Արարատ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ Ղազարյան
Ծնվել է1922
ԾննդավայրՄալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1957)
Մասնագիտությունմանկավարժ և իրավաբան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Արարատ Գրիգորի Ղազարյան (1922, Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ), հայ մանկավարժ, իրավաբան։ ԽՄԿԿ անդամ (1949): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Ղազարյանը ծնվել է 1922 թվականին, Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում։ 1940 թվականին ավարտել է Մալիշկայի միջնակարգ դպրոցը և անցել ուսուցչական աշխատանքի[1]։

1942 թվականին զորակոչվել է բանակ։ Սկզբում ծառայել է 89-րդ հայկական դիվիզիայում, իսկ 1943 թվականից՝ 175-րդ դիվիզիայի 209-րդ գնդում, որի կազմում մասնակցել է Մալայա զեմլյայում մղված մարտերին։ Նա աչքի է ընկել հատկապես փետրվարի վերջերին Ստանիշկայի և Միսխակոյի շրջանում մղված մարտերում, որոնցից մեկում վիրավորվել է։ Վեց ամիս բուժվելուց հետո մեկնել է գործող բանակ, մասնակցել Բելոռուսիայի ազատագրմանը[1]։

Ղազարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Աշխատանքի վետերան» և այլ մեդալներով։

Զորացրվելուց հետո Ղազարյանը մանկավարժական աշխատանքի է անցել հայրենի գյուղում։ 1949 թվականին ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսդպրոցն ավարտելուց հետո աշխատել է ՀԼԿԵՄ Եղեգնաձորի շրջկոմի քարտուղար։ 1954 թվականին նորից անցել է մանկավարժական աշխատանքի, նշանակվել Մալիշկայի դպրոցի տնօրեն, 1973 թվականից՝ նույն գյուղի 8-ամյա դպրոցի ուսմասվար։ 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]