Արարատյան ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատյան ապստամբություն
Քրդական ապստամբությունները Թուրքիայում

Ձախից աջ՝ Հալիս Օզթուրք, Իհսան Նուրի, Ֆերզենդե Բեյ[1]
Թվական 1927 թվականի հոկտեմբեր – 1930 թվականիսեպտեմբերի 17
Վայր Աղրըի մարզ, Թուրքիա
Արդյունք Թուրքերի վճռական հաղթանակ
Ապստամբության ճնշում
Արարատյան հանրապետության կազմալուծում
Հակառակորդներ
Թուրքիա Թուրքիա Արարատյան հանրապետություն
Հրամանատարներ
Թուրքիա Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք
Թուրքիա Իսմեթ Ինյոնյու
Թուրքիա Ֆևզի Չաքմաք
Թուրքիա Իբրահիմ Թալի Բեյ
Թուրքիա Իզետին փաշա
Թուրքիա Սալիհ փաշա
Իհսան Նուրի
Իբրահիմ Հեսկի
Ֆերզենդե
Հալիս Օզթուրք
Կողմերի ուժեր
Երրորդ բանակ
  • IX կորպուս
  • VII կորպուս

10,000-15,000 հազար[4][3][5]

Խոյբոուն կուսակցություն
5,000–8,000[3]
Ընդհանուր կորուստներ
4,500–47,000[6][7][8][9][10]

Արարատյան ապստամբություն, հայտնի նաև որպես Աղրըի ապստամբություն (թուրքերեն՝ Ağrı ayaklanmaları կամ Ağrı isyanı), 1930 թվականին Աղըրի մարզում տեղի ունեցած քրդական ապստամբություն, որը ուղղված էր ընդդեմ թուրքական կառավարության։ Ազատամարտիկների ղեկավարը ապստամբության ընթացքում եղել է Իհսան Նուրին՝ Ջիբրան ցեղից[11]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին՝ մինչև Արարատյան ապստամբությունը, Իբրահիմ Հեսկիի գլխավորությամբ ասպատմբել են Հեսենան, Ջահալի և Նայդարան ցեղերը (1926 թվականի մայիսի 16-հուլիսի 17)[12]։ Մայիսի 16-ին քրդական ուժերը Դեմիրկապիի մոտ կռվել են ընդդեմ թուրքական բանակի 9-րդ հետևակային դիվիզիայի 28-րդ հետևակային գունդի և ժանդարմերիայի գնդերի դեմ։ Թուրքական ուժերը պարտություն են կրել, իսկ ցրված գունդը ստիպված է եղել նահանջել դեպի Բայազետ[13]։ Հունիսի 16/17-ին Հեսկին և նրա ուժերը շրջափակման մեջ են ընկել թուրքական բանակի 28-րդ և 34-րդ ջոկատների կողմից և ստիպված են եղել նահանջել դեպի Իրան[14]։

Ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի հունիսի 11-ին թուրքական զինված ուժերի կողմից զինված պատասխաններ տրվեցին Արարատի ապստամբներին։ Ըստ Ուադի Ջվաիդեհի՝ Խոյբոունը՝ ապստամբության կազմակերպիչ ազգայնական կազմակերպությունը, շտապ օգնության համար դիմել են քրդերին։ Դա քրդական ապստամբությունն էր, որի անդամները հիմանականում կազմված էին կումանջի քրդերից, որոնք թվաքանակով զգալիորեն գերազանցում էին Թունջելիի ղզլբաշներին։ Ահա թե ինչու, ի հիասթափություն թուրքերի, Խոյբոունի կոչին ի պատասխան հակահարձակումներ սկսվեցին Տենդյուրեք լեռան, Իգդիրի, Էրջիշի, Սյու Ֆանի, Վանի և Բիթլիսի վրա, ինչը ստիպեց թուրքերին ժամանակավորապես հրաժարվել Արարատի վրա հարձակումից[15]։ Հուլիսին Խոյբոունը որոշում է օգոստոսի 4-5-ից որպես համալրումներ 5 տարբեր խմբեր ուղարկել Սիրիայից ապաստամբության համար։ Բայց ամեն ինչ չի կատարվել այնպես, ինչպես նախատեսված էր, և երեք համալրումները վերադարձել են իրենց մարդկանց հյուծելուց հետո[16]։ Ապստամբներն աստիճանաբար ճնշվում էին թուրքական բանակի գերազանցող ուժերի կողմից[17][18] ։

Վերջին հարձակումը Արարատ լեռան վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի ամռան վերջին թուրքական ռազմաօդային ուժերը բոլոր ուղղություններով ռմբակոծում էին քրդական դիրքերը Արարատ լեռան շուրջ։ Գեներալ Իհսան Նուրիի խոսքով՝ թուրքական ռազմաօդային ուժերի ռազմական գերազանցությունը բարոյալքել է քրդերին և հանգեցրել նրանց անձնատվությանը[19]։

