քաոսից հետո: Նա Ուրանուսի և այլ աստվածների մայրն է կիկլոպների, տիտանների, էրիաների, հսկաների, լեռների, ծովերի, հրեշների, հերոսների[1]:

Հուդայիզմում` Յահվե, Էլոհիմ, քրիստոնեության մեջ` Աստված - արարիչ, իսլամում` Ալլահ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гесиод. Теогония