Արարատ լեռան հրապարակ (Բուենոս Այրես)
| Արարատ լեռան հրապարակ | |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Բուենոս Այրես |
| Վայր | Պալերմո |
| Անվանվել է | Արարատ |
| Մակերես | ![]() |
![]() | |
34°35′22″S 58°24′56″W / 34.5894763°S 58.4154385°W

Արարատ լեռան հրապարակ (իսպ.՝ Plazoleta Monte Ararat), փոքր զբոսայգի, որը գտնվում է Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասի հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինայի հայ համայնքին նվիրված հրապարակը հիմնադրվել է 1983 թվականին՝ Սուրբ Նարեկ մայր տաճարի օծումից երկու տարի անց, որը գտնվում է Արարատ լեռան հրապարակի դիմաց՝ Չարկաս փողոցում։
Հուշարձանային շատրվանը բացվել է 1998 թվականի մարտին։ Այն տեղադրված է հրապարակի հյուսիսարևմտյան ծայրում՝ դեմ առ դեմ Խերոնիմո Սալգերո փողոցին։ Այն բաղկացած է եռանկյունաձև, մարմարապատ, կարմրավուն օխրա գրանիտից պատրաստված վեց սալաքարերից, որոնք, ըստ կից բրոնզե հուշատախտակի, խորհրդանշում են Արարատ լեռը, սակայն իրենց դասավորությամբ նման են Երևանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Որոշ աղբյուրներ պնդում են, որ այս հուշարձանն իրականում Երևանի Ծիծեռնակաբերդի համալիրի կրկնօրինակն է[1][2]։
Նվիրագործման բրոնզե հուշատախտակի իսպաներեն տեքստն ազդարարում է, որ հուշարձանը կառուցվել է Արարատ լեռը խորհրդանշելու համար, և որոշ աղբյուրներ նույնպես նշում են այդ մասին[3]:
Հուշարձանի կառուցման նախաձեռնությունը 1988 թվականին եկել է Դաշնային շրջանի սենատոր Ֆեռնանդո դե լա Ռուայից (Քաղաքացիական ռադիկալ միություն), թեև օրինագիծը ժամկետանց է դարձել՝ նախքան Կոնգրեսում քննարկվելը[4]: Որպես Բուենոս Այրես քաղաքի կառավարության ղեկավար, 1998 թվականին դե լա Ռուան, որը հաջորդ տարի դառնալու էր Արգենտինայի նախագահ, իրականացրել է իր այս ուշացած նախագիծը՝ բացելով հրապարակի շատրվանը Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք, Կիլիկիայի Հայոց պատրիարք Հովհաննես Պետրոս ԺԸ Գասպարյանի և Բուենոս Այրեսի Սուրբ Նարեկ մայր տաճարի եպիսկոպոս Վարդան Վալդիր Պողոսյանի ներկայությամբ, ինչպես նաև թաղամասի նշանավոր անձանց և բնակիչների մասնակցությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Memorial Fountain in Buenos Aires, Argentina». www.armenian-genocide.org.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Cultura y tradición de Armenia en Buenos Aires». Buenos Aires Ciudad - Gobierno de la Ciudad Autónoma de Buenos Aires. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Honorable Senado de la Nación Argentina». www.senado.gob.ar.

