Արայիկ Գրիգորյան (ռազմական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արայիկ Գրիգորյան
ԾննդավայրՍտեփանակերտ, Արցախ
Մահվան վայրԱսկերանի շրջան, գյուղ Սղնախ
ԳերեզմանԵռաբլուր զինվորական պանթեոն
Քաղաքացիությունհայ Արցախ
Կոչումգեներալ-մայոր
ՊարգևներԱրցախի հերոս

Արայիկ Սերգեյի Գրիգորյան (հունիսի 24, 1970 թվական, Ստեփանակերտ - նոյեմբերի 5, 2020 թվական, Սղնախ, Ասկերանի շրջան), հայազգի պետական և ռազմական գործիչ, գեներալ-մայոր, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, Արցախյան երկրորդ պատերազմի ազատամարտիկ, Արցախի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 միջնակարգ դպրոցում։

Աշխատանքային գործունեություն և զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-1995 թվականներն ընկած ժամանակահատվածը ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում։
  • 1995 թվականի հոկտեմբերի 19-ից ծառայության էր անցել է ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում`զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ սկսելով ծառայության ստորին օղաներից, հետագայում զբաղեցնելով բաժնի պետի և վարչության պետի պաշտոններ։
  • 2008 թվականի դեկտեմբերի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է գնդապետի զինվորական կոչում։
  • 2019 թվականի նոյեմբերի 15-ից զբաղեցնում էր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը[1]։
  • ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ՆՀ-152-Ա առ 29.08.2020թ. հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական

կոչում[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ամուսնացել է Արմինե Թորոսյանի հետ։ Ունեն երկու դուստր՝ Մարիամ և Աննա Գրիգորյանները և երկու թոռ՝ Լիլիթ և Սառա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականին պարգևատրվել է ՀՀ ԱԱԾ Մարտական համագործակցության համար մեդալով
  • 2010 թվականին պարգևատրվել է անբասիր ծառայության համար մեդալով
  • 2010 թվականին պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով
  • 2012 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով
  • 2013 թվականին պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով
  • 2014 թվականին պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով
  • 2014 թվականին պարգևատրվել է Համագործակցության ամրապնդման համար մեդալով
  • 2018 թվականին պարգևատրվել է Անվտանգության մարմինների 100-ամյակ հոբելյանական մեդալով
  • 2019 թվականին պարգևատրվել է Հայաստանի անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար կրծքանշանով
  • 2020 թվականին հետմահու պարգևատրվել է ԱՀ Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանով
  • 2021 թվականին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Սերգեյի Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հարազատներին հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշանը[3]։

Մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում տարբեր ուղղություններով մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Շուշիի պաշտպանության համար մղվող մարտերին։ Զինծառայակիցները փաստում են, որ Արայիկ Գրիգորյանը չնայելով իր պաշտոնեական դիրքին, իր աշխատակիցների հետ զենքը ձեռքին համառ պայքար է մղել թշնամու դեմ[4]։ Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի պաշտպանության ժամանակ։ Գրիգորյանը գործուն մասնակցություն էր ունեցել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 7-ին, մայրաքաղաք Երևանում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գնդապետ Արայիկ Գրիգորյանը նշանակվել է ԱՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  2. «Պարգևատրման հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  3. «Նախագահ Հարությունյանն Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  4. ««Հիմա և՛ ինքը չկա, և՛ Շուշին, մայիսի 9-ին էլ Շուշի չենք գնալու»․ գեներալ-մայոր Արայիկ Գրիգորյանը զոհվել է առաջնագծում՝ զինվոր «խոխեքի» կողքին». Medialab.