Արայի քարավանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արայի քարավանատուն, քարավանատուն նախկին Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Կառուցվել է 1213 թվականին Զաքարյան իշխանների կողմից։ Ավերակները պահպանվում են Ապարանի շրջանի Արա գյուղի հարավային կողմում։ Կառուցվել է տուֆաքարից, կրաշաղախով։ Միադահլիճ եռանավ տիպի շենք է։ Կառուցման և նրաժամանակի մասին արձանագրությունը պահպանվում է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 990 — 992 էջ։