Արարատ Դալլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արարատ Դալլաքյան
Արարատ Դալլաքյան.tif
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էմարտի 16, 1951
ԾննդավայրՎահան, Գեղարքունիքի մարզ
Մահացել էօգոստոսի 1, 1990
Մահվան վայրԱսկերանի շրջան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

Արարատ Լևոնի Դալլաքյան (16.3.1951, գ. Օրջոնիկիձե այժմ՝ գ. Վահան, ՀՀ Գեղարքունիքի մարզ – 1.8.1990, ԼՂՀ Ասկերանի շրջան), հայ օդաչու-հրամանատար։

Ավարտել է Բուգուրուսլանի (Օրենբուրգի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1972)։ 1972–1975 թվականներին աշխատել է Կրասնոդարի քաղաքացիական ավիացիայում, 1989–1999 թվականներին՝ «Էրեբունի» օդանավակայանում։

1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989–1990 թվականներին՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 130 ժամ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Երևանում [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 678։