Արամ Փարսադանյանը Երևանի «Արարատ» ակումբի կազմում իր նորամուտը նշել է 1975 թվականի սեպտեմբերի 12-ին՝ 17 տարեկանում մասնակցելով ԽՍՀՄ առաջնության 22-րդ տուրի՝ «Չերնոմորեցի» դեմ արտագնա խաղին։ Հինգ օր հետո նա անցկացրել է իր միակ հանդիպումը եվրագավաթներում՝ փոխարինման դուրս գալով Գավաթակիրների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ Կիպրոսի «Անորտոսիսի» դեմ տնային խաղի (9:0) 80-րդ րոպեին։ «Արարատում» անցկացրած հինգ տարիների ընթացքում մասնակցել է 46 հանդիպման։ 1980 թվականի մրցաշրջանից առաջ դիտումների է մասնակցել Մոսկվայի «Տորպեդոյում»[2]։ 1982 թվականից հանդես է եկել Երկրորդ լիգայի «Կոտայք» (Աբովյան) ակումբում, որի հետ 1984 թվականին անցել է առաջին լիգա։ Թիմի կազմում յոթ տարվա ընթացքում անցկացրած 245 խաղերում խփել է 15 գոլ։ 1990-1991 թվականներին խաղացել է երկրոր Դիլիջանի «Իմպուլս» և Կապանի «Սյունիք» ակումբներում։ 1992-1994 թվականներին հանդես է եկել Հայաստանի առաջնության«Բանանց» ակումբում։
1995-2003 թվականներին, որպես մարզիչ, աշխատել է Հայաստանի ակումբներում, 2000 թվականին եղել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում[3]։