Ապստամբության ժամանակ թուրքական ռազմաօդային ուժերը նաև ռմբակոծել են մի քանի քրդական ցեղեր և գյուղեր։ Օգոստոսի 2-ից 29-ը ապստամբ գյուղերը ենթարկվել են շարունակական ռմբակոծությունների[20]։ Հունիսի 10-12-ը քրդական դիրքերը ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների, ինչը քրդերին ստիպել է նահանջել դեպի Արարատ լեռան շուրջ գտնվող ավելի բարձր դիրքեր։ Հուլիսի 9-ին «Cumhuriyet» թերթը հայտնել էր, որ թուրքական ռազմաօդային ուժերն Արարատ լեռը ռմբակոծում է[21]։ Ռմբակոծություններից փրկված ողջ քրդերը գերեվարվել են։ Հուլիսի 13-ին Զիլանի ապստամբությունը ճնշվել է[22]։ Ապստամբությունը ճնշելու համար օգտագործվել են 10-15 ինքնաթիռների ավիաջոկատ։ Հուլիսի 16-ին խոցվել է երկու թուրքական ինքնաթիռ[22]։ Օդային ռմբակոծությունները շարունակվել են մի քանի օր և քրդերին ստիպել նահանջել 5000 մետր (16 000 ֆուտ) բարձրության վրա։ Հուլիսի 21-ին ռմբակոծությունները քանդեցին շատ քրդական ամրություններ։ Այդ գործողությունների ընթացքում թուրք զինվորականները մոբիլիզացրել են 66 000 զինվոր (ի հակադրության դրա՝ Ռոբերտ Օլսոնը բերում է 10 000-15 000 զինծառայողների թիվը մեկ այլ աշխատանքան մեջ[4], մյուս աշխատանքները նույնպես հաստատում են տալիս այդ թվերը[3][5]) և 100 ինքնաթիռ[23] ։ Քրդերի դեմ արշավանքն ավարտվել է 1930 թվականի սեպտեմբերի 17-ին։

Ապստամբությունը ճնշվել է 1931 թվականին, և Թուրքիան վերականգնել է վերահսկողությունը տարածքի նկատմամբ։

Հետագա դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Թուրքիայի և Պարսկաստանի միջև սահմանը անցնում էր Սիսի լանջով մինչև նրա գագաթը, Թուրքիան չի կարողացել խանգարել քուրդ գրոհայիններին հատել սահմանը այդ վայրում[24]։ Այդ խնդրի լուծման համար Թուրքիան պահանջել է, որ իրեն զիջվի ողջ լեռը։ 1932 թվականի հունվարի 23-ին Պարսկաստանը և Թուրքիան Թեհրանում ստորագրել են համաձայնագիր Պարսկաստանի և Թուրքիայի միջև սահմանի հաստատման մասին (Պաշտոնական անունը ֆրանսերեն՝ «Accord relatif à la fixation de la ligne frontière entre la Perse et la Turquie»)[25][26]։ Թուրքիան լիակատար վերահսկողություն է ստացել Մասիս և Սիս լեռների, ինչպես նաև հայկական Գիրբերան և Կուչ Դաղ գյուղերի միջև տարածքի նկատմամբ։ Որպես փոխհատուցում՝ Պարսկաստանը Քոտուրի շրջակայքում ստացել է իննսուն քառակուսի մղոն[27]։

