Արանչա Գոնսալես Լայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արանչա Գոնսալես Լայա
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Նավառայի համալսարան և Մադրիդի Կառլոս III-ի անվան համալսարան
Մասնագիտություն՝ մենեջեր, գլխավոր գործադիր տնօրեն, փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 22, 1969(1969-05-22) (54 տարեկան)
Ծննդավայր Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[1]
Քաղաքացիություն  Իսպանիա
 
Պարգևներ
Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Մարիա Արանասու «Արանչա» Գոնսալես Լայա (իսպ.՝ María Aránzazu «Arancha» González Laya, մայիսի 22, 1969(1969-05-22), Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[1]), իսպանացի կին քաղաքական և պետական գործիչ, տնտեսագետ։ Սանչեսի երկրորդ գրասենյակում 2020 թվականի հունվարի 13-ից զբաղեցնում է Արտաքին գործերի, Եվրամիության և միջազգային համագործակցության նախարարի պաշտոնը։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը եղել է Միջազգային առևտրային կենտրոնի գործադիր տնօրեն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արանչա Գոնսալես Լայան ծնվել է 1969 թվականի մայիսի 22-ին, Սան Սեբաստիանում, պետական դպրոցի տնօրենի ընտանիքում։ Մոր անունը Հոսեֆա Լայա է։ Մեծացել է Գիպուսկոա նահանգի Տոլոսայի մունիցիպալիտետում։ Խոսում է բասկերեն, իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն։

Նավառայի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան, ապա Մադրիդի Կառլ III համալսարանում ստացել է Եվրոպական իրավունքի մագիստրոսի աստիճան։

Աշխատել է Բրյուսելի Freshfields Bruckhaus Deringer գերմանական փաստաբանական գրասենյակում։

2002-2005 թվականներին Եվրոպական հանձնաժողովում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, բանակցություններ է վարել Մերկոսուրի, Իրանի, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի, Բալկանյան և միջերկրածովյան երկրների հետ առևտրային համաձայնագրերի մասին։

2005-2013 թվականներին աշխատել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ 2005-2013 թվականներին ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում գտնվելու ժամանակ եղել է Պասկալ Լամիի գրասենյակի ղեկավարը, միաժամանակ՝ 2008-2013 թվականներին եղել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի ներկայացուցիչը Մեծ քսանյակում։

2013 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը եղել է Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, առևտրի և զարգացման հարցերով և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Առևտրի զարգացման գործնական, ձեռնարկատիրական ասպեկտների վերաբերյալ տեխնիկական համագործակցության գործակալության գործադիր տնօրեն[2]։

2020 թվականի հունվարի 13-ին Սանչեսի երկրորդ գրասենյակում զբաղեցրել է Արտաքին գործերի, Եվրամիության և միջազգային համագործակցության նախարարի պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.berria.eus/paperekoa/1893/005/001/2020-01-11/gonzalezekin-hiru-izango-dira-euskal-jatorriko-ministroak-espainian.htm
  2. «Главой МИД Испании станет помощник генсека ООН Аранча Гонсалес Лайя». ՌԻԱ Նովոստի. 2020 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արանչա Գոնսալես Լայա» հոդվածին։