Արարատյան անոմալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատյան անոմալիայի լուսանկարը, որը լուսանկարահանվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության կողմից 1949 թվականին
Լուսանկար, որը լուսանկարահանվել է 1973 թվականին KH-9 Hexagon-ի միջոցով։ Անոմալիան ընդգծված է կարմիրով

Արարատյան անոմալիա, օբյեկտ, որը հայտնվում է Արարատ լեռան ձյունածածկ գագաթի լուսանկարներում։ Որոշ տեսաբանների կարծիքով այդ օբյեկտը Նոյյան տապանի մնացորդներն են[1][2]։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբյեկտը գտնվում է Արարատ լեռան հյուսիսարևմտյան հատվածում (մոտավորապես 39°42′10″ հս․ լ. 44°16′30″ ավ. ե.HGЯO)՝ մոտ 4724 մետր բարձրության վրա։ Անոմալիան գտնվում է գագաթից 2,2 կիլոմետր դեպի արևմուտք։ Առաջին անգամ անոմալիան լուսանկարահանվել է 1949 թվականին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։ Այն ժամանակ լեռնազանգվածը գտնվում էր խորհրդաթուրքական սահմանագծին, ինչի արդյունքում լուսանկարներին տրվեց «գաղտնի» կարգավիճակը։ Լուսանկարների հաջորդ խմբերը լուսանկարվեցին 1956, 1973, 1976, 1990 և 1992 թվականներին՝ ռազմական օդանավերից և արբանյակներից։

1949 թվականին լուսանկարված 6 լուսանկարներ ազատվել են «գաղտնի» կարգավիճակից 1995 թվականին։ Գիտնականների համատեղ խումբը, ավելի ուշ, փնտրում էր անոմալիան IKONOS արբանյակի միջոցով։ Արբանյակը լուսանկարահանել է անոմալիան 2000 թվականի օգոստոսի 5-ին և սեպտեմբերի 13-ին։ GeoEye-ը պատրաստել է անոմալիայի համակարգչային նախագիծը։ Այդ ուսումնասիրությունները հրապարակվել են 2006 թվականին[3]։

Արարատ լեռան շրջանը լուսանկարահանել են նաև ֆրանսիական SPOT արբանյակը 1989 թվականի սեպտեմբերին, Landsat-ը 1970-ական թվականներին և ՆԱՍԱՍփեյս Շաթլը 1994 թվականին։ Լեռը հայտնվել է նաև արբանյակային ռազմական լուսանկարներում, որոնք կատարվել են 1973 թվականին KH-9 Hexagon-ի և KH-11-ով 1976, 1990 և 199 թվականներին ամերիկյան ԿՀՎ-ի կողմից։ ԿՀՎ-ն կարծում է, որ անոմալիան իրենից ներկայացնում է սառցադաշտ, որը գոյանում է առատ ձյան և սառնամանիքի արդյունքում[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Than, Ker (2010 թ․ ապրիլի 28). «Noah's Ark Found in Turkey?». National Geographic News. National Geographic. Վերցված է 31 декабря 2013-ին.
  2. Green, Lauren (2010 թ․ ապրիլի 30). «Noah's Ark Hoax Claim Doesn't Deter Believers». Fox News. Վերցված է 31 декабря 2013-ին.
  3. Kovacs, Joe (2006 թ․ հոկտեմբերի 3). «New photo resparks 'Noah's Ark mania'». wnd.com. Վերցված է 31 декабря 2013-ին.
  4. Rust, Michael (2000 թ․ նոյեմբերի 20). «Insight on the News: Democrats Find the Right Appeals. actions». findarticles.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 31 декабря 2013-ին. Недоступная ссылка.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]