Ապստամբության հրամանատարը իր «La Révolte de L'Agridagh» («Արարատ լեռան ապստամբությունը») գրքում հաստատել է թուրքական ռազմաօդային ուժերի դերը ապստամբության ճնշման գործում[28]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rohat Alakom, Hoybûn örgütü ve Ağrı ayaklanması, Avesta, 1998, 975-7112-45-3, p. 180.
  2. Gunter, Michael M. (2009). The A to Z of the Kurds. Scarecrow Press. էջ 9. ISBN 9780810863347.
  3. 3,0 3,1 3,2 Robin Leonard Bidwell, Kenneth Bourne, Donald Cameron Watt, Great Britain. Foreign Office: British documents on foreign affairs--reports and papers from the Foreign Office confidential print: From the First to the Second World War. Series B, Turkey, Iran, and the Middle East, 1918-1939, Volume 32, University Publications of America, 1997, page 82.
  4. 4,0 4,1 Robert W. Olson: Imperial meanderings and republican by-ways: essays on eighteenth century Ottoman and twentieth century history of Turkey, Isis Press, 1996, 9754280975, page 142.
  5. 5,0 5,1 Soner Çağaptay: Islam, secularism, and nationalism in modern Turkey: who is a Turk?, Routledge, 1134174489, page 38
  6. Yusuf Mazhar, Cumhuriyet, 16 Temmuz 1930, ... Zilan harekatında imha edilenlerin sayısı 15,000 kadardır. Zilan Deresi ağzına kadar ceset dolmuştur...
  7. Ahmet Kahraman, ibid, p. 211, Karaköse, 14 (Özel muhabirimiz bildiriyor) ...
  8. Ayşe Hür, "Osmanlı'dan bugüne Kürtler ve Devlet-4" Արխիվացված 2011-02-25 Wayback Machine, Taraf, October 23, 2008, Retrieved August 16, 2010.
  9. M. Kalman, Belge, tanık ve yaşayanlarıyla Ağrı Direnişi 1926–1930, Pêrî Yayınları, İstanbul, 1997, 975-8245-01-5, p. 105.
  10. "Der Krieg am Ararat" (Telegramm unseres Korrespondenten) Berliner Tageblatt, October 3, 1930, "... die Türken in der Gegend von Zilan 220 Dörfer zerstört und 4500 Frauen und Greise massakriert."
  11. Rohat Alkom, Hoybûn örgütü ve Ağrı ayaklanması, Avesta, 1998, 975-7112-45-3, p. 80.
  12. Faik Bulut, Devletin Gözüyle Türkiye'de Kürt İsyanları, Yön Yayıncılık, 1991, p. 79.
  13. Bulut, ibid, p. 80.
  14. Bulut, ibid, p. 83.
  15. Paul J. White, Primitive rebels or revolutionary modernizers?: the Kurdish national movement in Turkey, Zed Books, 2000, 978-1-85649-822-7, p. 78. (en)
  16. Gorgas, Jordi Tejel (2007). Le mouvement kurde de Turquie en exil: continuités et discontinuités du nationalisme kurde sous le mandat français en Syrie et au Liban (1925-1946) (ֆրանսերեն). Peter Lang. էջեր 257–258. ISBN 978-3-03911-209-8.
  17. White, Paul J. (1995). «Ethnic Differentiation among the Kurds: Kurmancî, Kizilbash and Zaza». Journal of Arabic, Islamic & Middle Eastern Studies. 2 (2): 67–90.
  18. Jwaideh, Wadie (1960). The Kurdish Nationalist Movement: Its Origins and Development. Unpublished PhD thesis. Syracuse University, New York, p.623. 0-8156-3093-X
  19. (Olson 2000, էջ 81)
  20. (Olson 2000, էջ 82)
  21. (Olson 2000, էջ 83)
  22. 22,0 22,1 (Olson 2000, էջ 84)
  23. (Olson 2000, էջ 86)
  24. Parrot, Friedrich (2016) [1846]. Journey to Ararat. Translated by William Desborough Cooley. Introduction by Pietro A. Shakarian. London: Gomidas Institute. էջ xxiii. ISBN 978-1909382244.
  25. Burdett, Anita L.P., ed. (1998). «Accord relatif à la fixation de la ligne frontière entre la Perse et la Turquie». Armenia: Political and Ethnic Boundaries, 1878-1948. Cambridge: Cambridge Archive Editions. էջեր 959–962. ISBN 978-1852079550.
  26. Tsutsiev, Arthur (2014). Atlas of the Ethno-Political History of the Caucasus. Translated by Nora Seligman Favorov. New Haven: Yale University Press. էջ 92. ISBN 978-0300153088.
  27. Pirouz Mojtahed-Zadeh, Boundary Politics and International Boundaries of Iran: A Study of the Origin, Evolution, and Implications of the Boundaries of Modern Iran with Its 15 Neighbors in the Middle East, the Persian Gulf, the Caucasus, the Caspian Sea, Central Asia, and West Asia by a Number of Renowned Experts in the Field, Universal-Publishers, 2007, 978-1-58112-933-5, p. 142.
  28. Ihsan Nuri Pasha, La Révolte de L'Agridagh, with a preface by Ismet Cheriff Vanly, Éditions Kurdes, Geneva, 1985. (translated into Turkish: Ağrı Dağı İsyanı, Med Publications, Istanbul, 1992.(pp.98, 105, 131, 141, 156 and 164)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Olson, Robert (2000). «The Kurdish Rebellions of Sheikh Said (1925), Mt. Ararat (1930), and Dersim (1937-8): Their Impact on the Development of the Turkish Air Force and on Kurdish and Turkish Nationalism». Die Welt des Islams. 40 (1): 67–94. doi:10.1163/1570060001569893. JSTOR 1571104.