Արարատ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Ալեքսանյան
Ծնվել էփետրվար 26, 1991
ԾննդավայրՀայաստան, Վանաձոր
Վախճանվել էհուլիս 24, 2021
Մահվան վայրՀայաստան, Վանաձոր
ԱզգությունՀայաստան Հայ
ԿրթությունՎանաձորի պետական համալսարան
ՄասնագիտությունԳեղանկարիչ
ՈճԱբստրակտ
ԺանրԲնանկար, դիմանկար, նատյուրմորտ
Կայքararatart.com
ստորագրություն

Արարատ Գագիկի Ալեքսանյան (փետրվար 26, 1991, Հայաստան, ք․ Վանաձոր-հուլիս 24, 2021 Հայաստան, ք․ Վանաձոր) հայ գեղանկարիչ։ Ստեղծագործել է Էքսպերիմենտալ, աբստրակտ և էքսպրեսիոնիստական ոճերով, որոնք օգնել են երիտասարդ արտիստին արտահայտել իր զգացմունքները, մտքերը և երկխոսել իր հանդիսատեսի հետ։

Կյանք և ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի փետրվարի 26-ին Վանաձորում։ Նրան անվանեցին Արարատ՝ ինչպես աստվածաշնչյան լեռը։

Նկատելով արվեստի հանդեպ նման սեր՝ ծնողները որոշեցին օգնել նրան համապատասխան կրթություն ստանալու համար։

2003 թվականին ընդունվել է Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց, որը գերազանցությամբ ավարտել է 2007 թվականին։

2008-2012 թթ․ սովորել է Վանաձորի պետական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետում։ Նկարչությանը զուգընթաց սովորել է երաժշտություն և բաս կիթառ նվագել քաղաքի ռոք խմբերից մեկում։

Այնուհետև ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Զորացրվելուց հետո վերադառնում է իր սիրելի զբաղմունքին։ Չունենալով սեփական արվեստանոց՝ նա սկսում է նկարել Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի արվեստաբանության դասախոս Տիգրան Հարությունյանի արվեստանոցում։

2016 թվականին «Ընտրությունը» մշակութային ժառանգության պաշտպանության և վերաիմաստավորման ծրագրի շրջանակներում  այցելել է Մոլդովայի Քիշնև քաղաք։

2017 թվականին որոշ ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնության մշակութային կենտրոն Սանկտ Պետերբուրգում։

2021 թվականին ՀՀ ԿԳՄՍՆ կողմից ֆինանսավորվող «Մանկության ներկապնակ» նախագծի շրջանակներում 9-14 տարեկան երեխաների համար նկարչության դասընթաց է անցկացրել Հայաստանի Ալավերդի քաղաքում։

Արարատ Ալեքսանյանը Հայաստանի Վանաձորի Կրեոպիա համայնքի անդամ է։

Ընդհատված թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հուլիսի 24-ի գիշերը՝ ժամը 03:00-ին, Արարատը դուրս եկավ իր արվեստանոցից որպեսզի տուն գնա։ Նա կանգնած է եղել մոտոցիկլետի մոտ, երբ հարբած վարորդը վրաերթի է ենթարկել։ Մահվան ելքով վրաերթի հեղինակը փախել է հանցագործության վայրից։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ, քանդակագործ Սարգիս Ղարիբյանը (Սևո) նշում է.

«Շատ հետաքրքիր նկարներ կան։ Կարծում եմ, որ ես կարող էի դրանք ավելի ճշգրիտ գնահատել ցերեկային լույսի ներքո, թեև նկարները լուսնի լույսի ներքո ցուցադրելը հիանալի գաղափար է։ Ողջունելի է, որ մեր օրերում երիտասարդները չեն սպասում, որ ինչ-որ մեկը նախաձեռնող լինի։ Նրանք ներկայանում են իրենց հետաքրքիր գաղափարներով»։

«Զրույց ստվերի հետ[3]» ցուցահանդես, 2016 թ. Արմինե Վարդանյանն իր սերնդի արվեստագետների մոտ նման մտքեր չի հիշում.

«Ֆանտաստիկ գաղափար։ Ինձ շատ է ոգեշնչում այսօրվա երիտասարդ արվեստագետների ոգևորությունը, ինչպես նաև այս նկարչի տաղանդն ու անհատականությունը։ Վանաձորի պատկերարվեստն ապագա ունի».

«Զրույց ստվերի հետ[3]» ցուցահանդես, 2016թ.

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

№5, Կտավ, յուղաներկ 150х150 սմ, 2018 թ.
Ինքը, կտավ, յուղաներկ 30х30 սմ, 2013 թ.
Ինքնադիմանկար, կտավ յուղաներկ100х80 սմ, 2014 թ.

Արվեստանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստանոց․ ինտերիեր, 2021թ․
Արվեստանոց․ ինտերիեր 2, 2021թ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արարատ Ալեքսանյան ՛՛Դե հաջող չեմ անըմ ՛՛, Վերցված է 2023-11-05-ին
  2. «Արարատ Ալեքսանյան․ «Անկոչ երազներ»». Tomsarkgh.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 Լոռու մարզը՝ նկարիչների արվեստանոց. Հերթական ոճային ցուցահանդեսը..., Վերցված է 2023-11-05-ին
  4. Բազմաշավիղ. վանաձորյան ներկապնակ։ Հերթական ցուցահանդեսը Վանաձորի կերպարվեստի թանգարանում, Վերցված է 2023-11-05-ին