Արարատի մարզային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատի մարզային գրադարան
Երկիր Հայաստան
Տեսակգրադարան
Հիմնվել է1948
ՏեղադրությունԱրտաշատ
ՀասցեՕգոստոսի 23 փողոց., 21
Անվանված էՕհան Չուբարյան
Հավաքածուներ
Չափ102 000
Այլ տվյալներ
Կայքararat.reglib.am

Արարատի մարզային գրադարան, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է մշակութային, կրթական, տեղեկատվական գործունեություն։ Գրադարանը գտնվում է Արտաշատի Օգոստոսի 23 փողոցի թիվ 21 շենքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատի մարզային գրադարանը հանդիսանում է մարզի գլխավոր պետական գրադարանը, որն իրականացնում է տպագիր արտադրանքի հավաքածուի պահպանումը, համալրումը, մշակումը, գրադարանային տեղեկատվական մատենագիտական սպասարկման կազմակերպումը, մարզի գրադարանների զարգացման գիտական և մեթոդական աջակցության ապահովումը։ Արարատի մարզային գրադարանն իր գոյության պատմությունը սկսել է 1948 թվականից։ Նրա գրական ֆոնդի բազան հանդիսացել է Արտաշատ ավանի խրճիթ ընթերցարանի գրականությունը և մասամբ էլ նախկին կուսակցական շրջանային կոմիտեի կողմից նվիրված մի քանի հարյուր կտոր քաղաքական գրականություն։ Գրադարանը գտնվելիս է եղել Սահակյանների շենքում, որտեղ տեղավորված էր նաև Արտաշատի ժող. դատարանը։ 1957 թվականին Արտաշատի շրջանային գրադարանը փոխադրվեց ներկայիս փոստի շենքի տեղում գտնվող միհարկանի վերանորոգված նոր շենք։ Արդեն 1958 թվականից շրջանային գրադարանը սկսեց համապատասխանել իր կոչմանը՝ դառնալով նաև մեթոդական աշխատանքների կենտրոն՝ շրջանի ողջ գրադարանների համար։

1971 թվականին շրջանային գրադարանը տեղափոխվեց ներկայիս գրադարանի տեղը՝ քաղաքի բանուկ փողոցի նոր բնակելի շենքի բացվածքում զբ. 500 քմ. տարածք, ընդարձակ ու լուսավոր առանձին բաժիններով, բաժնույթի մեծ սպասասրահով, առանձին ընթերցասրահով։ 1976-1996 թվականներին շրջանային գրադարանի բազայի վրա ստեղծվեց պետական մասսայական գրադարանների հզոր ցանց, որը հնարավորություն տվեց Արտաշատում ստեղծել գրադարանային ժամանակակից խոշոր համակարգ՝ իր 45 մասնաճյուղ գրադարաններով։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի կառավարության որոշումից հետո հանրային բնույթի գրադարանները հանձնվեցին տեղական համայնքներին։ Գրադարանի ֆոնդերը համալրվում են տպագիր արտադրանքի ավանդական՝ գրքեր, գրքույկներ, ատլասներ, պարբերական և շարունակական հրատարակություններ, տեղեկատու և հանրագիտարանային բնույթի ունիվերսալ տեսակի գրականությամբ։

Գրադարանը 2008 թվականի դրությամբ ունի 95365 կտոր գրականություն։ 2018 թվականի դրությամբ, գրադարանային ֆոնդը կազմում է 102000 կտոր գրականություն[1]։ Իսկ կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ մարզկենտրոններում գործող ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանները վերակազմավորվեցին նախ որպես Արարատի մարզային հանրապետական գրադարանի, ապա «Արարատի մարզային գրադարան ՊՈԱԿ», որպես մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն մարզի շուրջ 90 համայնքային գրադարանների համար։ 1977 թվականից գրադարանը Հայաստանի կառավարության որոշմամբ անվանակոչվել է գրադարանային գործի մեծ երախտավոր, անվանի գրադարանագետ Օհան Ստեփանի Չուբարյանի պատվին։ 1948 թվականից ցայսօր գրադարանի վարիչներ են աշխատել Ազիզ Դերմոյանը (1948-1955), Լենա Դանիելյանը (1955-1956), Ցոլակ Հասրաթյանը (1956-1976), Էմմա Բադալյանը (1976-1979), Յուրա Պետրոսյանը (1979-2016)։ 2016 թվականի հուլիսից գրադարանի տնօրենն է Վաչագան Պետրոսյանը։ Արարատի մարզային գրադարանի հիմնադիրը հանդիսանում է Հայաստանի Մշակույթի նախարարությունը։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպասարկման բաժին
  • Մանկական ենթաբաժին
  • Ընթերցարանի ենթաբաժին
  • Գրադարանային գործի ավտոմատացման և Էլեկտրոնային սպասարկման բաժին
  • Մատենագիտական տեղեկատվության և հանրության հետ կապերի բաժին
  • Գրադարանային հավաքածուի համալրման, մշակման և պահպանման բաժին

Արարատի մարզային գրադարանի աշխատողների թիվը 26-ն է։ 1996 թվականից գրադարանի աջակցությամբ հրատարակվել է 7 անուն գիրք։ 2010 թվականին իրականացվել է գրադարանի հիմնարար վերանորոգում, ջեռուցում, գույքի և սարքավորումների ձեռքբերում։ Անխափան գործում է ազդանշանային համակարգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Համալրվել է Արարատի մարզային գրադարանի ֆոնդը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]